Ֆիլիպ Վիլհելմ Գրիմ (գերմ.՝ Philipp Wilhelm Grimm, սեպտեմբերի 19, 1751(1751-09-19), Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - հունվարի 10, 1796(1796-01-10), Steinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի իրավաբան։

Ֆիլիպ Վիլհելմ Գրիմ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1751(1751-09-19)
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էհունվարի 10, 1796(1796-01-10) (44 տարեկան)
Մահվան վայրSteinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Քաղաքացիություն Landgraviate of Hesse-Kassel
ԿրթությունՄարբուրգի համալսարան
Մասնագիտությունփաստաբան
ԱմուսինDorothea Grimm?
Ծնողներհայր՝ Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր
ԵրեխաներՅակոբ Գրիմ, Վիլհելմ Գրիմ, Լյուդվիգ Էմիլ Գրիմ, Charlotte Amalie Grimm? և Carl Friedrich Grimm?

Գրիմ եղբայրների հայրը։

Կենսագրություն

խմբագրել

Ֆիլիպ Վիլհելմ Գրիմը ծնվել է 1751 թվականի սեպտեմբերի 19-ին Հանաու քաղաքում՝ Շտայնաու-ան-դեր-Շտրասե քաղաքի պաստոր Ֆրիդրիխ Գրիմ Կրտսերի (1707-1777) և Քրիստինա Ելիզավետա Հայլմաննի (1715-1754) ընտանիքում։ Իրավունք է սովորել Հանաու և Հերբորն քաղաքների բարձրագույն դպրոցներում, Մարբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1778 թվականին փաստաբանի պարտականություններ է ստանձնել Հանաու քաղաքի Արքունական դատարանում։ Շուտով ծառայության է անցել մագիստրատում, որտեղ 1782 թվականին զբաղեցրել է քաղաքային մատենավարի պաշտոնը, իսկ 1787 թվականին՝ Քաղաքային քարտուղարի պաշտոնը։ Դրանց հետ միաժամանակ 1782 թվականին ստանձնել է Հանաու կոմսության Բյուշերտալ (գերմ.՝ Büchertal) ամտի զեմստվոյական մատենավարի պարտականությունները[1]։ 1791 թվականին նա թողել է իր նախկին պաշտոնները Շտայնաու շրջանի ամտմանի պարտականություններն ստանձնելու պատճառով։ Այնտեղ է մեկնել կնոջ և հինգ երեխաների՝ Յակոբի, Վիլհելմի, Կարլի, Ֆերդինանդի և Լյուդվիգի հետ։ Շտայնաուում Ֆիլիպ Վիլհելմ Գրիմը համատեղել է մի շարք պաշտոններ. նա ոչ միայն շրջանի գլխավոր չինովնիկն էր, այլ նաև միաժամանակ զեմստվոյական դատավորն ու տեղական նոտարը։ Այդպիսի ծանրաբեռնվածությունը նրան ստիպել է ծառայությանը նվիրել բառացիորեն իր ամբողջ ժամանակը՝ չնայած հոգնածությանը կամ հիվադությանը։ 1796 թվականին սովորական մրսածությունը վերածվել է երկկողմանի թոքաբորբի, որից էլ մահացել է հունվարի 10-ին՝ 44 տարեկան հասակում, ուժերի և կարիերայի ծաղկման շրջանում։

Շտայնաուի կենտրոնում ամտման Գրիմի համար կառուցված մեծ տունը ներկայումս Գրիմ եղբայրների հիշատակին նվիրված թանգարան է[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lemmer M. Die Brüder Grimm. Leipzig, 1985. S. 5-7.
  2. Hoppe M. Hanau und die Brüder Grimm. Hanau, 2007. S. 18 und ff.