Լոբով պաստա (իտալ.՝ pasta e fagioli), տիպիկ իտալական ուտեստ է, որն ունի մի քանի տարածաշրջանային տեսակներ[1][2]։

Լոբով պաստա
Լոբով պաստայի բաղադրիչները
Ենթատեսակապուր, մակարոնով ուտեստ և bean dish?
Առաջացման երկիր Իտալիա
 Pasta e fagioli Վիքիպահեստում

Բաղադրությունը սովորաբար կարող է ներառել. մակարոնեղեն, լոբի, սխտոր, արգանակ, խոզի ճարպ, ձիթապտղի յուղ, նեխուր, եղեսպակ, հազրեվարդ, ուրց, մաղադանոս, մարջորամ, պղպեղ, լոլիկ, խոզապուխտ կամ պանչետա, խոզի կաշի (իտալ.՝ cotica):

Այս ուտեստի ծագման շրջանն անհասկանալի է, և այն համարվում է տարբեր մարզերի խոհանոցի տիպիկ ուտեստ, օրինակ՝ Լացիո, Կամպանիա, Լոմբարդիա, Տոսկանա, Պիեմոնտ և Վենետո։

Մակարոնեղեն և լոբի նեապոլիտանական խոհանոցում խմբագրել

Նեապոլիտանական խոհանոցում լոբով մակարոնեղենի, ինչպես նաև այլ լոբիներով պատրաստված մակարոնեղենի առանձնահատկությունն այն է, որ պաստան եփում են ուղղակի լոբու հետ, այլ ոչ թե առանձին՝ աղի ջրի մեջ, նախքան լոբին ավելացնելը։ Այս պատրաստման ձևը պահում է պաստայի ամբողջ օսլան, որը կորչում է, երբ պաստայից ջուրը քամվում է։ Սա սերուցքային սոուսը ավելի խիտ և հագեցած է դարձնում։ Այս պաստան պատրաստելու համար կա երկու տարբերակ՝ սպիտակ սոուսով կամ լոլիկով։ Ընդունված է նաև լոբով պաստան ուտել եփելուց մեկ օր անց[3]։

Նապոլիտանական խոհանոցում նույնպես շատ տարածված է խոզի ճարպի օգտագործումը կաշվի վրա, «կոտիկան» կամ «կոտիչեն»[4] և պաստայում կամ լոբու մեջ միթիլուսները։ Վերջին տարբերակը շատ տարածված է Սալերնո քաղաքում։

Լոբով պաստան Լատինական հովտում խմբագրել

Իտալիայի այս մասում լոբով մակարոնեղեն պատրաստվել է վաղուց՝ օգտագործելով լայն և կարճ «սանյե» մակարոնեղենը (իտալ.՝ sagne)[5], իրենց տեսակով տալյատելլեն, ինչպես նաև օգտագործում են կաննելլինի (իտալ.՝ fagioli cannellini) (սպիտակ լոբի), սխտոր, հազրեվարդ, երբեմն՝ բեկոնով ձիթապտղի յուղի մեջ։ Ենթադրվում է, որ նման մակարոնեղեն այստեղ պատրաստվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, այն հատկապես սիրում էր Ցիցերոնը, չնայած այդ ժամանակ հավանաբար օգտագործվում էր լոբու այլ տեսակ։

Ապուրը պատրաստվում է նաև սոֆրիտոյի սոուսով շոգեխաշած լոբու հիման վրա (իտալ.՝ soffritto), բայց առանց մակարոնի. այն մատուցվում է հացի կտորներով (չորահացերով), իսկ լոբիին ավելացվում է եղերդակ։

Ծանոթագրություններ խմբագրել