Լի Միլլեր (անգլ.՝ Lee Miller, ապրիլի 23, 1907(1907-04-23)[1][2][3][…], Poughkeepsie, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հուլիսի 21, 1977(1977-07-21)[2][3][6][…], Chiddingly, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[5]), ամերիկյան նորաձևության լուսանկարիչ, «Vogue»-ի շապիկի ֆոտոմոդել, ռազմական թղթակից, ով նկարել է Դախաուի և Օսվենցիմի ազատագրումը, Պաբլո Պիկասոյի ընկերը[8]։

Լի Միլլեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1907(1907-04-23)[1][2][3][…]
ԾննդավայրPoughkeepsie, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Մահացել էհուլիսի 21, 1977(1977-07-21)[2][3][6][…] (70 տարեկան)
Մահվան վայրChiddingly, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Oakwood Friends School?
Մասնագիտությունռազմական թղթակից, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, մոդել, լրագրող, արվեստագետ, fashion photographer և լուսանկարիչ
ԱմուսինRoland Penrose?[7] և Aziz Eloui Bey?[7]
ԵրեխաներAntony Penrose?
Կայքleemiller.co.uk
Ստորագրություն
Изображение автографа
 Lee Miller (photographer) Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Լի Միլլերը ճարտարագետի, գյուտարարի, սիրողական լուսանկարչի դուստր է։ Հայրը նկարում էր նրան, նաև մերկ, երբ նա դեռ 10 տարեկան չկար[8]։ Վաղ տարիքում հայրն է նրա մեջ հետաքրքրություն առաջացրել դեպի լուսանկարչությունը։ 1920-ական թվականներին եղել է մոդել Նյու Յորքում։ Նրան լուսանկարել է Էդվարդ Ստեյհենը։ Լուսանկարներից մեկը օգտագործվել է Kotex կանանց տամպոնների գովազդում, ինչը սկանդալ է առաջացրել։

1929 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ դարձել է Ման Ռեյի օգնականը և մոդելը (1930-1931 թվականների լուսանկարներ՝ «Պարանոց», «Լի Միլլեր», «Էլեկտրականություն»)։ Նա ինքն էլ է սկսել լուսանկարել։ Ռեյի այդ շրջանի որոշ լուսանկարներ իրականում նկարել է Լի Միլլերը։ Ռեյի հետ միասին նա կիրառել է սոլյարազացիայի տեխնիկան։ Դարձել է սյուրռեալիստական շարժման ակտիվ մասնակից, մտերմացել Պիկասոյի (նա նկարել է Լիի դիմանկարը, 1937 [1]), Պոլ Էլուարի, Ժան Կոկտոյի հետ, Կոկտոյի «Պոետի արյունը» ֆիլմում նկարահանվել է որպես արձան (1930 թվական)։

1932 թվականին վերադարձել է Նյու Յորք, շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ, բացել է սեփական ստուդիան։ Այդ շրջանի նրա ստեղծագործությունների շարքում են Ջոզեֆ Քորնելի, դերասանուհիներ Լիլիան Հարվինի և Գերտրուդ Լոուրենսի դիմանկարները[9]։ 1933 թվականին արտ-դիլլեր Ժյուլենա Լևի Նյու Յորքի պատկերասրահում տեղի է ունեցել Միլլերի միակ անհատական ցուցահանդեսը[10]։

Լի Միլլերը Ման Ռեյի լուսանկարներում

1934 թվականին ամուսնացել է եգիպտացի գործարար Ազիզ Բեի հետ և մեկնել Եգիպտոս։ Չնայած, որ Միլլերն այս ժամանակահատվածում չի աշխատել որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ, այնուամենայնիվ նրա եգիպտական լուսանկարները, ներառյալ «Տիեզերական դիմանկարը», համարվում են նկարչի ամենավառ և տպավորիչ սյուրռեալիստական պատկերները։ Կահիրեում Միլլերը լուսանկարել է Սիվայի օազիսին հարող անապատը։ Այդ լուսանկարը Ռենե Մարգարիտային ոգեշնչել է աշխատել «Le Baiser» (1938 թվական) նկարի վրա։

1937 թվականին Լի Միլլերը թողել է ամուսնուն և վերադարձել Փարիզ, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ անգլիացի սյուրռեալիստ նկարիչ, ժամանակակից արվեստի ցուցահանդեսների կուրատոր Ռոլանդ Պենրոուզին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միլլերը եղել է ֆոտոլրագրող, աշխատել է «Vogue» թերթի համար։ Նա հավատարմագրվել է որպես ռազմական թղթակից, նկարահանել դաշնակիցների վայրէջքը, նապալմի առաջին օգտագործումը Սեն-Մալոյի պաշարման ժամանակ, Փարիզի ազատագրումը, Բուխենվալդի և Դախաուի ճամբարները[11]

Պատերազմից հետո հետտրավմատիկ սթրեսային խանգարման ուժեղ նոպաներ է ունեցել, սկսել է խմել։ 1947 թվականին բաժանվել է Ազիզ Բեից և ամուսնացել Ռոլանդ Պենրոուզի հետ։ Ծնվել է նրանց որդին՝ Էնթոնին։ 1949 թվականին ամուսինները գնել են Սասեքսի ֆերման։ Նա Մեքքա է դարձել եվրոպական ավանգարդի համար. այստեղ հյուրընկալվել են Պիկասսոն, Ման Ռեյը, Հենրի Մուրը, Ժան Դյուբյուֆեն, Դորոթեա Տանինգը, Մաքս Էռնստը և ուրիշներ։

1940-ականների վերջին և 1950-ական թվականներին Միլլերը Բրիտանիայի MI5 անվտանգության ծառայության հետաքննության մեջ էր։ Նրան կասկածում էին ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու մեջ։

Լիի աստղը նորից փայլել է, երբ նա բուժական նպատակով սկսել է զբաղվել խոհարարությամբ։ Լին հավաքել է մի քանի հազար բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից, հորինել է հարյուրավոր իրենը։ Իր տանը գտնվելով՝ հայտնի է դարձել Անգլիայի սահմաններից դուրս, հաղթել է մի շարք միջազգային խոհարարական մրցույթներում։

1947 թվականին՝ Մագնում գործակալության ստեղծումից հետո, Լի Միլլերը դարձել է նրա առաջին անդամներից մեկը։ Բայց պատերազմի նկարները, որոնց մասին նա գրեթե երբեք չի խոսել, չեն թողել նրան։ Լի Միլլերը, լինելով խոհարարության աստղ, մահացել է 70 տարեկան հասակում քաղցկեղից։

Ժառանգություն խմբագրել

Լի Միլլերի՝ որպես խոշորագույն անկախ վարպետի լուսանկարչական ժառանգությունն ամբողջությամբ հանրությանն է ներկայացվել 1980-ական թվականներին՝ շնորհիվ նրա որդու ջանքերի, ով մանրամասնորեն ներկայացրել է նրա կենսագրությունը (1985 թվական)։ Գիրքը բրիտանացի կոմպոզիտոր Ջեյսոն Քարի «Լի Միլլերի վեց նկարները» մյուզիքլի հիմքն է հանդիսացել (2005, [2]):

Գրականություն խմբագրել

  • Penrose A. The lives of Lee Miller. New York: Holt, Rinehart, and Winston, 1985
  • Penrose A. Lee Miller’s war: photographer and correspondent with the Allies in Europe, 1944-45. Boston: Little, Brown, 1992
  • Lambron M. L’oeil du silence. Paris: Flammarion, 1993 (романизированная биография, Премия Фемина)
  • Calvocoressi R. Lee Miller: portraits from a life. New York: Thames & Hudson, 2002
  • Burke C. Lee Miller: a life. New York: Knopf, 2005
  • Menzel-Ahr K. Lee Miller: Kriegskorrespondentin für Vogue: Fotografien aus Deutschland 1945. Marburg: Jonas, 2005
  • Haworth-Booth M. The art of Lee Miller. New Haven: Yale UP, 2007.
  • Slusher K. Lee Miller, Roland Penrose: the green memories of desire. Munich; New York: Prestel, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lee Miller (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lee Miller — 2008.
  4. 4,0 4,1 4,2 CLARA — 2008.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Blumberg N. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 Kindred Britain
  8. 8,0 8,1 It ended when you said goodbye — Ли Миллер 23.04.1907-21.07.1977
  9. «Ли Миллер. Портреты. Фото&Техника. Потребитель. Экспертиза и тесты». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. Conekin, Becky (2006). "Lee Miller: Model, Photographer and War Correspondent in Vogue".
  11. «Её фотографировали. Она фотографировала. Ли Миллер. — Дорогая редакция». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Միլլեր» հոդվածին։