Լաուրա Բիաջոտտի (իտալ.՝ Laura Biagiotti; օգոստոսի 4, 1943(1943-08-04)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4][5] - մայիսի 26, 2017(2017-05-26)[6][7][2][…], Հռոմ, Իտալիա), իտալացի մոդելավորող և օծանելիքագործ, «Բիաջոտտի Տան» հիմնադիր, Իտալիայի «Աշխատանքային վաստակի» համար շքանշանի ասպետ։

Լաուրա Բիաջոտտի
իտալ.՝ Laura Biagiotti
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1943(1943-08-04)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[4][5]
Մահացել էմայիսի 26, 2017(2017-05-26)[6][7][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա[8][9] և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություննորաձևության դիզայներ, հագուստ ձևագծող, օծանելիքագործ և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշան
Կայքlaurabiagiotti.it
 Laura Biagiotti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լաուրա Բիաջոտտին ծնվել է Հռոմում՝ 1943 թվականի օգոստոսի 4–ին։ Նրա մայրը՝ Դելիա Սոլդայնի Բիաջոտտին հաջողակ մոդելավորող է եղել, ստեղծել է խոշոր իտալական ավիաընկերության՝ «Alitalia»–ի համազգեստը։ Լաուրան փոքր հասակից օգնել է մորը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Հռոմի համալսարանում սկսել է ուսումնասիրել հնէաբանություն, սակայն հրաժարվել է իր ակադեմիական կարիերայից, որպեսզի կենտրոնանա հագուստի ոճավորման վրա։ Նա մի քանի տարի աշխատել է մոր արհեստանոցում և այդ ժամանակ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Ջանի Սինիին[10][10][11][12]։

Որոշ ժամանակ անց Ֆլորենցիայում բացել է իր առաջին խանութը։ Իսկ 1972 թվականին Ֆլորենցիայում կայացել է Լաուրա Բիաջոտտիի նորաձևության առաջին ցուցադրությունը, որն իր վրա է հրավիրել մամուլի, քննադատների և գնորդների ուշադրությունը՝ իր անսովոր կանացի ոճի շնորհիվ։ Սա մեկնարկ է հանդիսացել «Բիաջոտտիի Տան» ստեղծման համար, որը շուտով ընդգրկվել է տղամարդու և կանացի հագուստ, տարբեր աքսեսուարներ, ժամացույցներ արտադրող Իտալիայի խոշորագույն նորաձևության տների ցանկում[13]։

1980 թվականին Լաուրա Բիաջոտտին ամուսնու հետ (մահացել է 1996 թվականի օգոստոսին) ապրել և աշխատել է Հռոմի արվարձանում՝ Մարկո Սիմիոնեի XI դարի վերականգնված ամրոցում։ Նրանց դուստրը՝ Լավինիա Բիաջոտտի Սիգնան ընտանեկան բիզնեսի մեջ է մտել հոր մահից հետո և 2005 թվականին դարձել է «Բիաջոտտիի Տան» փոխնախագահը։

1988 թվականի ապրիլին Բիաջոտտին դարձել է իտալացի առաջին մոդելավորողն, որն իր հավաքածուն ցուցադրել է կոմունիստական Չինաստանում։

1992 թվականին Լաուրա Բիաջոտտին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ստացել է «Տարվա կին» մրցանակը։

1993 թվականին Պեկինում նրան է հանձնվել «Marco Polo»–ի անվան մրցանակ այն բանի համար, որ իտալական արդյունաբերությունը հասցրել է Չինաստան։

1995 թվականի փետրվարի 5–ին Բիաջոտտին դարձել պատմության մեջ առաջին իտալացի մոդելավորողը, որն իր հավաքածուն ցուցադրել է Մոսկվայի Կրեմլում, նույն տարում Լաուրա Բիաջոտտին Իտալիայի նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոյի կողմից ներկայացվել է պարգևատրման՝ «Աշխատանքային վաստակի» շքանշանով»՝ նորաձևության մեջ երկար կարիերայի և ամբողջ աշխարհում իտալական նորաձևության առաջխաղացման մեջ մեծ ավանդ ունենալու համար։

1996 թվականի սկզբին Լաուրա Բիաջոտտին, որն այդ ժամանակ ներկայանում էր նաև Մոսկվայում, համաձայնվել է դառնալ «Moscow Magazine» ամսագրի ներդրող և համահիմնադիր, որը էական ֆինանսական դժվարությունների առաջ էր կանգնած, սակայն նախկին հիմնադրի հետ անհամաձայնության պատճառով գործարքը չի կայացել, և 1996 թվականի ապրիլին ամսագիրը սննկացել է և փակվել (տես Independent Media)։

2004 թվականի ապրիլին Լ․ Բիաջոտտին ընտրվել է իտալական նորաձևության ազգային պալատի խորհրդական։

2011 թվականի հունվարին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հրամանագրով Լաուրա Բիաջոտտին պարգևատրվել է Լեոնարդոյի մրցանակով։

Լաուրա Բիաջոտտին մահացել է 2017 թվականի մայիսի 26–ին՝ հարազատ քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.famousfashiondesigners.org/laura-biagiotti
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.broadwayworld.com/bwwfashion/designer/Laura-Biagiotti/logo
  5. 5,0 5,1 5,2 https://www.etsy.com/listing/65004240/vintage-70s-black-pearl-laura-biagiotti
  6. 6,0 6,1 6,2 Designerin Laura Biagiotti mit 73 Jahren gestorben
  7. 7,0 7,1 7,2 http://www.laurabiagiotti.it/
  8. http://www.yelp.com/biz/biagiotti-massimo-salorno-salurn
  9. https://www.businessoffashion.com/articles/news-analysis/italian-fashion-designer-laura-biagiotti-passes-away-at-73
  10. 10,0 10,1 «Laura Biagiotti». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  11. «Famous Fashion Designers: Laura Biagiotti». Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  12. Italian Fashion: Laura Biagiotti Արխիվացված Մայիս 21, 2008 Wayback Machine
  13. «Laura Biagiotti Official Site». laurabiagiotti.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բիաջոտտի» հոդվածին։