Լյուդվիգ վան Բեթհովենի մահը

Լյուդվիգ վան Բեթհովեն (գերմ.՝ Ludwig van Beethoven, Լսել [ˈluːtvɪç fan ˈbeːt.hoːfən], դեկտեմբերի 16, 1770[1], Բոն, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա - մարտի 26, 1827, Վիեննա, Ավստրիական կայսրություն), գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ «Վիեննական դասական դպրոցի» ներկայացուցիչն է։

Բեթհովենի հուղարկավարությունը (ջրանկարը՝ Ֆարնց Կսավեր Շտյոբերի, 1827)

Բեթհովենի մահվանը ականատես են եղել նրա հարսը և մտերիմ ընկերը՝ Անսելմ Հյուտենբրենները, որն այդ իդադարձությանը վառ նկարագրություն է տվել։ Բեթհովենի հուղարկավորությունը տեղի է ունեցել նրա մահվանից երեք օր անց։ Իրադարձության ժամանակ մի մեծ բազմություն էր հավաքվել։ Նա թաղվել է Վահրինգ գերեզմանատանը, չնայած, որ նրա մարմնի որոշ մասեր 1888 թվականին տեղափոխվել է Վիեննայի Կենտրոնական գերեզմանատուն։ Բեթհովենի վերջին խոսքերը, ինչպես նաև նրա մահվան ճշգրիտ տարբեր տարաձայնությունների առիթ է եղել։

Հիվանդություն խմբագրել

Բեթհովենը իր կյանքի վերջին երեք տարիներին ունեցել է առողջական խնդիրներ, ներառյալ, այսպես կոչված «ուշ շրջանը», երբ ստեղծել է իր հիանալի գործերից մի քանիսը։ Վերջին աշխատանքը, որը նրան հաջողվեց ավարտել, Լարային կվարտետ համար 13 Op. 130-ն է։ Այն ստեղծվել էր Große Fuge-ին փոխարինելու համար, որն առանձին հրատարակվել էր որպես Opus 133։ Կարճ ժամանակ անց՝ 1826 թվականի վերջին, հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց, որի արդյունքում Բեթհովենը փսխում էր և լուծում, որոնք նրա կյանքը կամաց-կամաց ավարտին էր հասցնում։

Երբ պարզ դարձավ, որ Բեթհովենը այլևս չի առողջանա, նրա ընկերները հավաքվեցին, որպեսզի օգնեն և վերջին անգամ հարգանքի տուրք մատուցելու նրան։ Բեթհովենի բժիշկները չորս ոչ նշանակալի վիրահատություններ անկացրին, որոնք հանգեցնում են ասցիտներին (որովայնային այտուց)․ առաջինի պատճառը վարակն էր, իսկ երկրորդինը՝ ոչ։ Մարտի 24-ին նա վերջին օծումն է ստանում, որից հետո, մարտի 26-ին կորցնում է գիտակցությունը և մահանում։ Երբ մյուսները, ներառյալ Բեթհովենի եղբայրը և նրա ընկերներից մի քանիսը, տանն էին, իր հերթին Բեթհովենի մտերիմ ընկերը՝ Հյուտենբրենները, 1860 թվականին հայտնում է, որ միայն նա և Բեթհովենի հարսն էին գտնվում սենյակում՝ նրա մահվան ժամանակ[2]։

Վերջին խոսքեր խմբագրել

Զարմանահրաշ ամպրոպի որոտի ժամանակ մահամերձ մարդը հանկարծակի բարձրացրեց Հյուտենբրենների ձեռքի վրայից իր գլուխը, ապա մեկնեց իր իսկ աջ ձեռքը, ինչպես անում են գեներալները՝ բանակին հանձնարարություն տալու ժամանակ։ Սա ակնթարթային էր․ ձեռքը հետ ընկավ, նա նահանջեց։ Բեթհովենը մահացավ (Թեյերի Բեթհովենի մահվան ամփոփագիրը)[2]։

Բեթհովենի վերջին ձայնագրած խոսքերն են՝ «Ափսոս, ափսոս, շատ ուշ է»։ Պատճառն այն էր, որ մահացած կոմպոզիտորն արդեն իր հրատարակչին պատմել էր նվեր ստացած 12 շիշ գինու մասին[3]։ Ընդհանուր համոզմունքն այն էր, որ նրա վերջին բառերն են «Plaudite, amici, comedia finita est» («Ծափահարություններ, իմ ընկերներ, կատակերգությունն ավարտված է»)։ Սա իտալական Commedia dell'arte-ի ելույթների տիպական եզրակացությունն էր։ Այն 1860-ական թվականներին հերքվեց Հյութենբրենների կողմից[4]։ Որոշ աղբյուրներում գրված է, որ նրա վերջին բառերը եղել են հետևյալը՝ «Ես կլսեմ երկնքում»։

Մի կողմից, Բեթհովենի մահվանից րոպեներ առաջ նա պառկած է եղել անկողնում, գունատ էր ու տառապած, երբ ներս է մտնում մի տղամարդ։ Այդ մարդը Յոհան Նեպոմուկ Հումմելն է, ով Բեթհովենի վաղեմի և միակ ընկերն էր։ Հումմելը, ով լսել էր Բեթհովենի հիվանդության մասին, շտապել էր նրա մոտ՝ օգնություն և գումարով օժանդակելու համար։ Բայց արդեն շատ ուշ էր, Բեթհովենը լուռ էր, երախտապարտ ժպիտը միակ բանն էր, ինչը կարող էր Բեթհովենը նվիրել իր ընկերոջը։ Հումմելը խոնարհվեց նրա առաջ, ակուստիկ գործիքի օգնությամբ Բեթհովենին հնարավորություն տվեց լսել իր կարեկցանքի և ափսոսանքի մի քանի խոսք։ Բեթհովենը, թվում էր՝ վերակենդանացավ, նրա աչքերը շողացին։ Նա պայքարում էր խոսելու համար և ապա ծանր շնչելով՝ ասաց․ «Միթե՞ ճիշտ չէ, Հումելլ, որ ես տաղանդ ունեմ»։ Այս խոսքերից հետո նրա աչքերը փակվեցին, բերանը բաց մնաց․ Բեթհովենը մահացավ[5]։

Բեթհովենի վերջին խոսքերը ձայնագրած մեկ այլ քաղվածքի համաձայն, Բեթհովենն ասել է՝ «Այնտեղ, դուք լսո՞ւմ եք զանգի ձայնը, դուք չե՞ք լսում, վարագույրը պետք է իջնի, այո, իմ վարագույրը ընկնում է»։ Մեկ այլ զեկույցում նշվում է, որ Բեթհովենը Հռոմի կաթոլիկ եկեղեցուց ստացել է վերջին ծեսը, որից հետո նա դիմել է քահանային հետևյալ խոսքերով՝ «Շնորհակալ եմ, Վերապատվելի Տեր, ինձ հանգստացրեցիր»։ Դրանից անմիջապես հետո նա կորցրել է գիտակցությունը[6]։

Բեթհովենի կենսագիր Ա. Թ. Թայերն իր գրառման մեջ գրել է Բեթհովենի մահվան մասին Հյուտենբրենների պատմությունը[2]։ Քանի որ մահամերձ մարդու հուզական վիճակին վերաբերող ցանկացած ենթադրություններ անհնար է ստուգել, Բեթհովենի ժամանակակից գիտնականները դրան նշանակություն չեն տալիս։

Դիահերձում և հետմահու բացահայտումներ խմբագրել

 
Ժոզեֆ Դեննհաուսի կողմից պատրաստված մահվան դիմակ

Դիահերձումը կատարել է բժիշկ Յոհան Վագների կողմից 1827 թվականի մարտի 27-ին։ Չնայած պարզ չէ, թե ով է պատվիրել դիահերձումը, սակայն Բեթհովենի կողմից իր Հիլիգենշտադի վկայությունում կոնկրետ խնդրանքը կարող էր դեր խաղալ որոշման մեջ[7]։ Դիահերձման արդյունքում հայտնաբերեց խիստ ցիրրոտ և կնճռոտված լյարդ, որը ասցիտների ընդհանուր հետևանք էր։ Գիտնականները համաձայն չեն, թե Բեթհովենի լյարդի խնդիրը պայմանավորված է մեծ քանակությամբ ալկոհոլի, լյարդային ինֆեկցիայի կամ երկուսի հետ միաժամանակ։ Հեպատիտ B-ն և Հեպատիտ C-ն կնճռոտման պատճառներն են, սակայն դրանք տարածվում են աղտոտված մարմնի հեղուկների հետ շփումից և որոնք չափազանց հազվադեպ էին Բեթհովենի օրվա ընթացքում։ Մյուս կողմից, Հեպատիտ A-ն կարող է պայմանավորված լինել սննդամթերքից և ջրից, որոնք ճիշտ չէին մշակվում և որոնք շատ տարածված էին եղել 19-րդ դարում, սակայն դրանք, այնուամենայնիվ, չէր հանգեցնում լյարդի ցիրրոտի կամ մշտական օրգանի վնասմանը։

Համարվում է, որ ծանր մետաղների կեղտուտումը Բեթհովենի մահվանը նպաստող գործոն է, քանի որ այդ ժամանակ դրանք ընդունված էր օգտագործել որպես դեղամիջոց։ Կա նաև մի այլ վարկած, ըստ որի նա մեծ քանակությամբ կապար է օգտագործել՝ ընդունելով անհայտ ծագման գինի։ Չկա ոչ մի նշում այն մասին, որ կոմպոզիտորը սիֆիլիս է ունեցել։

Դիահերձումը ցույց է տվել, որ վնասվածքներ կան նաև Բեթհովենի շնչառական նյարդերում, ինչպես նաև դրան ուղեկցող արտրիֆիկացիաների կարծրանալով, թեև վերջինս կարծես համապատասխանում է բնական ծերացմանը և սիֆիլիսից բորբոքային վնասներին։ Բեթհովենի ուղեղը նկարագրվել է որպես «բազմաթիվ ծալքերով» ուղեղ, նրա գանգի մեջ կար հեղուկի ավելցուկ։ Գիտնականները հավատում են, որ նա կարող էր ունենալ ուղեղային ատրոֆի աստիճան, չնայած նրանք մինչև վերջ չէին գտել ճանաչողական անբավարարության խախտման նշաններ։ Գանգը նկարագրված էր որպես «անսովոր հաստություն ունեցող գանգ»։

Բեթհովենի երիկամներն ունեին կրային ուռուցքներ, ինչը առիթ է ենթադրելու, որ նրա մոտ, ամենայն հավանականությամբ, զարգանում էր երիկամային պապիլյար նեկրոզը (RPN), որը անալգետիկների օգտագործման արդյունքն էր (հայտնի է, որ նա ընդունել է մեծ քանակությամբ տարբեր դեղամիջոցներ, որոնք ստացել է իր դեղագործ եղբորից՝ Յոհանից)։ RPN-ի պատճառ կարող է հանդիսանալ նաև շաքարային դիաբետը, և գիտնականները չեն բացառել, որ կոմպոզիտորը շաքարային դիաբետ է ունեցել։ Նրա փայծաղը երկու անգամ նորմալ չափով այտուցվել է, և նա ունեցել է պորտալի հիպերտոնիա, որը համահունչ էր լյարդի վերջնական փուլային խախտմանը։ Ենթադրվում է նաև, որ նա ունեցել է խիստ պանկրեատիտ, քանի որ բժիշկները նկարագրում են իր ենթաստամոքսային գեղձի բջիջները որպես «փաթաթված և ֆիբրոզային», իսկ ելքային ծորանը՝ շատ բարակ և նեղացած։ Բեթհովենի որովայնում մեծ քանակությամբ կարմրավուն հեղուկը էր կուտակվել, հնարավոր է, որ այն առաջացել էր որոշակի արյունին խառնված ինքնաբերական բակտերիայից։ Սա, հնարավոր է, Բեթհովենի կյանքի վերջին օրերում իր որովայնից հոսող հեղուկի արդյունքն էր։

Իր մահվանը հաջորդող և նախորդող օրերին մի շարք մարդիկ, որոնց թվում էր Անտոն Շինդլերը և Ֆերդինանդ Հիլլերը, Բեթհովենի գլխից մազեր կտրեցին։ Հիլլերի կտրած մազափունջը ներկայումս գտնվում է Սան Խոսեի պետական համալսարանում, Կալիֆոռնիա[8]։ Բեթհովենի ընկերներից մեկը սխալմամբ կարծել էր, որ «անծանոթները կտրել են նրա բոլոր մազերը»։ Փաստորեն, մազերի ակնհայտ պակասը պայմանավորված էր մազերի վրա դրված կտորով[9]։

1827 թվականի մարտի 28-ին Բեթհովենի հետմահու դիմակը պատրաստ էր[8]։ Մարմինը հագնված էր և տեղադրված է կաղնե դագաղում, գլխին սպիտակ վարդերի ծաղկեպսակ էր դրված։ Բեթհովենի ձեռքերին կար խաչից մոմ և շուշան[9]։

1970 թվականին բժիշկ Ջոն Սփենսր Մեդդենը[10], ով «Ալկոհոլ և ալկոհոլիզմ» (անգլ.՝ Alcohol and Alcoholism) ամսագրի խմբագիրն էր, անալիզ հրապարակեց[11], որտեղ ամբողջովին մասնագիտորեն չի հիշատակել Բեթհովենի երաժշտությունը։ Այս գրառումը հայտնի դարձավ այն բանի շնորհիվ, որ այն օգտագործեց հումորիստ Ալան Կորենը իր կարճ հումորային էսսեում, գրելով՝ «Զգուշացեք, պարոն Բեթհովեն, սա ձեր հինգերորդն էր»[10][12]։

Թաղում և հուղարկավորություն խմբագրել

 
Բեթհովենի գերեզմանը

Թաղման արարողությունը տեղի է ունեցել 1827 թվականի մարտի 29-ին, Ալիսգրունդի ծխական եկեղեցում, և թաղվել է Վիեննայի հյուսիս-արևմուտքում՝ Վահրինգ գերեզմանոցում։ Հուղարկավորության համար հազարավոր քաղաքացիներ փողոցներ էին նետվում։ Փողոց նետված մարդկանց թվաքանակի մասին ճշգրիտ տեղեկություններ չկա, ըստ ականատեսների կարծիքի՝ նրանց թիվը տատանվում է 10,000-ից 30,000-ի սահամաններում[13]։ Թատրոնները փակվել էին, շատ նշանավոր արվեստագետներ մասնակցեցին թաղման արարողությանը, որպես ջահակիրներ, այդ թվում` Յոհան Նեպոմուկ Հումբելը, Ֆրանց Գրիլպերզերը, Կարլ Չեռնին և Ֆրանց Շուբերտը[13]։ Ապրիլի 3-ին Վիեննայի եկեղեցին Մոցարտի հուշահամալիրում Իգնաս ֆոն Սեյֆրիդը երգեց Libera Me ռեքվիեմը։

Թաղմանը հաջորդող օրերին գերեզմանափորներից մեկը, ինչպես հայտնում է, ահռելի գումար է ստացել՝ Բեթհովենի գլուխը մարմնից ազատելու համար։ Արդյունքում Բեթհովենի ընկերները որոշ ժամանակ հսկում էին նրա գերեզմանը[9]։

1863 թվականին Բեթհովենի մարմինը (ինչպես նաև Շուբերտի մարմինը, որը մոտակայքում էր թաղված) տեղահանվել է և տարվել է Gesellschaft der Musikfreunde գերեզմանատուն[14]։ Այդ ժամանակ գանգի հետևի մասի բեկորները, որոնք բաժանվել էին վիրահատության ժամանակ, ձեռք է բերվել ավստրիացի բժիշկ Ռոմեո Սելիգմանի կողմից, որոնք նույնպես գտնվում էին Բեթհովի ուսումնասիրության կենտրոնում։ Նրա մնացորդները 1888 թվականին տեղափոխվեցին Zentralfriedhof[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բեթհովենի ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ․ Մկրտվել է 1770 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ըստ սահմանված տեսակետի (Բեթհովենի կարծիքի հիման վրա) ծննդյան օրը համարվում է դեկտեմբերի 16-ը։ Տես. Thayer’s Life of Beethoven, Vol. 1. Princeton University Press, 1991, P. 53.
  2. 2,0 2,1 2,2 Thayer (1921), volume 3, p. 308
  3. Thayer (1921) volume 3, p. 307
  4. ։Thayer (1921) volume 3, p. 306
  5. «Last Moments of Beethoven». The Guardian. 1877.   This article incorporates text from this source, which is in the public domain.
  6. «Last and Near-Last Words of the Famous, Infamous and Those In-Between».
  7. Meredith, p. 1
  8. 8,0 8,1 Meredith, p. 2
  9. 9,0 9,1 9,2 Meredith, p. 3
  10. 10,0 10,1 Ritson, Bruce (2012 թ․ հունիսի 12). «Obituary: J. S. Madden». Alcohol and Alcoholism. 47 (4): 369. doi:10.1093/alcalc/ags061. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  11. Madden, John Spencer (1970). «Ludwig van Beethoven». Alcohol and Alcoholism. 5 (3): 101–103. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.(subscription required)
  12. Moss, Peter (2008 թ․ նոյեմբերի 27). «Review: Chocolate and Cuckoo clocks: The Essential Alan Coren». The Jewish Chronicle.
  13. 13,0 13,1 Gibbs (2000), p. 139
  14. Meredith, p. 4
  15. Meredith, pp. 5–6, 17

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Center for Beethoven Studies at San Jose State University, including pages on the Beethoven skull fragments and a lock of hair in the center's possession.