Գաստրին, ստամոքսի G և ենթաստամքսային գեղձի D-բջիջների կողմից արտադրվող հորմոն։ Հանդիսանում է մարսողական գլխավոր հորմոններից մեկը։ Գաստրինի համար պատասխանատու գենը գտնվում է 17-րդ քրոմոսոմի երկար ճյուղում[1]։ Գաստրինի առկայության մասին առաջին անգամ ենթադրվել է բրիտանացի ֆիզիոլոգ Ջոն Սիդնեյ Էդկինսի կողմից 1905 թվականին[2][3], իսկ առաջին անգամ աջատվել է 1964 թվականին Լիվերպուլի համալսարանում Ռոդերիկ Ալֆրեդ Գրեգորիի կողմից[4]։ Այդ թվականին բացահայտվեց նաև նրա կառուցվածքը[5]։

Գաստրին
Տեսակսպիտակուց
Բնորոշիչներ

Քիմիական կառուցվածք և ընկալիչներ խմբագրել

Տարբերում են մեծ գաստրին (կամ գաստրին-34), փոքր գաստրին (գաստրին-17) և մինի գաստին (գաստրին-14), որոնք համապատասխանաբար բաղկացած են 34, 17 և 14 ամինաթթուներից։ Քիմիական կառուցվածքով բոլոր գաստրինները նման են իրար։ Հորմոնի ակտիվ կենտրոնը, որը միանում է գաստրինային ընկալիչներին, բաղկացած է 5 ամինաթթուներից։ Գաստրին-34-ը հիմնականում արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, իսկ գաստրին-17-ն ու գաստրին-14-ը՝ հիմնականում ստամոքսում։

Գաստրինային ընկալիչները մետաբոտրոպ տիպի են, որոնց ակտիվացման դեպքում բարձրանում է ներբջջային ադենիլատցիկլազի քանակությունը։ Այս հանգամանքը ստամոքսի վերադիր բջիջներիում խթանում է աղաթթվի արտադրությունը։

Ֆիզիոլոգիական նշանակություն խմբագրել

  • խթանում է ստամոքսահյութի, հատկապես՝ աղաթթվի արտազատումը,
  • մասամբ խթանում է նաև պեպսինի և լորձի արտազատումը ստամոքսում,
  • թուլացնում է ստամոքսի դատարկումը, դրանով նպաստելով մարսողության երկարացմանը ստամոքսում,
  • խթանում է E պրոստագլանդինի արտազատումը ստամոքսի լորձաթաղանթի կողմից, որն առաջացնում է ստամոքսի անոթների լայնացում, դրանց արյունամատակարարման ուժեղացում, ստամոքսի լորձաթաղանթի ֆիզիոլոգիական այտուց, լեյկոցիտների գաղթ դեպի լորձաթաղանթ (լեյկոցիտներն իրենց կողմից արտադրված ֆերմենտների և ֆագոցիտոզի միջոցով մասնակցում են մարսողությանը),
  • խթանում է սեկրետինի, խոլեցիստոկինին-պանկրեոզիմինի, սոմատոստատինի հյութազատությունը և նպաստում սննդանյութերի աղիքային մարսողությանը։

Կարգավորումը խմբագրել

Թափառող նյարդով ստամոքսի խթանման դեպքում գաստրինի սինթեզը մեծանում է։ Ինսուլինը, ացետիլխոլինը, հիստամինը, գերկալցիումեմիան[6], արյան մեջ ազատ ամինաթթուների առկայությունը նույնպես խթանում են այս հորմոնի արտազատումը։ Դրանց հակառակ, ստամոքսում աղաթթվի, E պրոստագլանդինի բարձր պարունակությունը, ինչպես նաև սոմատոստատինը, ներսածին մորֆինանման նյութերը՝ էնդորֆիններն ու էնկեֆալինները թուլացնում են գաստրինի արտազատումը։ Գաստրինի հյութազատությունը թուլացնում են նաև խոլեցիստոկինինը և սեկրետինը, որի ֆիզիոլոգիական նշանակությունն այն է, որ մարսողության աղիքային փուլում նվազի ստամոքսահյութի արտադրումը[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lund T, Geurts van Kessel AH, Haun S, Dixon JE (1986). «The genes for human gastrin and cholecystokinin are located on different chromosomes». Hum. Genet. 73 (1): 77–80. doi:10.1007/BF00292669. PMID 3011648.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Edkins JS (1906 թ․ մարտի 13). «The chemical mechanism of gastric secretion». J. Physiol. (Lond.). 34 (1–2): 133–44. PMC 1465807. PMID 16992839.
  3. Modlin IM, Kidd M, Marks IN, Tang LH (1997). «The pivotal role of John S. Edkins in the discovery of gastrin». World J Surg. 21 (2): 226–34. doi:10.1007/s002689900221. PMID 8995084.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. doi:10.1136/gut.5.2.103
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  5. doi:10.1038/204931a0
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  6. Feng, Jianying (2010). «Calcium-sensing receptor is a physiologic multimodal chemosensor regulating gastric G-cell growth and gastrin secretion». PNAS. 107 (41): 17791–17796. doi:10.1073/pnas.1009078107.
  7. Holst, J; Orskov C; Seier-Poulsen S. (1992). «Somatostatin is an essential paracrine link in acid inhibition of gastrin secretion». Digestion. 51 (2): 95–102. doi:10.1159/000200882. PMID 1354190.
  8. Leonard, Johnson (June 1983). «Effects of Somatostatin and Acid on Inhibition of Gastrin Release in Newborn Rats». Endocrinology. 114 (3): 743–746. doi:10.1210/endo-114-3-743. PMID 6141932. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 695