Կայսերական պալատի թանգարան
Կայսերական պալատի թանգարան (չինարեն՝ 國立故宮博物院, անգլ.՝ National Palace Museum), գեղարվեստական-պատմական թանգարան Չինաստանի Հանրապետությունում` մայրաքաղաք Թայբեյում։ Այցելուների քանակով 2015 թվականին աշխարհում զբաղեցրել է 6-րդ տեղը։ Գրականության մեջ հաճախ հիշատակվում է Գուգուն (անգլ.՝ Gugong) անունով, սակայն այդ անվանումը ընդունված է կիրառել նաև Պեկինի համանուն թանգարանի համար։
Կայսերական պալատի թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և Cultural heritage monuments in Taipei? |
Երկիր | Թայվան |
Տեղագրություն | Շիլին |
Վայր | Շիլին |
Կազմված է | Southern Branch of the National Palace Museum? |
Պատկանում է | Executive Yuan?[1] |
Հասցե | 臺北市士林區至善路2段221號 |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 10, 1925 |
Այցելուներ | 3 860 644 մարդ (2018)[2], 3 832 373 մարդ (2019)[3] և 416 436 մարդ (2021)[4] |
Կայք | npm.gov.tw(չին.) և npm.gov.tw/?l=2(անգլ.) |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԿայսերական պալատի թանգարանը Թայբեյում խոշորագույն գանձարան է, ուր պահվում են չինական մշակույթի ու պատմության հազվագյուտ իրեր։ Դրանք ներկայացնում են քաղաքակրթության զարգացումը Չինաստանում` սկսած նեոլիթի դարաշրջանից մինչև կայսերական Ցին դինաստիայի դարաշրջանը։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով հավաքածուն ներառում է 697 490 ցուցանմուշ, որոնցից շատերը նախկինում գտնվել են Ցյանլուն կայսեր հավաքածուում։ Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են դրանց լավագույն օրինակները միայն, քանի որ հավաքածուն ամբողջությամբ չի կարող ցուցադրվել։ Հավաքածուի մնացած, ավելի մեծ մասը` կտավներ, գրաֆիկական գործեր, նեֆրիտից, բրոնզից, հախճապակուց գործեր, պարբերաբար փոխվում են պահոցներում։
Կայսերական պալատի թանգարանի տնօրենը` Չժոու Կունցին (չինարեն՝ 周功鑫, Թայվանի կառավարության անդամ է և անմիջականորեն ենթարկվում է երկրի վարչապետին։
Պատմություն
խմբագրելԹանգարանը բացվել է 1925 թվականի հոկտեմբերի 10-ին Պեկինում` Արգելված քաղաքի տարածքում։ 1848 թվականի փետրվարին Չինաստանում քաղաքացիական կռվի հետևանքով հավաքածուի զգալի մասը տեղափոխվել է Թայվան։ Ընդհանուր առմամբ ծովով տեղափոխվել է մոտ 2 972 արկղ ցուցանմուշ, որոնք արվեստի առավել արժեքավոր գործեր են ներկայացրել։ Թայվան հասնելուց հետո որոշ ժամանակ ցուցանմուշներով արկղերը պահվել են երկաթուղային պահեստարաններում, այնուհետև` շաքարի գործարանում։ Հետագայում հավաքածուն պահվել է Թայվանի տարբեր թանգարաններում և պետական գրադարանում, մինչև որ 1964 թ. մարտից 1965 թ. ապրիլը կառուցվել է թանգարանային առանձին համալիր։ Նոր թանգարանի բացումը Թայբեյում տեղի է ունեցել 1965 թ. նոյեմբերի 12-ին։
2014 թվականին թանգարան են այցելել 5 402 325 մարդ, 2015 թվականին՝ 5 291 797 մարդ, իսկ 2016 թվականին՝ 6 142 892 մարդ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://english.ey.gov.tw/Page/E43650B2CB14861B
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական պալատի թանգարան» հոդվածին։ |