Լյուկ Անտուան Մոնտանիե (ֆր.՝ Luc Antoine Montagnier, օգոստոսի 18, 1932(1932-08-18)[1][2][3][…], Շաբրի, Ֆրանսիա[4][5][6] - փետրվարի 8, 2022(2022-02-08)[7][8][9][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[10][6][46]), ֆրանսիացի վիրուսաբան, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը նա ստացել է Հարալդ Ցուր Հաուզենի և Ֆրանսուազա Բարե-Սինուսիի հետ համատեղ։ 1983 թվականին Բարե-Սինուսիի հետ բացահայտել է ռետրովիրուս՝ մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ), որն էլ մարդու օրգանիզմում զարգացնում է ՄԻԱՎ։ Սկսած 2000-ական թվականներից՝ մշակել է մի շարք հասկացություններ, որոնք բնորոշվում են որպես կեղծ գիտություն։

Լյուկ Մոնտանիե
ֆր.՝ Luc Antoine Montagnier
Ծնվել էօգոստոսի 18, 1932(1932-08-18)[1][2][3][…]
Շաբրի, Ֆրանսիա[4][5][6]
Մահացել էփետրվարի 8, 2022(2022-02-08)[7][8][9][…] (89 տարեկան)
Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[10][6]
ԳերեզմանOléron Island[11]
Բնակության վայր(եր)Շանհայ[12], Ֆրանսիա, Գլազգո և Նյու Յորք[13]
Քաղաքացիություն Ֆրանսիա[14][15]
Մասնագիտությունկենսաբան, վիրուսաբան, հետազոտող, պրոֆեսոր և մոլեկուլային կենսաբան
ԳործակիցChildren's Health Defense?
Հաստատություն(ներ)Պաստերի ինստիտուտ[16], Քուինս քոլեջ և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն[17]
Գործունեության ոլորտՎիրուսոլոգիա[18], մոլեկուլային կենսաբանություն[18], immunobiology?[18], Իմունային անբավարարություն[18] և մարդու իմունային անբավարարության վիրուս[18]
Պաշտոն(ներ)նախագահ և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա[19], Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա[20], Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն[21], Եվրոպական ակադեմիա[22], Բուենոս Այրեսի բժշկության ազգային ակադեմիա[23], Ազգային բժշկական ակադեմիա[24] և Comité Maurice-Audin?[25]
Ալմա մատերՓարիզի գիտությունների ֆակուլտետ[26], Օքսֆորդի համալսարան[26] և Collège René-Descartes (Châtellerault, Vienne)?[26][27]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[28][18] և անգլերեն
Եղել է գիտական ղեկավարLisa A Chakrabarti?[29]
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր[30]

emeritus?

[41]
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

CNRS արծաթե մեդալ

[30][35]

CNRS bronze medal?

[43]

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[31]

կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ

[30]

Գայդների միջազգային պարգև

[30]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[32][33]

Բժշկության ոլորտում Ֆեյսալ թագավորի անվան միջազգային մրցանակ

[34]

Եվրոպական գիտական Կյորբեր մրցանակ

[30]

Շեելեյի մրցանակ

Հեյնիկեն բժշկական մրցանակ

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[30]

Ճապոնիայի մրցանակ

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

honorary doctor of Saint Joseph University?

[36]

Բոլոնիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[37]

Բալ Իլանի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

[38]

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

[39]

Սալոնիկի Արիստոտելի համալսարանի պատվավոր դոկտոր

[39]

Մոնրեալի համալսարանի պատվավոր դոկտոր

[39]

Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր

[39]

Բուխարեստի համալսարանի պատվավոր դոկտոր

[39]

Աթենքի համալսարանի պատվավոր դոկտոր

[39]

Louis-Jeantet Prize for Medicine?

[40]
և

Warren Alpert Foundation Prize?

[42]
Ամուսին(ներ)Dorothea Ackerman?[44]
Երեխա(ներ)Jean-Luc Montagnier?[44][45], Francine Montagnier?[45] և Anne-Marie Montagnier?[45]
 Luc Montagnier Վիքիպահեստում

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[47]։

Կենսագրություն խմբագրել

Լյուկ Մոնտանիեն ծնվել է Տուր քաղաքի մոտ տեղակայված Շարբի քաղաքում հաշվապահի ընտանիքում։ Նրա հայրը գիտության ջատագով էր և հանգստայան օրերին գիտափորձերով էր զբաղվում սեփական տան նկուղում։

Մոնտանիեն սովորել է Շատելերոյի քոլեջում, իսկ 1953 թվականին ավարտել է Պուատիեի համալսարանը՝ ստանալով բնական գիտությունների բակալավրի աստիճան։ Հետայդու՝ երկու տարի անց, նա ավարտում է Փարիզի համալսարանի մագիստրատուրան։ Ապա որպես ասիստենտ աշխատում է Սորբոնի համալսարանի գիտությունների ֆակուլտետում և դասավանդում էր ֆիզիոլոգիայի ամբիոնում, ուր և 1960 թվականին պաշտպանում է իր դիսերտացիան։ Նույն թվականին էլ դիրք է ստանում Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում ("CNRS"), բայց նախընտրում է մեկնել Մեծ Բրիտանիա և անցնել գիտական պրակտիկա․ այնտեղ աշխատում է երեք և կես տարի Կարշոլտոնում (անգլ.՝ Carshalton

Սանդերսի (F. K. Sanders) հետ միասին Մոնտանիեն ուսումնասիրեց վիրուսային ՌՆԹն և պարզեց, որ միաշղթա ՌՆԹ-ի վերարտադրություն արդյունքում կարող է առաջանալ երկշղթա ՌՆԹ։ Սա անհրաժեշտ քայլ է հետագա հակադարձ տրանսկրիպցիայի և ԴՆԹի վերաձևավորման համար, ինչն էլ թույլ է տալիս վիրուսին ներկառուցվել հյուրընկալող բջիջի գենային նյութի մեջ։ Սա ժամանակի վիրուսաբանության կարևոր հայտնագործությունն էր։

1963-1965 թվականներին Մոնտանիեն աշխատել է վիրուսաբանության ինստիտուտում Գլազգոյում (Շոտլանդիա) Յան Մաքֆերսոնում, որտեղ 1964 թվականին հայտնաբերել է, որ ագարը՝ կարմիր ջրիմուռներիցի գելանման քաղվածքը, հրաշալի հիմք է քաղցկեղի բջիջների մշակման համար։ Այս տեխնիկան դարձել է օնկոգենների և բջջային վերափոխման ուսումնասիրությունների դասական մեթոդ։

1965-1972 թվականներին Մոնտանիեն եղել է ռադիումի ինստիտուտի (այժմ՝ Կյուրիի ինստիտուտ) լաբորատորիայի տնօրեն։ 1972 թվականին հիմնադրել և դարձել է Պաստերի ինստիտուտի վիրուսային ուռուցքաբանության բաժնի տնօրեն։ Մոնտանիեի հիմնական գիտական ուղղությունը ռետրովիրուսների ուսումնասիրությունն էր՝ որպես քաղցկեղի զարգացման հավանական պատճառ։ Ռետրովիրուսները, որոնք պարունակում են իրենց գենետիկական տեղեկատվությունը ՌՆԹ-ի տեսքով, պարունակում են հակադարձ տրանսկրիպտազ ֆերմենտ, որը սինթեզում է ԴՆԹ-ն ՌՆԹ-ից։ Սա թույլ է տալիս վիրուսին ներկառուցվել հյուրընկալող բջիջում, բայց սեփական վերարտադրության համար վիրուսը առաջացնում է հյուրընկալող բջիջ տարածում՝ առաջացնելով չարորակ ուռուցք։ Բացի այդ, Մոնտանիեն Էդվարդ դե Մեյերի և Ժակլին դե Մեյերի հետ համատեղ առանձնացրել է ինտերֆերոնի սուրհանդակային ՌՆԹ, որն օրգանիզմի առաջին հակավիրուսային պատնեշն է։ Հետագայում դա թույլ տվեց թեքել ինտերֆերոնների գեները և ստանալ դրանք բավարար քանակությամբ՝ դրանք ուսումնասիրելու համար։

1983 թվականին Մոնտանիեն և գործընկերները հրապարակեցին մի աշխատանք, որը նկարագրում էր նոր վիրուսը, որը կոչվում էր LAV («լիմֆադենոպաթիայի հետ կապված վիրուս»), որը հետագայում կոչվում էր HIV (ՄԻԱՎ)։ Մարդու իմունային անբավարարության վիրուսի հայտնաբերման համար Մոնտանիեն և նրա գործընկեր Ֆ. Բարե-Սինուսին 2008 թվականին ստացել են Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում։ Այնուամենայնիվ, այս մրցանակը տարաձայնություններ առաջացրեց գիտական համայնքում, քանի որ ֆրանսիական խմբի հետ միաժամանակ և անկախ նրանից, վիրուսը հայտնաբերվել է ամերիկացի Ռոբերտ Գալլոյի կողմից[48].

1990 թվականին Լ. Մոնտանիեն դարձել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1996 թվականին՝ անդամ[47]։

Գործունեությունը թոշակի անցնելուց հետո խմբագրել

2000-ական թվականներին Մոնտանիեն տարվել է կեղծ գիտություն հասկացությամբ «ջրի հիշողություն» մասին։ Զարգացնելով Բենվենիստի գաղափարը՝ Մոնտանիեն առաջ քաշեց այն գաղափարը, որ ԴՆԹ-ն արձակում է ցածր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք փոփոխում են ջուրի կառուցվածքը, և այդ ջուրը գենետիկ տեղեկատվությունը փոխանցում է այլ օրգանիզմների․ վերջինս դա ապացուցելու նպատակով ուսումնասիրություններ է կատարել։ Նա հավատարիմ մնաց այն գաղափարին, որ ԴՆԹ-ի հոմեոպաթիկ նոսրացումները նույնպես էլեկտրամագնիսական ալիքներ են արձակում և ցանկանում էր դրանք օգտագործել քրոնիկ հիվանդությունների ախտորոշման համար[49]։

Մոնտանիեն նաև քարոզել է ՁԻԱՀի բուժման հակագիտական մեթոդները բիոհավելումներով և հակաօքսիդանտներով[49]։

2000-ականների վերջին Մոնտանիեն թոշակի անցավ և մեկնեց Չինաստանում հետազոտելու «ԴՆԹ ճառագայթումը», որտեղ նրան տրամադրվեց համապատասխան ֆինանսավորում[50]։ 2009 թվականին Մոնտանիեն հայտարարեց «քվանտային տպագրության»(քվանտային տելեպորտացիա[50][51]) միջոցով «ԴՆԹ-ի վերարտադրման» մեխանիզմի բացահայտման մասին։ Գիտական հասարակությունը թերահավատորեն վերաբերվեց այդ հայտարարությանը և պահանջեցին իբրև ապացույց ներկայացնել հետազոտության բոլոր տվյալները, քանի որ հոդվածում՝ doi:10.1007/s12539-009-0036-7 այն նկարագրված է ընդհանուր գծերով։ Ստանալով բացասական պատասխան՝ որոշ գիտնականներ Մոնտենիեին մեղադրեցին շառլատանության մեջ[51]։

2010 թվականին Մոնտենիեն հայտարարեց, որ գտել է աուտիզմի առաջացման պատճառը։ Ըստ նրա՝ դա ջրի մոլեկուլի հիշողության մեջ պահպանված ճառագայթումն է, որ փոխանցվում է։ Այս բեկումնային գիտական հայտնագործության համար վերջինս դրամաշնորհի արժանացավ (ARI)։

Նրա այս հայտարարությունն առաջացրել է մասնագետների վրդովմունքը։ Փորձագետները մտավախություն են հայտնել, որ Նոբելյան դափնեկրի բարձր կարգավիճակը կուրացնում է ներդրողներին, ինչը կհանգեցնի գիտության այլընտրանքային մեթոդների ուսումնասիրության համար միջոցների անիմաստ վատնելուն[49]։

2012 թվականի մայիսին Մոնտանիեն մասնակցել է հակապատվաստանյութերի համագումարին, որից հետո 35 Նոբելյան դափնեկիրներ դեմ են արտահայտվել Մոնտանիեի՝ Կամերունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Աֆրիկյան կենտրոնի (անգլ.՝ Chantal Biya International Reference Centre) ղեկավարմանը, քանի որ վրդովված էին վերջինիս՝ հակապատվաստումային շարժումների և կեղծ գիտական գաղափարների աջակցությունից։ Մոնտանիեն կենտրոնի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 2012 թվականի մարտին և շուտով հետազոտական պլանին որպես «առանցքային նախագիծ» ավելացրեց էլեկտրամագնիսական ալիքներով ՄԻԱՎ-ի հայտնաբերման իր թեման՝ շրջանցելով կենտրոնի գիտական խորհուրդը, որը լուծարվեց վերակազմավորման ժամանակ և չվերաստեղծվեց[52]։ 2014 թվականին Մոնտանիեն կազմակերպել է ջրի հիշողության կողմնակիցների, հոմեոպաթների և այլ կեղծ գիտական հասկացությունների կողմնակիցների սեմինար ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքում, որտեղ գտնվում է ՁԻԱՀ-ի հետազոտությունների և պայքարի համաշխարհային հիմնադրամի (անգլ.՝ World Foundation for AIDS Research and Prevention) ղեկավարի գրասենյակը։ Ամերիկացի բլոգեր Էնդի Լյուիսը Մոնտանիեին մեղադրել է իր իսկ գաղափարներով տարված լինելու, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կեղծ գիտություններին աջակցելու մեջ, հասարակական հնչեղության արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը հրապարակավ հրաժարվել է կեղծ գիտնականների հավաքույթից՝ բացատրելով, որ այն կազմակերպել են Մոնտանիեն և նրա հիմնադրամը, այլ ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն[53]։

2020 թվականի ապրիլին Մոնտանիեն հայտարարեց, որ կորոնավիրուս SARS-CoV-2-ը արհեստական ծագում ունի[54]։

Խոշոր գիտնականները քննադատել են Մոնտանիեին՝ հակապատվաստումային գաղափարները պաշտպանելու և գիտական դիրքերից հեռանալու համար։ Նա հակադարձեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ քննադատությունն անվանելով «անձնական հարձակումներ», «սուտ» և «ստոր արշավ»[52]։

Մոնտանիեի որոշ հակագիտական պնդումներ[52].

  • ջուրը պահպանում է պաթոգենների «հիշողությունը», որոնք այլևս չկան իր մեջ,
  • ԴՆԹ-ի հատվածները ճառագայթում են էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց միջոցով կարող են ախտորոշվել հիվանդություններ,
  • հակաօքսիդանտներն ու սննդային հավելումներն ակտիվացնում են իմունիտետը, ինչն էլ կարող է օգնել մարդկան պայքարելու ՁԻԱՀ-ի դեմ։

Պարգևներ խմբագրել

  • 1973-CNRS արծաթե մեդալ
  • 1986-Կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ
  • 1986-Եվրոպական գիտական Կյորբեր մրցանակ
  • 1986-Շեելեյի մրցանակ
  • 1986-Լուի-Ժանտեի մրցանակ բժշկության ոլորտում
  • 1987-Գայդների միջազգային պարգև
  • 1988-Ճապոնիայի մրցանակ
  • 1990-Կարլ Լանդշտայների հուշամրցանակ
  • 1993-Բժշկության ոլորտում Ֆեյսալ թագավորի անվան միջազգային մրցանակ
  • 1993, 2008-SEP մեծ ոսկե մեդալ
  • 1994-Հեյնիկեն բժշկական մրցանակ
  • 1997-Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար
  • 2000-Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ
  • 2008-Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nndb.com/people/530/000176999/
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 https://www.knaw.nl/en/awards/laureaten-en/dr-a-h-heinekenprijs-voor-de-geneeskunde/luc-montagnier-1933-frankrijk
  5. 5,0 5,1 5,2 http://www.prnewswire.com/news-releases/nobel-prize-winner-to-address-cam-medical-conference-in-virginia-146817865.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Fichier des personnes décédées
  7. 7,0 7,1 7,2 Le professeur Luc Montagnier est mort (ֆր.) / D. Alfon — 2022. — ed. size: 139959 — ISSN 0335-1793; 1766-0556; 2262-4767
  8. 8,0 8,1 8,2 Cousin M. Le professeur Luc Montagnier, prix Nobel de médecine, est décédé (ֆր.)Schibsted, 2022. — ISSN 1632-1022
  9. 9,0 9,1 9,2 Luc Montagnier, codécouvreur du virus du sida et Prix Nobel de médecine en 2008, est mort (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2022. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  10. 10,0 10,1 10,2 Le professeur Luc Montagnier est mort (ֆր.) — 2022.
  11. https://www.francesoir.fr/societe-sante/hommage-au-pr-montagnier
  12. https://www.rfi.fr/fr/science/20101207-le-professeur-luc-montagnier-s-expatrie-chine
  13. https://www.la-croix.com/Archives/2001-04-23/Luc-Montagnier-cherche-de-nouveaux-horizons-_NP_-2001-04-23-131638
  14. http://www.nytimes.com/1992/07/22/world/doctors-find-aids-like-disease-without-hiv-virus-is-growing.html
  15. http://www.nytimes.com/2012/03/12/world/asia/12iht-educlede12.html?pagewanted=all
  16. https://www.ladepeche.fr/2021/11/29/lepidemie-de-sida-en-dix-dates-cles-9959498.php
  17. https://www.cnrs.fr/fr/personne/luc-montagnier
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  19. https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-de-l-Academie-des-sciences-/-M/luc-montagnier.html
  20. https://members.euro-acad.eu/#memberList
  21. https://people.embo.org/profile/luc-montagnier
  22. https://www.ae-info.org/ae/User/Montagnier_Luc
  23. https://acamedbai.org.ar/2017/integrantes/
  24. https://www.academie-medecine.fr/communique-commun-des-academies-de-medecine-et-de-pharmacie-sur-les-propos-de-luc-montagnier-sur-les-vaccinations/
  25. https://www.lhistoire.fr/le-comité-audin-les-intellectuels-contre-la-torture-en-algérie
  26. 26,0 26,1 26,2 https://www.nndb.com/people/530/000176999/
  27. https://www.lanouvellerepublique.fr/chatellerault/chatellerault-le-college-descartes-sera-reconstruit
  28. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  29. https://www.theses.fr/1991PA077146
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 https://www.pasteur.fr/fr/institut-pasteur/luc-montagnier-prix-nobel-2008
  31. http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2000-robert-gallo-y-luc-montagnier.html?especifica=0
  32. The Nobel Prize in Physiology or Medicine 2008nobelprize.org.
  33. The Nobel Prize amountsnobelprize.org.
  34. https://www.lexpress.fr/actualite/societe/sante/prix-nobel-mais-conspue-par-les-scientifiques-qui-est-le-professeur-luc-montagnier_2123997.html
  35. https://comihistocnrs.hypotheses.org/2706
  36. https://www.lorientlejour.com/article/704263/Le_campus_de_l%2527innovation_et_du_sport_de_l%2527USJ%2B%253A_un_nouveau_centre_d%2527excellence.html
  37. https://archiviostorico.unibo.it/it/patrimonio-documentario/lauree-honoris-causa?record=18270
  38. https://fitscience.wordpress.com/2011/05/25/dc-honoris-causa-de-bar-ilan-pour-le-francais-luc-montagnier-virologue-qui-a-identifie-le-virus-du-sida/
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 https://www.ae-info.org/ae/Member/Montagnier_Luc
  40. https://www.jeantet.ch/prix-louis-jeantet/laureats/1986/professeur-luc-montagnier/
  41. https://www.medecinesciences.org/en/articles/medsci/full_html/2008/12/medsci20082411p979/medsci20082411p979.html
  42. https://warrenalpert.org/prize-recipients
  43. https://eman-archives.org/ComiteHistoireCNRS/items/show/54
  44. 44,0 44,1 https://www.washingtonpost.com/local/obituaries/nobel-laureate-luc-montagnier-dead/2022/02/10/e317c046-b6d5-11e8-94eb-3bd52dfe917b_story.html
  45. 45,0 45,1 45,2 https://elpais.com/diario/2008/10/12/sociedad/1223762403_850215.html
  46. «Во Франции умер нобелевский лауреат Люк Монтанье, открывший ВИЧ». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  47. 47,0 47,1 Luc Montagnier : [фр.] : [арх. 28 Հոկտեմբերի 2020] // Académie des sciences.
  48. Вирусы недоверия» // Российская газета. — 2008. — № 212 (4769) (9 Հոկտեմբերի).
  49. 49,0 49,1 49,2 Butler, D. Trial draws fire : Nobel laureate to test link between autism and infection. : [անգլ.] // Nature : журн. — 2010. — Vol. 468, no. 7325 (9 December). — P. 743. — doi:10.1038/468743a. — PubMed.
  50. 50,0 50,1 Подорванюк, Н. Почему научное сообщество бывает чересчур жестким // Газета.Ru. — 2011. — 19 հունվարի.
  51. 51,0 51,1 Coghlan, A. Scorn over claim of teleported DNA : [անգլ.] // New Scientist : журн. — 2011. — 12 January.
  52. 52,0 52,1 52,2 Butler, D. Nobel fight over African HIV centre : [անգլ.] // Nature : журн. — 2012. — Vol. 486, no. 7403 (19 June). — P. 301—302. — doi:10.1038/486301a. — PubMed.
  53. ЮНЕСКО обвинили в поддержке псевдонауки нобелевского лауреата Արխիվացված 2021-10-26 Wayback Machine, Lenta.ru, 24 сентября 2014.
  54. Нобелевский лауреат заявил об искусственном происхождении коронавируса Արխիվացված 2020-04-18 Wayback Machine // ՌԻԱ Նովոստի, 17.04.2020.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Մոնտանիե» հոդվածին։