Լիմա (ֆուտբոլիստ)
Լիմա (պորտ.՝ Lima; ամբողջական անունը՝ Ռոդրիգո Ժոզե Լիմա դոս Սանտոս, պորտ.՝ Rodrigo José Lima dos Santos; մայիսի 11, 1983[1], Monte Alegre, Պարա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ահլի» ակումբի խաղացող։ Լիման դասական կենտրոնական հարձակվող է, ունի բարձր արագություն, ունի լավ դրիբլինգ և գոլ խփելու հոտառություն, ինչպես նաև լավ հարվածում է աջ ոտքով։ Մինչև 2009 թվականը նա խաղացել է բրազիլական տարբեր ակումբներում, ոչ մի տեղ երբեք երկար ժամանակ չի մնացել և գրեթե ոչնչով աչքի չի ընկել։ Պորտուգալիայի առաջնության ժամանակ՝ Լիման՝ որպես ռմբարկու, իրեն լավ է դրսևորել «Բելենենսեշի», «Բրագայի» և «Բենֆիկայի» կազմում։
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոդրիգո Ժոզե Լիմա դոս Սանտոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | բրազիլացի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Lima | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1983[1] (39 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | մայիսի 11, 1983[1], Monte Alegre, Պարա, Բրազիլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 11 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿենսագրությունԽմբագրել
Լիման մեծացել է Պարանա նահանգում և ֆուտբոլային կարիերան սկսել է տեղական ակումբներում։ 20 տարեկան հասակում իր ուժերն է փորձել Եվրոպայի ֆուտբոլում, դառնալով պորտուգալական «Վիզելա» ակումբի խաղացող, որը հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում։ Սակայն Պորտուգալիա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, Լիման կարոտել է հայրենի տունը և մեկ տարի չանցած՝ վերադարձել է հայրենիք։ Բրազիլիայում նա խաղացել է մի շարք ակումբներում, բայց ոչ մի տեղ աչքի չի ընկել։ Հայրենիքում նրա գլխավոր ձեռքբերումները եղել է Լիբերտադորեսի գավաթը, որը նա նվաճել է «Պարանայի» և «Սանթոսի» կազմերում հանդես գալու ժամանակ[2]։
2009 թվականի ամռանը, հաղորդվել էր այն մասին, որ 25-ամյա Լիման կարող է տեղափոխվել Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբ։ Նա իր գործակալի հետ միասին եղել է Ուկրաինայում և բանակցություններ է վարել ակումբի հետ։ Ենթադրվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի մեկ միլիոն եվրո[3][4]։ Սակայն Լիմայի տեղափոխվելու որոշումը ուկրաինական ակումբը չի կայացրել, բայց նա, այնուամենայնիվ, հայտնվել է եվրոպական ֆուտբոլում, դառնալով պորտուգալական «Բելենենսեշի» խաղացող։ Պորտուգալիայում Լիման նորովի բացահայտվեց, դրսևորելով իրեն որպես ուժեղ և շատ արագաշարժ հարձակվող[2]։ Պորտուգալիայի առաջնության 27 խաղերում դառնալով 7 գոլի հեղինակ՝ Լիման հայտնվել է «Բրագա» ակումբի ուշադրության կենտրոնում, իսկ 2010 թվականի ամռանը Բարձրագույն լիգայից դուրս մնացած «Բելենենսեշից» տեղափոխվել է «Բրագա»։ «Բրագայի» հետ բրազիլացին կնքել է երեք տարվա պայմանագիր[5][6]։
Արդեն 2010 թվականի օգոստոսին Լիման աչքի է ընկել նոր ակումբում՝ ձևակերպելով հեթ-տրիկ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում անցկացված իսպանական «Սևիլյայի» հետ մրցավեճում։ Այդ գոլերը «Բրագաին» օգնել են հաղթել և պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ խմբային փուլը[7]։ Ապագայում, «Բրագան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, բայց շարունակել է ելույթները Եվրոպայի լիգայում, հասնելով եզրափակիչ [8], որտեղ նվազագույն 0:1 հաշվով պարտվել է «Պորտուին»։ 2011/2012 մրցաշրջանում Լիման անսպասելիորեն իրեն դրսևորել է որպես հարձակվող։ Դեկտեմբերից մինչև մարտ «Բրագան» հաղթել է ազգային առաջնության բոլոր հանդիպումներում, Լիման միայն երկու խաղում է դաշտը լքել առանց գոլ խփելու։ Երկար ժամանակ նա պահպանել է առաջատարի դիրքը ամենաարդյունավետ խաղացողների ցանկում, սակայն մրցաշրջանի վերջում նրան հավասարվել է Օսկար Կարդոսոն[2], որը նույնպես այդ մրցաշրջանում խփել էր 20 գոլ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Bidwell, Nick. Brazilian 'Mr Average' fuels Braga's surprise title challenge // World Soccer. — IPC Inspire, May 2012. — С. 10.
- ↑ «Металлист ведет переговоры по бразильцу Лиме»։ Spot.ua։ 2009-07-22։ Վերցված է 2015-05-06
- ↑ Bulla Antonino. (2009-07-21)։ «Metalist, acquistato l'attaccante brasiliano Lima» (իտալերեն)։ ItaSportPress.it։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2015-05-06
- ↑ «Braga add two more to summer haul» (անգլերեն)։ UEFA.com։ 2010-07-02։ Վերցված է 2015-05-06
- ↑ ««Брага» приобрела вратаря «Бенфики» и форварда «Белененсеша»»։ Sports.ru։ 2010-07-02։ Վերցված է 2015-05-06
- ↑ «Lima hat-trick ensures history for Braga» (անգլերեն)։ UEFA.com։ 2010-08-24։ Վերցված է 2015-05-06
- ↑ «Нападающий «Браги»: «У нас есть все шансы на победу в финале Лиги Европы»»։ Sports.ru։ 2011-05-18։ Վերցված է 2015-05-06