Կորոնավիրուսներ
Կորոնավիրուսներ (լատ.՝ Coronaviridae), 2020 թվականի հունվարի տվյալներով 43 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։
Կորոնավիրուսներ | |
---|---|
![]() Վիրուսային մենինգիտը ուղեղային պատյանների բորբոքման պատճառ է | |
Տեսակ | տաքսոն |
![]() |
Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։
ԿառուցվածքԽմբագրել
Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։
Աճեցվում է մարդու սաղմի կուլտուրայի հիման վրա։
ԿլինիկաԽմբագրել
Կորոնավիրուսը կարող է ախտահարել
Առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում քթի խոռոչի և շնչառական համակարգի լորձաթաղանթում, որի արդյունքում առաջանում է առատ քթարտադրություն, իսկ երեխաների մոտ՝ բրոնխիտ և թոքաբորբ։
Շնչառական կորոնավիրուսը ներկայացված է OC38, OC43 շտամմներով, իսկ էնտերիտի պատճառ է հանդիսանում 229 E շտամը։
Տեսակներից մեկը հանդիսանում է ոչ տիպիկ թոքաբորբի (ատիպիկ թոքաբորբ) հարուցիչ։
COVID-19Խմբագրել
Նոր կորոնավիրուս COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում՝ հիվանդներից մեկի մոտ[1][2]։ Ուհանում նոր վիրուսը լաբորատոր թեստերով հայտնաբերվել է 59 թոքաբորբով հիվանդներից 15-ի մոտ[3]։ 2020 թվականի հունիսի 15-ի տվյալներով ներկայումս աշխարհում մոտ 8 միլիոն մարդ համարվում է վարակակիր։ Այն տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Surveillance case definitions for human infection with novel coronavirus (nCoV) : Interim guidance v2 : [անգլ.]. — World Health Organization, 2020. — 15 January. — 1 p. — WHO/2019-nCoV/Surveillance/v2020.2.
- ↑ «Novel coronavirus (2019-nCoV), Wuhan, China» (անգլերեն)։ CDC USA։ 2020-01-23։ Վերցված է 2020-01-23
- ↑ «New-type coronavirus causes pneumonia in Wuhan»։ News (անգլերեն)։ Xinhua։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-09-ին։ Վերցված է 2020-01-09
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորոնավիրուսներ կատեգորիայում։ |