Լի Թանգ (չին.՝ 李唐; փինյին՝ Lǐ Táng; Վէդ – Ջայլս՝ Li T'ang, երկրորդ անուն՝ Xigu 晞 古; 1050[1] կամ 1049[2], Mengzhou, Սուն դինաստիա[3] - 1130[1] կամ 1130[2], Հանչժոու, Չինաստան[3])[4] չինացի բնանկարիչ, որը ուսանել էր Կայֆինում և Հանչժոուում Սոն թագավորության ղեկավարման ընթացքում։ Նա կապող օղակ է հանդիսացել ավելի վաղ արվեստագետների, ինչպիսիք են Գուո Սին, Ֆան Կուանը և Լի Չենգը, և ավելի ուշ շրջանի այնպիսի արվեստագետների միջև, ինչպիսիք են Սյա Գուին և Մա Յուանը։ Նա կատարելագործեց «կացնի պես կտրուկ» վրձնահարվածների տեխնիկան։

Լի Թանգ
Li Tang - Wind in Pines Among a Myriad Valleys.jpg
Ծնվել է1050[1] կամ 1049[2]
ԾննդավայրMengzhou, Սուն դինաստիա[3]
Վախճանվել է1130[1] կամ 1130[2]
Մահվան վայրՀանչժոու, Չինաստան[3]
ՔաղաքացիությունՍուն դինաստիա
Մասնագիտություննկարիչ և բանաստեղծ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էԳո Սի
Commons-logo.svg Li Tang Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լի Թանգը ծնվել է մոտավորապես 1050 թվականին, ծնունդով Հեյանգից։ Արդեն վաղ տարիքից նա իր ապրուստը վաստակում էր նկարչությամբ։ Մոտ․ 1100 թվականից հետո՝ կայսր Հուեյ ցզունի օրոք, նա ստացավ ամենաբարձր աստիճանը Բիանջինի (այժմ՝ Կայֆին) արքունիքի նկարչության ակադեմիայում։

Նրան հաջողվեց կենդանի մնալ Ճուրչեն Ծինի տոհմի արշավանքի ժամանակ 1126-27 թվականներին, և արքունիքի հետ միասին տեղափոխվել Ցիանթանգ (այժմ՝ Հանչժոու), որը դարձավ Հարավային Սոնգի նորաստեղծ թագավորության մայրաքաղաքը։ Նա շարունակեց ծառայել արքունիքում որպես նկարիչ Գաոցոնգ կայսեր օրոք և մահացավ մոտ․ 1130 թվականին։

Իր արվեստի բնույթըԽմբագրել

 
Ծինի Դուքս Վենը վերականգնում է իր ունեցվածքը՝ վերագրվող Լի Թանգին (1140)

Լին վաղ Հարավային Սոնգի բնանկարիչներից ամենաազդեցիկներից էր և ուներ շատ համախոհներ։ Նա կարևոր կապող օղակ էր հանդիսանում Հյուսիսային Սոնգ դպրոցի (Գուո Սի, Ֆան Կուան, Լի Չենգ և այլք) և հետագա Հարավային Սոնգի նկարիչների միջև, ինչպիսիք են Սյա Գուին և Մա Յուանը, որոնք երկուսն էլ ուսումնասիրում էին Լիի արվեստը։ Նա զարգացրեց և կատարելագործեց այսպես կոչված «կացնի պես կտրուկ» վրձնահարվածների տեխնիկան, որոնք ժայռերին և լեռներին հատկապես հիանալի տեսք էին հաղորդում։

«Քամին սոճիներում՝ բյուրավոր հովիտների միջև»Խմբագրել

Ինչպես Սոնգի նկարիչների մեծ մասի մոտ, այնպես էլ Լի Թանգի նկարներից քչերն են պահպանվել և դրանց մեծ մասը կասկածելի հեղինակություն ունեն։ Հսկա կախովի թղթագլանը «Քամին սոճիներում՝ բյուրավոր հովիտների միջև» (հայտնի է նաև որպես «Լեռներում շշնջող սոճիներ». Կայսերական պալատի թանգարան, Թայպեյ, Թայվան) միակ նկարն է, որը կրում է նկարչի հստակ ստորագրությունը և տեղադրված է լավագույն բաժնի բարձրադիր կետերից մեկում։ Այնտեղ ասվում է. «Նկարել է Հո-յանգի Լի Թանգը՝ Մեծ Սոնգի [թագավորություն] Խսուան-հո գահակալության «chia-ch'en» տարվա գարնանը»։ Այս նկարում ժայռերի կառուցվածքը «կացնի պես կտրուկ» հարվածների տեխնիկայի տիպային օրինակ է։

Այլ վերագրվող աշխատանքներԽմբագրել

 
Լի Թանգ, Վայրի խոտաբույսերի հավաքում, Պալատի թանգարան, Պեկին

Լի Թանգին սովորաբար վերագրվող այլ աշխատանքներն են` Գետի և լեռների մտերիմ տեսարանը, երկար բնապատկերային թղթագլան և Ժայռերին նստած` մշուշին հառած, որոնք երկուսն էլ հանդիսանում են Կայսերական պալատի թանգարանի սեփականությունը։

Տես նաևԽմբագրել

Չինական գեղանկարչություն

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Barnhart, R. M. et al. (1997). Three thousand years of Chinese painting. New Haven, Yale University Press. 0-300-07013-6
  • Richard Edwards: The Landscape Art of Li T'ang. Archives of the Chinese Art Society of America, Volume 12, 1958, pp. 48–60 (JSTOR)
  • Richard Barnhart: Li T'ang (c.1050-c.1130) and the Kōtō-In Landscapes. The Burlington Magazine, volume 114, issue 830, May 1972 (special edition for Chinese landscape painting), pp. 304–311, 313-314 (JSTOR)
  • Dorothy Perkins: Encyclopedia of China: History and Culture. Routledge, 2013, 9781135935627, p. 280 (Auszug (Google), p. 280, at Google Books)

Արտաքին հղումներԽմբագրել