Լեռնահովիտ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնահովիտ (այլ կիրառումներ)

Լեռնահովիտ (նախկին Եզնագոմեր), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 104 կմ հեռավորության վրա՝ Աղավնո գետի գետահովտի՝ Եզնագոմերի սարահարթի հյուսիսային մասում։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 41 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Գյուղ
Լեռնահովիտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Լեռնահովիտ
ՂեկավարՄասիս Կարապետյան
Այլ անվանումներԼենինքենդ (Կարաքեչդի) (1993)
Եզնագոմեր (1998-2013)
Տվյալ կարգավիճակում1998 թվականից
Բնակչություն41 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնահովիտցի
Ժամային գոտիUTC+4
Լեռնահովիտ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Լեռնահովիտ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Լեռնահովիտ համայնքի կազմում ընդգրկված են նաև Շրվական և Սպիտակաջուր գյուղերը։ Շրվական գյուղում բնակվում է 24 մարդ, կա 7 տնտեսություն, իսկ Սպիտակաջուր գյուղում բնակվում է 45 մարդ, կա 11 տնտեսություն։

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը բարձրլեռնային է, ունի 6363,4 հա տարածք, որից 3227,8 հա գյուղատնտեսական նշանակության, 2845,2 հա անտառային հողեր։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Պատմություն

խմբագրել
 
Խաչքար Լեռնահովիտ գյուղից ( պատմական Եզնագոմեր)

Լեռնահովիտում բնակավայրի մասին հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն»-ում Քաշաթաղ գավառի 18 գյուղերի շարքում։ Այդ ժամանակ այն կոչվել է Եզնագոմեր և եղել է շեն ու հայաշատ բնակավայր։ Դա հաստատվում է նրանով, որ գյուղը Տաթևի վանքին տվել է առավելագույն 6700 չափով պտղահարկ։ Հայաթափումից հետո 18-րդ դարի կեսերից, գյուղում հաստատված օտարներն այն անվանափոխել են Ղարաքեշիշ (Qarakeçdi), որը նշանակում է Սև տերտեր։ Սովետական տարիներին այն անվանափոխվել է Լենինքենդ։

Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Ազատագրումից հետո վերաբնակները գտել են խաչքարեր և տապանաքարեր։

Լեռնահովիտ գյուղը մտնում է համանուն Լեռնահովիտ համայնքի մեջ, որի կազմում են նաև հարևան Շրվական և Սպիտակաջուր գյուղերը։ Լեռնահովիտը ունի միջնակարգ դպրոց, որից օգտվում են նաև վերոնշյալ հարևան գյուղերի երեխաները։ Լեռնահովտի հիմնական խնդիրն է կայուն լարման էլեկտրամատակարարումը։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Դպրոցի վերանորոգում

խմբագրել

2014 թվականին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում գործող «Հայրենասեր» կազմակերպությունը նախաձեռնեց Լեռնահովիտի դպրոցի վերակառուցումը[2]։ Հաջող կազմակերպած դրամահավաքին հետևեց շինարարությունը, որը «Հայրենասեր»-ը բարեհաջող ավարտեց 2014-ի սեպտեմբերին։ Ուշագրավ է, որ դպրոցի վերանորոգման ժամանակ չեն օգտագործվել թուրքական արտադրության շինանյութեր[3]։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Լեռնահովիտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 16 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 53 48 49

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան և միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 24 աշակերտներ[5]։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  2. Վերակառուցե՛նք Լեռնահովիտի դպրոցը
  3. «Դպրոցի վրա փակցված պաստառը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 327.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։