Հետմահու դիմակ, մահադիմակ, մոմե կամ գիպսե դիմակ, որը պատրաստվում է մահացած անձանց դեմքից։ Հետմահու դիմակները կարող են մահացողի հիշատակ լինել կամ օգտագործվել դիմանկարների պատրաստման համար։ Հաճախ հնարավոր է լինում տարբերակել այն դիմանկարները, որոնք նկարվել են հետմահու դիմակների հիման վրա, որովհետև դիմակի պատրաստման ժամանակ գիպսի վրա առաջանում են զգալի տարբերություններ և շեղումներ։ Որոշ մշակույթներում հետմահու դիմակները կավե կամ այլ նյութից պատրաստված արտեֆակտեր են, որոնք դրվում են մահացածի դեմքին՝ թաղման արարողության ժամանակ։ Սրանցից ամենից տարածվածները հին եգիպտական դիմակներն են, որոնք օգտագործվել են դիակների մումիֆիկացման համար (օրինակ՝ Թութանհամոնի դիմակը)

Դանթեի հետմահու դիմակը
Կոմիտասի մահադիմակը Պարույր Սևակի թանգարանում

10-րդ դարում շատ եվրոպական երկրներում, հետմահու դիմակներն օգտագործվել են մահացածի թաղման մեծ դիմանկարներում։ 18-19-րդ դարերում տարածված էր պատրաստել անհայտ մահացած անձանց հետմահու դիմակներ՝ նրանց հետագա նույնականացման նպատակով։ Այս արարողությունը հետագայում փոխարինվել է լուսանկարչությամբ (հետմահու լուսանկարչություն

Դեմքերը վնասված անձանց ժամանակ վերցրել են նրանց ձեռքերի գիպսե կաղապարը։ Կենդանի և ապրող մարդկանցից ու կենդանիներից վերցրած դիմակներն անվանում են կյանքի դիմակներ։ Ֆրենոլոգիայում կեղծ գիտական նպատակներով օգտագործվում են դիմակների երկու տեսակներն էլ։

Պատմություն

խմբագրել

Քանդակներ

խմբագրել
 
Թութենհամոնի մումիայի դիմակը
 
«Անծանոթը Սենից»

Մահացած մարդկանց դեմքից դիմակներ պատրաստելը ավանդույթ է շատ երկրներում։ Հին Եգիպտոսում հուղարկավորության ամենագլխավոր մասը դիակի մումիֆիկացումն էր, որը աղոթքների ուղեկցությամբ մտցվում էր էմալապատ, ոսկով և թանկագին քարերով զարդարված սարկոֆագի մեջ։ Ծեսի կարևոր մաս էր կազմում նաև հատուկ քանդակված դիմակը, որը դրվում էր մահացածի դեմքի վրա։ Հին եգիպտացիները հավատում էին, որ դիմակը ուժեղացնում է հոգին և պաշտպանում այն մեռյալների աշխարհի ճանապարհին հանդիպող չար հոգիներից։ Ամենահայտնի դիմակներից մեկը Թութենհամոնի դիմակն է, որը պատրաստված է ոսկուց, թանկագին քարերից և ունի փարավոնի դեմքին բնորոշ գծեր։

1876 թվականին հնէաբան Հենրիխ Շլիմանը հայտնաբերեց Միկենայի վեց դամբարանները։ Նա վստահ էր, որ այդ դամբարանները պատկանում են հին հունական թագավորներ և հերոսներ Ագամենոնին, Կասանդրային, Էվրիմդոնին և այլոց։ Բոլոր գանգերը ոսկեզօծ էին։ Այժմ քիչ հավանական է համարվում, որ գանգերը պատկանել են հունական այդ հերոսներին[1]։

Գիտություն

խմբագրել

Հետմահու դիմակները լայնորեն կիրառվել են գիտության մեջ 18-րդ դարի վերջում, մարդու ֆիզիոգնոմիայի բազմազանությունն ուսումնասիրելու համար։ Կյանքի դիմակները նույնպես տարածված էին։ Հնէաբանները այս դիմակներն օգտագործում էին հայտնի անձանց և հանցագործների ֆիզիոգնոմիկ հատկանիշների հետազոտման համար։ Դիմակներ էին հավաքվում նաև ռասայական տարբերությունների ուսումնասիրման նպատակով։ Հետմահու դիմակները մինչև լուսանկարչության բացահայտումը կիրառվել են նաև դատաբժկության մեջ մահացածի նույնականացման նպատակով[2][3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. H.W. Janson with Dora Jane Janson, History of Art: A Survey of the Major Visual Arts from the Dawn of History to the Present Day, Englewood Cliffs, New Jersey, Prentice-Hall, and New York, Harry N. Abrams, 1962, p. 141.
  2. Laerdal company website: The Girl from the River Seine Արխիվացված 2012-03-24 Wayback Machine URL accessed on January 8, 2013
  3. A Death Mask to Help Save Lives Արխիվացված 2007-09-28 Wayback Machine Archer Gordon, M.D., PH.D. URL accessed on June 8, 2007