Լոզեր (դեպարտամենտ)

Լոզեր (ֆրանսերեն՝ Lozère), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում։

  • Լոզեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 48։
Picto infobox map.png
Լոզեր
Lozère
Դրոշ Զինանշան
Drapeau fr département Lozère.svg
Blason département fr Lozère.svg
Préfecture de Mende, Lozère, France.JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԼանգեդոկ-Ռուսիլյոն
ՎարչկենտրոնՄանդ
Ամենաբարձր կետQ1804191?
Բնակչություն (1999)
73 509 (100րդ տեղ)
Խտություն14
Տարածք5 167
Département 48 in France.svg
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԱրդեշ, Ավերոն, Կանտալ, Գար և Վերին Լուար
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-48
Անվանված էMont Lozère?
Կոորդինատներ: 44°20′ հս․ լ. 3°36′ ավ. ե. / 44.333° հս․. լ. 3.600° ավ. ե. / 44.333; 3.600
cg48.fr/conseil-general/fonctionnement/index.html

ՊատմությունԽմբագրել

1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ստեղծված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ 1999 թվականի տվյալներով բնակչությունը 73.5 հազար մարդ է։ Այս ցուցանիշով Լոզերը դեպարտամենտների շարքում զբաղեցնում է վերջին՝ հարյուրերորդ տեղը։
Պլինիոս Ավագն իր «Բնական պատմության» մեջ գովաբանում է Լոզերի պանիրները, ասելով, որ Հռոմում մեծ համբավ վայելող պանիրները պատրաստվում են Նեմոսոսում, ավելացնելով, որ սակայն, դրանք շուտ փչացող են և պետք է ուտել թարմ վիճակում։

Աշխարհագրական տվյալներԽմբագրել

 
Լոզերի պրեֆեկտուրայի շենքը Մանդում։

Սահմանակից է Կանտալ, Վերին Լուար, Արդեշ և Ավերոն դեպարտամենտներին։

Տարածքը 5 167 կմ² է, ունի 185 համայնք։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնաբուծությամբ և զբոսաշրջությամբ։ Լոզերում այլ գյուղատնտեսական զբաղմունք չկա անբերրի հողերի պատճառով։ Խոշոր եղջերավոր կենդանիներից օբրակի բուծումն ամենատարածվածն է դեպարտամենտում։

Դեպարտամենտը գործազրկության ամենացածր ցուցանիշերից մեկն ունի Ֆրանսիայում, քանի որ երիտասարդները չափահաս դառնալուն պես մեկնում են աշխատանքի այլ քաղաքներ, ինչպիսիք են Լիոնը, Մարսելը, Մոնպելիեն։

ՀողերԽմբագրել

Լոզերի տարածքը կազմում է 5,167 կմ²։ Քաղաքային դեպարտամենտ է, որտեղ ճանապարհներն ու շենքերը քիչ մասն են կազմում։ Ընդհանուր առմամբ տարածքը բաժանված է հետևյալ կերպ՝

  • Անտառ - 43.81%
  • Ամայի և այլ բաց տարածքներ - 31.19%
  • Մշակելի հողեր - 12.74%
  • Դաշտեր - 11.36%
  • Ճանապարհներ և կառույցներ - 0.54%
  • Գետեր և լճակներ - 0.36%

Արտաքին հղումներԽմբագրել