Լեռնահովիտ (գյուղ, Լոռու մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնահովիտ (այլ կիրառումներ)
Լեռնահովիտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնահովիտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | ||
Գյուղապետ | Գագիկ Սուքիասյան | ||
Հիմնադրված է | 1822 - 1823 թ. թ. | ||
Այլ անվանումներ | Լեռնհովիտ | ||
Տվյալ կարգավիճակում | 1978 թվականից | ||
Մակերես | 20,68 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1302[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնահովիտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/501 (հայ.) | ||
| |||
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևելք։ Վերանվանվել է Լեռնահովիտ 1978 թ. հունվարի 25-ին[3]։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1650 մետր։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որի կառուցումը ֆինանսավորել է Տաշիր գրուպը, որի ղեկավար Սամվել Կարապետյանը հենց այդ գյուղում է ծնվել։ Գյուղում գործում է նաև մանկապարտեզ։ Գյուղն ամբողջությամբ ասֆալտապատված է։
Գյուղը հիմնադրվել է 1822-1823 թվականներին և կոչվել Ղարաքիլիսա։ Գյուղի բնակիչները գաղթել են Մուշից և Էրզրումից։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնահովիտի մշտական բնակչությունը կազմել է 1302, առկա բնակչությունը՝ 1028 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 715 | 1411 | 1978 | 1642 | 2110 | 1882 | 1623 | 1302[2] |
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1716,7 հա, որից՝ 707,9 հա վարելահող, 176,4 հա խոտհարք, 783,9 հա արոտ։
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԼեռնահովիտում առկա է մեկ գերեզմանոց, մեկ եկեղեցի և միջնադարյան գյուղատեղի։ Գյուղից հարավ-արևելք գտնվում է բրոնզեդարյան բնակատեղի, իսկ հարավ-արևմուտքում է գտնվում «Մամուռդոշ» ամրոցը։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Զարգարաքենդ» գյուղատեղին, եկեղեցի (12-13 դարեր), գերեզմանոցներ (12-19 դարեր)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 580 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 37» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.