Լիլիթ Գրիգորյան

հայ դաշնակահարուհի

Լիլիթ Գրիգորյան (հունիսի 24, 1985(1985-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի Գերմանիայում։ Մանկությունից սկսած նվագում է դաշնամուր։ Նրա հայտնի ալբոմը Variations sérieuses-ն է, նաև նոր թողարկված Música Callada երաժշտական ալբոմները։

Լիլիթ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1985(1985-06-24) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Ազգությունհայ
Կրթություն
ՄասնագիտությունԴաշնակահարուհի
ԱշխատավայրՌոստոկի Երաժշտության և Թատրոնի Համալսարան
ԾնողներՆոնա Ոսկանյան
Կայքlilitgrigoryan.com

Կրթություն խմբագրել

Լիլիթը 7 տարեկանից սկսել է դաշնամուր նվագել։ Նրա ուսուցչուհին եղել է Արկուհի Հարությունյանը Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ուսուցիչը եղել է Սերգեյ Սարաջյանը։ 18 տարեկանում մեկնել է Գերմանիա շարունակելու ուսուցումը Ռոստոկի Երաժշտության և Թատրոնի Համալսարանում։ Ավարտել է այն բարձրագույն տարբերությամբ։

Սովորել է նաև Եղիսաբեթ թագուհու երաժշտական մատուռում (Բելգիա) Մարիա Ժուան Պիրեշի ղեկավարությամբ[1]։

Գործունեություն խմբագրել

Լիլիթը շրջագայել է աշխարհով մեկ և ելույթ ունեցել այնպիսի հարթակներում, ինչպիսիք են՝ Բեռլինի դրամատիկական թատրոն, Էլբֆիլհարմոնիա (Համբուրգ), Philharmonie Essen, Laeiszhalle Hamburg, Gasteig Munich, Կոնսերտգեբաու (Ամստերդամ), The Great Hall of Mozarteum Salzburg, Salle Cortot, Cité de la Musique, BOZAR, Flagey, Կատալոնյան երաժշտության պալատ, Auditorio Nacional de Música Madrid, Halle aux Grains in Toulouse and Steinway Halls Նյու Յորքում, Լոնդոնում և Համբուրգում։

Նա նաև կամերային երաժիշտ է և համագործակցում է տարբեր արտիստների հետ, այդ թվում՝ Մարիա Ժուան Պիրեշ, Վիվիանա Հագներ, Վալերի Սոկոլով, Սառա Քրիստիան, Հիոլի Տոգավա և Անդրեյ Իոնիցե։

Նրա համերգները հեռարձակվել են Deutschlandradio, BBC Radio 3, BR Klassik, NDR Kultur, MDR Kultur, SWR Kultur, Radio France, Musique 3, France 3, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռարձակող ընկերություններում, Radio Mexico և RAI 3:

Լիլիթի դեբյուտային ձայնասկավառակը թողարկվել է 2012 թվականին, որտեղ ներկայացված են Սկարլատիի, Շումանի, Բարտոկի և Խաչատրյանի ստեղծագործությունները (DiscAuverS): 2017 և 2018 թվականներին ևս երկու կամերային երաժշտության ձայնագրություններ թողարկվեցին քննադատների կողմից արժանանալով. առաջինը՝ ջութակահար Սառա Քրիստիանի (Գենուին), իսկ երկրորդը՝ ջութակահար Հիոլի Տոգավայի (Նաքսոս) հետ։ 2018 թվականի նոյեմբերին Լիլիթը թողարկեց «Variations sérieuses» (Orchid Classics), ներառյալ Բախի, Բուզոնիի, Բեթհովենի, Մենդելսոնի, Բիզեի և Շիմանովսկու ստեղծագործությունները։ Ձայնագրությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց միջազգային գրախոսների կողմից։ Լիլիթի նոր ձայնագրությունը Ֆեդերիկ Մոմպոուի «Música callada» ցիկլով թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերին (Orchid Classics) և արդեն արժանացել է լրատվամիջոցների մեծ ուշադրության։ Թողարկումից անմիջապես հետո ձայնասկավառակը հայտնվեց Apple Music-ի 10 լավագույն ամսական ընտրված լավագույն ալբոմների մեջ[2]։

Այժմ Լիլիթ Գրիգորյանը դասավանդում է Ռոստոկի երաժշտության և դրամայի համալսարանում և Ռոստոկի երիտասարդ ակադեմիայում։

Մրցանակներ խմբագրել

Լիլիթը եղել է մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր և ուսման ընթացքում նրան աջակցել են տարբեր հիմնադրամներ, այդ թվում՝ Deutsche Stiftung Musikleben, Safran, Horst-Rahe-Stiftung և Keyboard Charitable Trust[3]: Նա նաև արժանացել է Եվրոպայի Yamaha Music Foundation-ի կրթաթոշակին և Verbier Academy-ի Tabor Piano Prize-ին։

  • 2007 թվականին Լիլիթը դարձել է Պորտուգալիայի Vianna da Motta դաշնամուրների միջազգային մրցույթի դափնեկիր։
  • 2008 թվականին նա արժանացել է ՀՀ Նախագահի մշակույթի հեղինակավոր մրցանակին; արժանացել է նաև Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի և Երևանի քաղաքապետի պատվոգրերի և նույն թվականին ստացել «Yamaha Foundation» մրցանակը։
  • 2009 թվականին նա արժանացել է Tabor Piano Award մրցանակին (Verbier Festival Academy):
  • 2010 թվականին նա մրցանակ է ստացել Ֆրենսիս Պուլենկի մրցույթում։
  • 2011 թվականին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lilit Grigoryan (Piano)».
  2. «Լիլիթ Գրիգորյան».
  3. «Lilit Grigoryan (Biography)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Lilit Grigoryan (Awards)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.