Մարիա Ժուան Պիրեշ
Մարիա Ժուան Պիրեշ (պորտ.՝ Maria João Pires, հուլիսի 23, 1944[1][2][3], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի դաշնակահարուհի։
Մարիա Ժուան Պիրեշ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | պորտ.՝ Maria João Alexandre Barbosa Pires |
Ծնվել է | հուլիսի 23, 1944[1][2][3] (80 տարեկան) Լիսաբոն, Պորտուգալիա |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական դաշնակահար և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն, Erato Records?, Onyx Classics?, Warner Classics? և Decca Classics? |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՅոթ տարեկանում հանդես է եկել Մոցարտի համերգների հրապարակային կատարմամբ, իսկ ինը տարեկանում ստացել է Պորտուգալիայի Պատանեկան երաժշտական մրցանակ։ Ավարտել է Լիսաբոնի կոնսերվատորիան, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Կամպուշ Կոելյուն և Ֆրանսին Բենուն, Գյուլբենկյանի հիմնադրամի կրթաթոշակով կրթությունը շարունակել է Մյունխենում Ռոսլ Շմիդի մոտ և Հանովերում Կառլ Էնգելի մոտ։ 1970 թվականին Բրյուսելում հաղթել է Բեթհովենի 200-ամյակին նվիրված մրցույթը։ Հետագայում ելույթներ է ունեցել աշխարհի խոշոր նվագախմբերի հետ։ Խաղացել է (երաժիշտների դերեր) Օլիվեյրայի մի շարք ֆիլմերում։ Կաշտելու-Բրանկուում հիմնել է Centro de Belgais para o Estudo das Artes միջազգային գեղարվեստական կենտրոնը։
2005 թվականին ինֆարկտ է տարել։ 2006 թվականին ապրել է Բրազիլիայում՝ Սալվադորի մոտ, ստացել է բրազիլական քաղաքացիություն։ Ներկայումս ապրում է Շվեյցարիայում՝ Դելեմոն քաղաքի մոտ։
Ռեպերտուար
խմբագրելԴաշնակահարուհու խաղացակնում են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, Շումանը, Շոպենը, Գրիգ, Բրամսը։
Ճանաչում
խմբագրելՍանտյագոյի շքանշան։ Ինֆատա դոն Էնրիկեի շքնշան։ Ֆերնանդո Պեսսոայի (1989), Էդուարդ Լոուրեսի մրցանակ (2007)։ Նրա ձայնագրություններով սկավառակները մի շարք մրցանակներ են ստացել (Grand Prix du Disque, 1990, 1995, 1996, 1997, և այլն։).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ժուան Պիրեշ» հոդվածին։ |