Լոթար Գյունթեր Բուխհայմ

Լոթար Գյունթեր Բուխհայմ (գերմ.՝ Lothar-Günther Buchheim, փետրվարի 6, 1918(1918-02-06)[1][2][3][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 22, 2007(2007-02-22)[5][1][2][…], Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4]), գերմանացի գրող, նկարիչ և կոլեկցիաներ, Մյունխենի մերձակայքում Շտարնբերգ լճի ափին գտնվող Ֆանտազիայի թանգարանի հիմնադիրը։ Առավել հայտնի է դարձել իր «Das Boot» («Նավակը») վեպի լույսընծայումից հետո, որը բեսթսելլեր է դարձել և որի հիման վրա նկարահանվել է «Սուզանավը» ֆիլմը։

Լոթար Գյունթեր Բուխհայմ
գերմ.՝ Lothar-Günther Buchheim
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1918(1918-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրՎայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 22, 2007(2007-02-22)[5][1][2][…] (89 տարեկան)
Մահվան վայրՇտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4]
ԳերեզմանԲերնրիդ
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
ԵրկերDas Boot?[4], Die Festung?[4] և Der Abschied?[4]
Մասնագիտություննկարիչ, հրատարակիչ, գրող, համալսարանի դասախոս, ռազմական թղթակից, լուսանկարիչ և գծանկարիչ
ԱմուսինDiethild Buchheim?
Ծնողներմայր՝ Charlotte Buchheim?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Lothar-Günther Buchheim Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Բուխհայմը ծնվել է Վայմարում (Թյուրինգիա, Գերմանիա), եղել է նկարչուհի Շառլոտա Բուհայմի որդին։ Վերջինս ամուսնացած չէր և ապրում էր ծնողների հետ։ Մինչև 1924 թվականն ապրել է Վեյմարում, ապա մինչև 1932 թվականը` Ռոխլիցում, այնուհետև` Խեմնիցում։ Արդեն այդ ժամանակ Բուխհայմ-կրտսերը փող էր աշխատում թերթերում և 1933 թվականին 15 տարեկան հասակում մասնակցել է արվեստի ցուցահանդեսի։

Սիրում էր ճանապարհորդել, և իր եղբոր հետ Դանուբը կանոեով անցնելով` հասել է Սև ծով։ 1937 թվականին հասունության ատեստատ ստանալուց հետո մի քանի տարի ապրել է Իտալիայում, որտեղ գրել է իր առաջին` Tage und Nächte steigen aus dem Strom: Eine Donaufahrt: («Օրերը և գիշերները ծագում են գետից։ Ճանապարհորդություն Դանուբով») գիրքը, որը լույս է տեսել 1941 թվականին։ Բուխհայմը 1939 թվականին արվեստ է ուսումնասիրել Դրեզդենում և Մյունխենում, 1940 թվականին զորակոչվել է բանակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բուխհայմը սպա է եղել և Կրիգսմարինի քարոզչության վաշտում ծառայել է որպես զոնդերֆյուրեր, համառոտ լուրեր է հաղորդել ականների, էսմինեցների և սուզանավերի մասին։ Պատրաստել է էսքիզներ և լուսանկարներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lothar-Günther Buchheim (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Deutsche Nationalbibliothek Record #118516639 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2007/02/24/obituaries/24buchheim.html

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթար Գյունթեր Բուխհայմ» հոդվածին։