Տաշիր (ընկերությունների խումբ)

(Վերահղված է Տաշիր գրուպից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշիր (այլ կիրառումներ)

«Տաշիր» ընկերությունների խումբ, ռուսական արդյունաբերաշինարարական ընկերություն։ Ընկերությունների խմբի հիմնական ուղղվածությունն է հանդիսանում շինարարությունը և անշարժ գույքի առևտրի կառավարումը։ Խումը իր գործունեությունն է ծավալում նաև այլ ուղղություններում՝ ֆինանսներ, էներգետիկա, արտադրություն, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներ։ Աշխատում է Ռուսաստանի և Հայաստանի 25 քաղաքներում։

Տաշիր
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ընկերության տեսակկոմերցիոն կազմակերպություն
Հիմնադրված է1999
ՎայրՄոսկվա
ԵրկիրՌուսաստան
ՏնօրենՍամվել Կարապետյան (հիմնադիր նախագահ)
Արտադրանքշինարարություն, ֆինանսներ, արտադրություն, էներգետիկա, ժամանց, ռեստորաններ
Հասույթ135,1 մլրդ ռուբլի (2014 թվական)[1]
Աշխատողների թիվ45 000[2]
Կայքtashir.ru

«Տաշիր» խմբի մեջ են մտնում 200-ից ավելի տարբեր ոլորտների ընկերություններ[3]։ Ըստ Ֆորբս ամսագրի տվյալների 2015 թվականի դրությամբ խմբին է պատկանում 829 հազար մ² առևտրային անշարժ գույք, որոնց թվում 8 գրասենյակաիյն և 25 առևտրային կենտրոններ, այդ թվում «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնների ցանց[1]։ 2014 թվականին ընկերության հասույթը կազմել է 135 մլրդ ռուբլի (2013 թվականի համեմատ 18,2 % աճ)[4], դրանց թվում՝

  • դեվելոփմենթ — 35 մլրդ ռուբլի
  • շինարարություն — 61 մլրդ ռուբլի
  • էներգետիկա — 12 մլրդ ռուբլի
  • մանրածախ առևտուր և ժամանց — 6,5 մլրդ ռուբլի
  • արտադրություն — 9 մլրդ ռուբլի

Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը 2014 թվականին կազմել է $1,08 մլրդ[5]։

Ընկերությունը հիմնադրվել է Կալուգայում 1999 թվականին «Կալուգագովսբագ» ընկերության բազայի վրա[6]։ Հիմնադրողը և սեփականատերը հանդիսանում է Սամվել Կարապետյանը[7]։ 2014 թվականին Կարապետյանը Ֆորբս ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով։

Ծանոթագրություններ

խմբագրել