Լա Ռիոխա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Ռիոխա (այլ կիրառումներ)
Լա Ռիոխա (իսպ. La Rioja) ՝ արգենտինական Լա Ռիոխա նահանգի մայրաքաղաք, գտնվում է նահանգի արևելքում, ունի գրեթե 290 000 բնակչություն։
Քաղաք | ||
---|---|---|
Լա Ռիոխա | ||
La Rioja | ||
Երկիր | Արգենտինա | |
Նահանգ | Լա Ռիոխա | |
Համայնք | Capital Department? | |
Քաղաքագլուխ | Ricardo C. Quintela | |
Հիմնադրված է | 1591 թ. | |
Մակերես | 13,638 կմ² | |
ԲԾՄ | 498 մետր | |
Բնակչություն | 289 983 մարդ մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC-3 | |
Հեռախոսային կոդ | +54 3822 | |
Փոստային ինդեքս | F5300 | |
Փոստային դասիչ | F5300 | |
Պաշտոնական կայք | municipiolarioja.gov.ar | |
| ||
Լա Ռիոխան ընկած է Սիեռա Դե Վելասկոյի ստորոտին, Բուենոս Այրեսից 1167 կմ և Կորդովայից 430 կմ հեռավորության վրա։ Սա Արգենտինայի ամենաչոր և ամենանոսր բնակեցված տարածքներից է։ Քաղաքային «Կապիտան Վիսենտե Ալմանդոս Ալմոնասիդ» (իսպ. Aeropuerto Capitán Vicente Almandos Amonacide) օդանավակայանից, որը գտնվում է Լա Ռիոխայից 7 կմ հեռավորության վրա, կատարվում են կանոնավոր չվերթներ դեպի Բուենոս Այրես և Կատամարկա։
Կլիման չոր է, կիսաանապատային, ձմռանը միջին ջերմաստիճանը + 5 °C − +20 °C է, իսկ ամռանը՝ +21 °С − +35 °С, առավելագույնը՝ 40 °C։
Քաղաքը անվանվել է Իսպանիայի Լա Ռիոխա նահանգի պատվին՝ Տոդոս Լոս Սանտոս դե լա Նուեվա Ռիոխա։ Լա Ռիոխան հիմնադրել է 1591 թվականի մայիսի 20-ին Խուան Ռամիռես դե Վելասկոն, ով այդ ժամանակ եղել է Տուկումանի կառավարիչը։
Տնտեսություն
խմբագրելԱմբողջ նահանգի տնտեսությունը հիմնված է եղել անասնապահության և գյուղատնտեսության, ինչպես նաև գինիների արտադրության վրա։ Բայց 1970-ական թվականներին սկսվեց ինդուստրացումը, և հիմա Լա Ռիոխա մեծ դեղագործական կենտրոն է Արգենտինայում։
Շատերը Լա Ռիոխայում աշխատում են շինարարությունում, տնտեսությունը նաև զարգանում է տուրիզմի և հյուրանոցային բիզնեսի շնորհիվ, որը կապված է Չիլեսիտո և ազգային պարկ Տալամպայա այցելողների հետ։ Բացի այդ, շատերը զբաղված են սեզոնային աշխատանքներով ամառային բերքահավաքների ժամանակ՝ ձիթապտղի տնկարաններում, խաղողի այգիներում, բամբակի դաշտերում, վերամշակման գործարաններում և ապրանքների բաշխման վայրերում։ Լա Ռիոխայում գտնվում է Լա Ռիոխա Պետական համալսարանը, որը կառուցվել է 1970 թվականին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2005-10-25 Wayback Machine (իսպ.)
- Տեղեկություն Լա Ռիոխայի մասին (անգլ.)
- Պետական համալսարան Լա Ռիոխա (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ռիոխա» հոդվածին։ |