Լեմուել Ուիլմարթ (անգլ.՝ Lemuel Everett Wilmarth, նոյեմբերի 11, 1835(1835-11-11)[1][2], Էթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 27, 1918(1918-07-27), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]), ամերիկացի նկարիչ և մանկավարժ։ Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի հիմնադիր և Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, եղել է XIX դարի վերջի արվեստի ամենահարգված ուսուցիչներից մեկը, դասավանդել է շատ նկարիչների։

Լեմուել Ուիլմարթ
Ծնվել էնոյեմբերի 11, 1835(1835-11-11)[1][2]
ԾննդավայրԷթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 27, 1918(1918-07-27) (82 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և արվեստագետ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչWilhelm von Kaulbach? և Ժան Լեոն Ժերոմ
ԱշակերտներԹոմալ Փոլոք Անշութց
 Lemuel Wilmarth Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 11-ին, Մասաչուսեթս նահանգի Էտլբորո քաղաքում, Բենոն Ուիլմարթի և Ֆաննա Ֆուլերի ընտանիքում։ Մեծացել և նախնական կրթությունը ստացել է Բոստոնում, տիրապետել է ժամագործի մասնագիտությանը։

1854 թվականից Լեմուելը նկարչական կրթություն է ստացել Փենսիլվանիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայում (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա նահանգ)։ Այնուհետև 1858 թվականին տեղափոխվել է Եվրոպա և այնտեղ շարունակել ուսումը Մյունխենի թագավորական ակադեմիայում` ուսանելով Վիլհելմ ֆոն Կաուլբախի մոտ (1859-1863 թթ.), ինչպես նաև սովորել է Փարիզի արվեստի դպրոցում` լինելով Ժան Լեոն Ժերոմի աշակերտը։

Ուիլմարթի մանկավարժական կարիերան սկսվել է 1867 թվականին, Նյու Յորքի Բրուքլինի դիզայնի ակադեմիայում։ 1870 թվականին նրան առաջարկում են գլխավորել Դիզայնի ազգային ակադեմիայի դպրոցը, որի անդամն էր 1871 թվականի մայիսից։ Նույն տարում Ուիլմարթը հրավիրվում է աշխատելու Եյլի համալսարանում` որպես արվեստի պրոֆեսոր, բայց նա նախընտրում է մնալ Դիզայնի ազգային ակադեմիայում, որտեղ 1873 թվականի մայիսին ընտրվել է ակադեմիկոս։ 1892 թվականին հիվանդությունը Ուիլմարթին ստիպում է հրաժարական տալ, նա կորցնում է տեսողությունը, սակայն շարունակում է զբաղվել հասարարական գործունեությամբ։ Նրա տունը` «Sunny Crest»-ը գտնվում էր Նյու Յորքում` Մարլբորոյի շրջանում, Հուդզոն գետի վրա։ Ուիլմարտի տան և նկարների մի մասը ոչնչացել են հրդեհից։

Լեմուել Ուիլմարթը մահացել է 1918 թվականի հուլիսի 27-ին, Բրուքլինում, թաղված է բրունքլինյան Գրին Վուդ գերեզմանատանը[5]։ 1872 թվականից ամուսնացած է եղել Էմմա Բարեթի հետ (անգլ.՝ Emma Belinda Barrett)[6], ով մահացել է 1895 թվականի մարտի 8-ին, 62 տարեկանում։ Երեխաներ չեն ունեցել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմուել Ուիլմարթ» հոդվածին։