Հենրի Մուր
Հենրի Մուր (հուլիսի 30, 1898[1][2][3][…], Castleford, Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4][5][6] - օգոստոսի 31, 1986[5][1][7][…], Much Hadham, Հարթֆորշիր[4][6]), անգլիացի քանդակագործ, արվեստների գործիչ և նկարիչ։ 1919-1921 թվականներին սովորել է Լիդսի գեղարվեստական, 1921-1925 թվականներին՝ Լոնդոնի արվեստի թագավորական (այստեղ դասավանդել է մինչև 1933 թվական) քոլեջներում։ Հետագայում դասավանդել է նաև Չելսիի և Սլեյդի գեղարվեստական դպրոցներում։ Հետաքրքրվել է Հին Հունաստանի, նաև էտրուսկների և մայաների քանդակագործությամբ, ուսումնասիրել Բրիտանական թանգարանի ազգագրական հավաքածուն, այցելել Իտալիա[14]։
Քանդակները
խմբագրելՆյութի գաղափարին հավատարիմ (ստեղծել է «նյութերի ճշմարտության» ուղղությունը)՝ 1920-ական թվականներից նա կերտել է բնության և Երկրի սկիզբը խորհրդանշող քանդակներ, որտեղ գերակշռում են կանանց ֆիգուրները, ընտանիքին ու մայրությանը նվիրված և այլ թեմաներով կոմպոզիցիաները («Թագավորը և թագուհին», 1952-1953 թվականներ, «Պառկած ֆիգուր», 1957-1958 թվականներ, «Մայրը և երեխան», «Ընտանիք», 1945-1949 թվականներ, «Պառկած մայրը և երեխաները», 1961 թվական)։ Վաղ շրջանի գործերին առավել բնորոշ է ռեալիստական ոճը, հետագայում քանդակագործը դիմել է վերացական (աբստրակտ) ձևերի։ 1930-ական թվականներին հակվել է մոդեռնիզմին և սյուրռեալիզմին՝ արձագանքելով Պաբլո Պիկասսոյի, Ալբերտո Ջակոմետտիի, Կոնստանտին Բըրնկուշիի ստեղծագործական որոնումներին։ 1936 թվականին Լոնդոնում մասնակցել է սյուրռեալիստների ցուցահանդեսին։ Մուրը 1943-1944 թվականներին Նորթհեմպտոնի Սբ. Մատթեոս եկեղեցու համար ստեղծել է «Տիրամայրը մանկան հետ» քանդակը։ 1940-ական թվականներին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսից հետո նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն վարպետներից մեկը։ Վենետիկի (1948 թվական) և Սան Պաուլոյի (1953 թվական) բիենալեներում արժանացել է միջազգային մրցանակների։ Մուրը քանդակների կոմպոզիցիաներ է ստեղծել «Թայմս» թերթի խմբագրության (Լոնդոն), Լինկոլնի կենտրոնի (Նյու Յորք), Լամբերտ բանկի (Բրյուսել), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Փարիզ) և այլ շենքերի համար։ 1984 թվականին ստեղծել է «Թիթեռ» քանդակը՝ նվիրված Բեռլինի հիմնադրման 750-ամյակին (տեղադրվել է 1987 թվականին, Բեռլինում)։ Մուրը հորինվածքների համար օգտագործել է փայտ, քար, բրոնզ, երկաթբետոն և այլ նյութեր։ Նա երբեք չի հրապուրվել «մաքուր» ձևերով. իր ստեղծագործության մեջ նախընտրել է բնական ձևերը՝ մաշված քարերը, լեռնային քարանձավները, մարդու մարմինը՝ որպես ամբողջական օրգանական համակարգ, և այլն։ Ստեղծել է նաև ջրանկարներ և գծանկարների շարք (նվիրված է 1940-ական թվականների Լոնդոնի կյանքին)։ Նրա ստեղծագործությունները ճանաչվել են հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945 թվականներ) հետո և պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Նյու Յորքի ժամանակակից արվեստի և այլն)։
Պարգևատրումներ
խմբագրելՄուրը պարգևատրվել է «Արվեստին մատուցած ծառայությունների համար» (Մեծ Բրիտանիա) և «Փառքի ասպետ» (արվեստում ակնառու հաջողությունների համար, Մեծ Բրիտանիա և Համագործակցության երկրներ) շքանշաններով։
Աճյունը
խմբագրելՔանդակագործի աճյունն ամփոփվել է Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում։
Հենրի Մուրի քանդակները
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Henry (1898-1986) Moore (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Bowness A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Wilkinson A. G., Barton L. Moore, Henry // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T059425
- ↑ 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.theartstory.org/artist/moore-henry/
- ↑ https://artuk.org/discover/art-terms/modernism
- ↑ 10,0 10,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://picasso.iro.umontreal.ca/~mona/api/v3/artists
- ↑ https://erasmusprijs.org/prijswinnaars/henry-moore/
- ↑ https://arts.mit.edu/mcdermott/recipients/
- ↑ «The Henry Moore Foundation - Home». www.henry-moore-fdn.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Grigson G. Henry Moore
- Hall D. Henry Moore. The life and work of a great sculptor. New York
- Read H. Henry Moore. A study of his life and work. New York; Washington
- Berthoud R. The life of Henry Moore
- О своем творчестве рассказывает скульптор Генри Мур
- Мур Г. О скульптуре
- Генри Мур: Человеческое измерение
Արտաքին հղումներ
խմբագրել- ԶԼՄ-ները Մուրի մասին Արխիվացված 2010-04-07 Wayback Machine
- Մուրի քանդակների վաճառասրահի պաշտոնական կայք
- Մուրի աշխատանքի մասին ֆիլմի կայք
- Մուրի քանդակների եռաչափ տեսակը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրած քանդակները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Մուր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 93)։ |