Լեղի, (լատին․՝ bilis, հին հունարեն՝ χολή), դեղին, շագանակագույն կամ կանաչավուն, դառը, յուրահատուկ հոտ ունեցող, լյարդի կողմից արտազատվող և լեղապարկում կուտակվող հեղուկ։

Նկարում պատկերված են՝ կերակրափող (Esophagus), լյարդ (Liver), ստամոքս (Stomach), լեղապարկ (Gall bladder), ընդհանուր լեղածորան (Common bile duct), լեղապարկի լեղածորան (Cystic duct), ենթաստամոքսային ծորան (Pancreatic duct), բարակ աղիք (Small intestine)

Լեղուգոյացում և լեղազատում

խմբագրել

Լեղին արտադրվում է հեպատոցիտներում, ապա անցնում միջբլթակային, այնուհետև լյարդային արտատար ծորաններ, որոնք լեղապարկային ծորանի հետ միասին կազմում են ընդհանուր լեղածորանը։

Ընդհանուր լեղածորանը բացվում է տասներկումատնյա աղիքի խոռոչում։ Ընդհանուր լեղածորանի բացման շրջանում տեղադրված է Օդդիի սեղմանը։ Մարսողությունից դուրս լեղին լյարդային ծորաններից պարկային ծորանի միջոցով անցնում է լեղապարկ և կուտակվում այնտեղ, իսկ սնունդն ընդունելիս մղվում է տասներկումատնյա աղիք։ Լեղագոյացումը անընդհատ պրոցես է, իսկ լեղազատումը կատարվում է պարբերաբար, կապված մարսողության հետ։

Բաղադրություն

խմբագրել

Լեղին ոսկեգույն հեղուկ է, pH-ը տատանվում է 7,8-8,6-ի սահմաններում։ Օրվա ընթացքում գոյանում 0,51 լ լեղի, որի 97,6%-ը ջուր է, 2,4%-ը չոր նյութը, որը պարունակում է օրգանական և անօրգանական մի շարք նյութեր[1]։

Անօրգանական նյութեր

խմբագրել

Անօրգանական նյութերից են նատրիումի, կալիումի, մագնեզիումի, կալցիումի քլորային, ծծմբաթթվային և ֆոսֆորաթթվային աղերը[2]։

Օրգանական նյութեր

խմբագրել

Օրգանական նյութերից՝ լեղաթթուները, լեղագունակները, խոլեսթերինը, ճարպաթթուները, չեզոք ճարպերը, լեցիտինը, միզանյութը, միզաթթուն, A, B, C վիտամինները, ամինաթթուները, չնչին չափով թույլ ակիվությամբ ֆերմենտները (ամլազ, ֆոսֆոատազներ, պորտեազներ

Լեղաթթուները լյարդում առաջանում են խոլեսթերինից։ Լեղագունակներին են պատկանում բիլիռուբինը և բիլիվերդինը, որոնք հանդիսանում են հեմոգլոբինի քայքայման արգասիքներ և լեղուն տալիս են բնորոշ գույն։ Լեղու գունակներից ձևավորվում են մեզի և կղանքի գունակներ՝ ուրոբլինը, ուրոխրոմը և ստերկոբիլինը։

Հեղուկ և թափանցիկ լյարդային լեղին, անցնելով ծորանների միջով, ենթարկվում է որոշակի փոփոխությունների՝ կապված ջրի և հանքային աղերի ներծծման և լեղուղիների մուցինի ավելացման հետ։ Լեղին մեծ փոփոխությունների է ենթարկվում լեղապարկում, որտեղ այն, շնորհիվ ջրի ներծծման, խտանում է, դառնում մածուցիկ և մգանում մուցինի ավելացման պատճառով։ Լեղու pH-ը 7,3-8,0-ից հասնում է 6,0-7,0 բիկարբոնատների ներծծման և լեղապարկի պատերի կողմից արտադրվող լեղաթթվային աղերի խառնվելու պատճառով։

Լեղու գործառույթներ

խմբագրել

Լեղին ակտիվ մասնակցում է մարսողության գործընթացներում, որը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող լեղաթթուներով և նրանց աղերով։ Այն՝

  1. Ստեղծում է հիմնային միջավայր, որտեղ չեզոքանում է roy–ը և ապաակտիվանում է պեպսինի գործունեությունը։
  2. Ակտիվացնում է ենթաստամոքսային և աղիքային հյութերի ֆերմենտները, գլխավորապես լիպազը։
  3. Էմուլսացնում է ճարպերը՝ մեծացնելով ֆերմենտների հետ նրանց հպման մակերեսը։
  4. Բարակ աղիքում լեղաթթուները միանալով ջրում չլուծվող ճապրաթթուների, խոլեսթերինի, ճարպալույծ վիտամինների, կալցիումի, աղերի հետ առաջացնում է լուծելի համալիրներ, որոնք հեշտությամբ ներ են ծծվում։
  5. Խթանում է բարակ աղիների շարժական և հյութազատական գործունեությունը։
  6. Օժտված է մանրէասպան հատկություններով. աղիներում արգելակում է նեխման պրոցեսները։

Լեղազատման կարգավորում

խմբագրել

Լեղագոյացումն օրգանիզմում կատարվում է անընդհատ։ Սննդի ընդունումից 3-12 րոպե հետո լեղագոյացումը ռեֆլեքսորեն ուժեղանում է եւ ավելի շատանում։ Լեղամղման վրա ռեֆլեքսային ազդեցություններն իրականացվում են պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսների միջոցով, որոնք սկիզբ են առնում տարբեր ռեֆլեքսային դաշտերից (տեսողական, լսողական, հոտառական, համի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի ընկալիչներից)։

Լեղամղման համար մեծ նշանակություն ունի նաև կարգավորման հումորալ մեխանիզմները (խոլեցիստոկինինպանկրեոիզմին հորմոնը, գաստրինը, սեկրետինը, լեղին)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Barrett, Kim E. (2012). Ganong's review of medical physiology (24th ed.). New York: McGraw-Hill Medical. էջ 512. ISBN 978-0-07-178003-2.
  2. Guyton and Hall (2011). Textbook of Medical Physiology. U.S.: Saunders Elsevier. էջ 784. ISBN 978-1-4160-4574-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեղի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 533