Մա Յուան
Մա Յուան, Ցին-շան (չինարեն՝ 馬遠, 1160[1][2], Հանչժոու, Չինաստան - 1225[1][2], անհայտ, Շանսի գավառ), չինացի գեղանկարիչ։ Հանչժոուի գեղանկարչության ակադեմիայի գործիչ։ Ստեղծել է բնանկարներ («Միայնակ ձկնորսը գետի վրա, ցրտին», Ազգային թանգարան, Տոկիո), ինչպես և «ծաղիկներ-թռչուններ» ժանրի ստեղծագործություններ («Սալորի ծաղիկները, քարերը և վայրի բադերը լեռնային գետակում», Գուգուն թանգարան, Պեկին)։ Մա Յուանի միագույն և երանգավորված բնանկարներին, որոնք խորապես մարմնավորում են բնությունը, որպես աշխարհի միասնության ու անվերջության փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ է զուսպ հուզմունքով համակված հայեցողական տրամադրությունը։ Մա Յուան, լայնորեն օգտագործել է չինական գեղանկարչության համար նոր այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են կոմպոզիցիայի ասիմետրիկությունը, շեշտված, լայն գունաբծերը։
Մա Յուան 馬遠 | |
---|---|
Գիտնականը ծառայի հետ լեռնային հարթակում | |
Ծնվել է | 1160[1][2] |
Ծննդավայր | Հանչժոու, Չինաստան |
Վախճանվել է | 1225[1][2] |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Սուն դինաստիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Գարնանը լեռնային արահետով քայլելը |
Ներշնչվել է | Լի Թանգ |
Հայր | Մա Շիրոնգ |
Զավակներ | Մա Լին[3] |
Ma Yuan (painter) Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա Յուան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 108)։ |