Լյուդվիգ Էմիլ Գրիմ (գերմ.՝ Ludwig Emil Grimm, մարտի 14, 1790(1790-03-14)[1][2][3][…], Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - ապրիլի 4, 1863(1863-04-04)[1][2][3][…], Կասել, Հեսսեն, Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ և փորագրող։

Լյուդվիգ Էմիլ Գրիմ
գերմ.՝ Ludwig Emil Grimm
Ծնվել էմարտի 14, 1790(1790-03-14)[1][2][3][…]
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]
Վախճանվել էապրիլի 4, 1863(1863-04-04)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրԿասել, Հեսսեն, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Electorate of Hesse
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող և նկարիչ-փորագրող
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[5], օֆորտ[5] և փորագրություն[5]
ՀայրՖիլիպ Վիլհելմ Գրիմ
ՄայրDorothea Grimm?
 Ludwig Emil Grimm Վիքիպահեստում

Վիլհելմ և Յակոբ Գրիմների եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

 
Լյուդվիգ Էմիլ Գրիմ: Յակոբ և Վիլհելմ Գրիմների դիմանկարը, 1843

Լյուդվիգ Էմիլ Գրիմը ծնվել է 1790 թվականի մարտի 14-ին Հանաու քաղաքում։ Նա Շտայնաու-ան-դեր-Շտրասե քաղաքի ամտման Ֆիլիպ Վիլհելմ Գրիմի (1751-1796) և Դորոթեա Ցիմմերի (1755-1805) երրորդ որդին էր։ Գերմանացի հայտնի բանասերներ Վիլհելմ և Յակոբ Գրիմների փոքր եղայրը պատմագիտության մեջ հաճախ կոչվում է Եղբայր-նկարիչ (գերմ.՝ Malerbruder)[6]: 1808 թվականին մեկնել է Մյունխեն՝ նկարչություն և փորագրություն սովորելու ժամանակի հայտնի նկարիչ և փորագրող Կ. Հեսսայի մոտ, և կարճ ժամանակ անց հասել է մեծ հաջողությունների։

 
Լյուդվիգ Էմիլ Գրիմ։ Ժողովրդական հեքիաթասաց Դորոթեա Վիմաննի դիմանկարը, 1813 (?)

Լյուդվիգ Էմիլ Գրիմը ստեղծագործել է ամենատարբեր տեխնիկաներով ու ժանրերով. նրա աշխատանքների մեջ կան ժանրային ստեղծագործություններ, բնանկարներ, մարտանկարների և կենդանական էտյուդներ, բայց հիմնականում դիմանկարներ են։ Նա իրավամբ 19-րդ դարի ամենահայտնի ծաղկողներից է. 1812-1815 թվականներին նկարազարդում է պատրաստել իր ավագ եղբայրների ամենահայտնի գործերից մեկի՝ «Գերմանական հեքիաթների ժողովածուի» համար։ Նրանց կողմից այդ հրատարակության համար ստեղծած կերպարները դարձել են դասական և մինչ օրս բազմաթիվ երկրներում վերարտադրվում են այդ հեքիաթները ձևավորողների ու հրատարակողների կողմից[7]։

1813-1815 թվականներին Լ. Է. Գրիմը մասնակցել է «Ազատագրական պատերազմին» (գերմ.՝ Befreiungskriege ), որի ավարտից հետո բնակություն է հաստատել Կասելում։ 1816 թվականին շատ ամիսներ ճանապարհորդել է Իտալիայում, այնուհետև նորից վերադարձել է Մյունխեն։ 1825 թվականին գերմանական ծագմամբ ռուս նկարիչ Ե. Ֆ. Ռեյտերնի հետ հիմնել է Գերմանիայում նկարիչների առաջին մասնագիտական միավորումը՝ «Նկարիչների վիլլինգսխաուզենյան գաղութը» (գերմ.՝ Willingshauser Malerkolonie)[8]: 1832 թվականին ընտրվել է Կասելի համալսարանի պրոֆեսոր։

Լյոդվիգ Էմիլ Գրիմը մահացել է 1863 թվականի ապրիլի 4-ին Կասելում։

Ստեղծագործություններ և աշխատանքների ալբոմներ խմբագրել

  • [Grimm L.E.] Das Bild des Fremden im Werk von Ludwig Emil Grimm (1790—1863) / Hg. von Herbert von Bose. Marburg, 2007.
  • Grimm L.E. Erinnerungen aus meinem Leben / Hg. und ergänzt von Adolf Stoll. Leipzig, 1915.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ludwig Emil Grimm (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ludwig Emil GrimmOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118697781 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Lemmer M. Die Brüder Grimm. Leipzig, 1985. S. 28.
  7. Ibid. S. 30.
  8. Kelchner E. Grimm L.E. / Allgemeine Deutsche Biographie. Bd. 9. Leipzig, 1879. S. 690.

Գրականություն խմբագրել

  • Grimm, Ludwig Emil // Allgemeine Deutsche Biographie (ADB). — Bd. 9. — Lpz.: Duncker & Humblot, 1879. — S. 689—690. (нем.)
  • Lemmer M. Die Brüder Grimm. Leipzig, 1985.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Էմիլ Գրիմ» հոդվածին։