Լեժա (ալբ․՝ Lezha կամ Lezhë), քաղաք և համայնք Ալբանիայի հյուսիսարևմտյան մասում։ Նույնանուն գավառի վարչական կենտրոնն է։ Ներկայիս համայնքը որպես վարչական միավոր կազմավորվել է 2015 թվականին երկրում իրականացված տեղական կառավարման բարեփոխումների հիման վրա, հարևան 11 բնակավայրերի միացման արդյունքում։ Նորաստեղծ խոշորացված համայնքի վարչական կենտրոնը նույնպես Լեժա քաղաքն է[1]։ Զբաղեցնում է 514.97 կմ2 տարածք[2]։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 65.633[3] (նախքան խոշորացումը եղել է 15.510):

Բնակավայր
Լեժա
Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ՀամայնքLezhë Municipality?
ԲԾՄ10 մետր
Բնակչություն15 510 մարդ (2011)
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ215
Փոստային դասիչ4501–4502
Պաշտոնական կայքlezha.gov.al
Լեժա (Ալբանիա)##
Լեժա (Ալբանիա)

Պատմություն

խմբագրել

Լեժայի ներկայիս տարածքում և շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս բրոնզի դարի ժամանակներից։ Դարերի ընթացքում այստեղ միմյանց հերթագայել են իլլիրիական ցեղերը, հին մակեդոնացիները, հին հռոմեացիները, բյուզանդացիները, թուրքերը, ալբանացիները... 1344 թվականին Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբեգի նախաձեռնությամբ այստեղ է կնքվել ալբանացի ու սերբ ֆեոդալների հակաօսմանյան ռազմաքաղաքական դաշինքը, որի նպատակը թուրքական լծից ազատագրումն էր, և որը պատմության մեջ է մտել Լեժայի լիգա անվանումով։

Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք յուրահատուկ հմայք ու գրավչություն են հաղորդում նրան։

Անվանումը

խմբագրել

Հին հունական աղբյուրներում քաղաքը հիշատակված է որպես Lissos (հին հունարեն՝ Λισσός), լատինական աղբյուրներում՝ Lissus (լատիներեն՝ Lissus).[4]: Ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվելով՝ հնագույն Lissus-ը ալբաներենում դարձել է Lezhë (արխաիկ անվանաձևը՝ Lesh[4]): Քաղաքի անվան թուրքական տարբերակներն են՝ Leş կամ Eşim, իտալականը՝ Alessio: Տարբեր աղբյուրներում հանդիպում են նաև քաղաքի Alise, Alexiensis, Eschenderari, Mrtav անվանաձևերը։

Հնագիտական պեղումները

խմբագրել

2004 թվականից Լիսոսի ակրոպոլիսի և Սկանդերբեգի հուշահամալիրի շրջակայքում հնագիտական պեղումներ են սկսվել, որոնց արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել են հելլենիստական, հինհռոմեական, վաղ բյուզանդական կառույցների մնացորդներ, գերեզմաններ, այլ գտածոներ[5]։

Ավելի վաղ իրականացված պեղումների ժամանակ գտնվել էին C և D տիպի հնագույն թրեր, որոնք վկայում են այս վայրերի հին բնակիչների ունեցած առնչությունները Հին Հունաստանի միկենյան քաղաքակրթության հետ (մեր թվականությունից առաջ 1600-1450 թթ.)[6]: Հայտնաբերված առավել հին շինությունները իլլիրիական բնույթ ունեն և կառուցվել են ուշ բրոնզի - վաղ երկաթի դարաշրջաններում[7]։ Դրինի գետաբերանի մերձակայքում՝ բլրի վրա հայտնաբերվել է մ. թ. ա. 8-րդ դարի ամրացված բնակավայր՝ Mal i Shëlbuemit[8][9]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Law nr. 115/2014 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  2. «Correspondence table LAU – NUTS 2016, EU-28 and EFTA / available Candidate Countries» (XLS). Eurostat. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Population and housing census - Lezhë 2011» (PDF). INSTAT. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 Gaffiot, 1934, էջ 915
  5. Karl-Franzens Universitat, Lissus excavation report 2004. Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
  6. Bejko, Lorenc (2002). «Mycenaean Presence and Influence in Albania». Greek influence along the East Adriatic Coast (անգլերեն). Kniževni Krug: 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին. «The variety of C and D type swords reported from central and northern Albania (Mat river valley, Lezhë, Shkodër), and their provenience from burial contexts, confirm the free exchange pattern with the Mycenaean centers of this part of the country, as in the early Mycenaean period.»
  7. Shpuza, 2014, էջեր 106, 116, 118
  8. Wilkes, 1992, էջ 135
  9. Tsetskhladze, 2008, էջ 177

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեժա» հոդվածին։