Սերգեյ Սարաջյան

հայ դաշնակահար

Սերգեյ Գեորգիի Սարաջյան (փետրվարի 12, 1945(1945-02-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը 2002-2011 թվականներին։

Սերգեյ Սարաջյան
Ծնվել էփետրվարի 12, 1945(1945-02-12) (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Սերգեյ Սարաջյանը ծնվել է 1945 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում[1]։ 1974 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, այնուհետև դասավանդել նույն ամբիոնում (պրոֆեսոր)[2]։ 1977-1987 թվականներին եղբոր՝ Վահրամ Սարաջյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։ Բազմիցս եղել է հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների ժյուրիի նախագահ, վարպետության դասեր է տվել Հայատանում և արտերկրում։ Հիմնադրել է Երևանի կոնսերվատորիայի հրատարակչությունը և հրատարակել «Երաժիշտ» թերթը[2]։ 2002-2011 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը[3][4]։

Պարգևներ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Սերգեյ Սարաջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Սերգեյ Սարաջյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել