Մեծ կրկես
Մեծ կրկես (լատին․՝ Circus Maximus, իտալ.՝ Circo Massimo), հին հռոմեական խաղերի՝ ձիակառքերի մրցումների համար հատկացված մարզադաշտ և զանգվածային ժամանցային վայր Իտալիայում՝ Հռոմում։ Գտնվում է Ավենտին և Պալատին բլուրների միջև ընկած հովտում։ Այն ամենաընդարձակ[2] հին մարզադաշտն է Հռոմում և հետագայում նաև կայսրությունում։ Ունի 621 մ երկարություն և 118 մ լայնություն, և այնտեղ կարող էր տեղավորվել շուրջ 150000 հանդիսատես[3]։ Մրցույթներում կարող էին միաժամանակ մասնակցել 12 ձիակառք։ Ըստ լեգենդի՝ սաբինուհիների և Գորկուլեսի անասունների հափշտակումը տեղի է ունեցել այս վայրում[4]։ Ներկայումս մարզադաշտը հասարակական զբոսայգի է։
Տեսակ | circus?, հնագիտական հուշարձան և տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Մունիսիպիո I[1] |
Երկարություն | 600 մետր |
Լայնություն | 140 մետր |
Դադարել է աշխատել | 6-րդ դար |
Պաշտոնական կայք |
Կառուցումը
խմբագրելՀամարվում է, առաջին ձիակառքերի մրցումները անցկացվել են այստեղ դեռևս Տարքվինիոս Ավագ արքայի օրոք (մոտավորապես Ք.ա. 500 թվականին)։ Պալատինի և Ավենտինի միջև ընկած հովիտը հնուց ի վեր հին հռոմեական խաղերի (լատին․՝ ludi Romani) վայրն էր իր դիրքի շնորհիվ։ Մինչև Ք. ա. 329 թվականը այս վայրում ձիարշավների համար հարմարանքներ չեն հիշատակվում։ Ակնհայտ է, որ խաղասպարեզից և հատուկ հանդիսատեսների համար հատկացված ժամանակավոր տեղերից բացի, այլ շինություններ չեն եղել։ Հնարավոր է, որ հովիտը մշակվել է և բերք է տվել, ինչպես ցույց է տալիս հետագա գյուղական աստվածների սրբավայրերը (Կոնսի զոհասեղանը, տրիադայի սրբավայրը՝ Seia, Segetia, Tutilina), որոնք պահպանվել են նաև կրկեսի ձևավորումից հետո։ Հնարավոր է, որ խաղերը կազմակերպվում էին հունձքից հետո (Ք.ա. 366 թվականին ludi Romani հռոմեական խաղերը արձանագրվում են սեպտեմբեր ամսին)։ Միայն 329 թվականին կանգնեցվել է ստարտը՝ (լատին․՝ carceres) պատրաստված փայտից և վառ գունավորումից, չի եղել մշտական spina, իսկ նշանագծերն էլ եղել են փայտից պատրաստված։ Հիշատակվում է նաև արձանի, դարբասների կառուցման, carceres և նշանագծերի վերանորոգելու մասին, ձվերով սարքավորման մասին ևս, խաղերի փուլերը (լատին․՝ missus)հաշվելու համար, կենդանիների վանդակներ ձեռքբերելու մասին, որոնք հայտնվել են Պունիական պատերազմներից հետո։ Հուլիոս Կեսարի օրոք կրկեսի հրապարակը ընդլայնվեց և խաղասպարեզի շուրջ ջրանցք (լատին․՝ euripus)փորվեց։ Այդ ժամանակներում ձիակառքերի մրցումները անցկացվում էին ուղիղ ճանապարհով։ Հասնելով խաղասպարեզի վերջին, ձիակառքը շրջվում և սլանում էր դեպի հակառակ կողմը։ Հետագայում Հռոմի կոյուղու համակարգի զարգացման հետ, խաղասպարեզի տակ անցկացվեց մեծ թունել (մոտավորապես 4,5 մ. բարձրությամբ և 2,5 մետր լայնությամբ), որի արդյունքում առաջացավ «լեռնաշղթա»։ Յուրաքանչյուր մրցույթից առաջ կրկեսի հրապարակի հողը հարթեցնելը պահանջում էր էական աշխատանք, այդ պատճառով էլ մրցումները չէին կարող արդեն հին ձևով անցկացվել։ Մրցումների կանոնները փոխվեցին, և ձիակառքերը սկսեցին վարել ոչ թե ուղիղ, այլ շրջանաձև՝ շրջանցելով հրապարակի «լեռնաշղթան»։ Ձիակառքերի մրցույթների նոր ձևը արագ յուրացվեց, և այդ ժամանակվանից սկսած՝ դրանք սկսեցին անցկացվել շրջանաձև ձիարշավարաններում։
Նկարագրություն
խմբագրելԿեսարը Մեծ կրկեսը ընդլայնեց մինչև 600մ երկարությամբ, որտեղ կարող էին տեղավորվել 250 հազար հանդիսատես ( նույնքան էլ կարող էին դիտել մրցույթը հոտնկայս)։ Խաղասպարեզի պարսպի կարճ և կիսաշրջանաձև կողմի մեջտեղում գտնվում էին դարբասները, որոնց միջով կրկեսից դուրս էին գալիս ձիարշավների հաղթողները (լատին․՝ porta triumphalis)։ Հանդիպակաց կողմում, հրապարակի ծայրում կանգնեցված էին երեք աշտարակներ (լատին․՝ oppida), մեջտեղինում նույնպես կային նման դարբասներ, որոնք ծառայում էին դեպի հրապարակ ձիակառքերի մուտք գործելու համար (լատին․՝ porta pompae)։ Խաղասպարեզի կենտրոնով ձգվում էր երկար և նեղ պլատֆորմա (լատին․՝ spina), երկու ծայրերը կիսաշրջանաձև, որոնց վրա կանգնեցված էին կոնաձև սյուներ (լատին․՝ metae)։ Այս պլատֆորման սկզբում ձևավորվեց մեկ, ապա մեկ ուրիշ սյունով։ Առաջինը բերվել էր Եգիպտոսից Ք.ա. 10-րդ դարում, Օգոստոսի կողմից, և հիմա այն գտնվում է Պիացցա դել Պոպոլո հրապարակում։ Երկրորդ առավել մեծ սյունը տեղադրվել է Կոստանդիանոս Ա Մեծի կողմից։ 1588 թվականին տեղափոխվել է Լատերանյան պալատ։ Բացի սյուներից, պլատֆորմայի վրա, փոքր պատվանդանների վրա տեղադրված են նաև 7 դելֆինների արձաններ։ Իր կայուն ճարտարապետական կերտվածքի համար Մեծ կրկեսը "պարտական" է Օգոստոսին։ Մոտ աստիճանները սենատորների և հեծյալների համար էին։ Հանդիսատեսին ներս էին թողնում հատուկ համարակալված բրոնզե տոմսերով (լատին․՝ tessera)։ Այդ ժամանակահատվածը նկարագրում է հույն պատմիչ Դիոնիսիոս Հալիկառնասցին։ Ըստ այդ նկարագրության կրկեսի ներքևի շարքերի տեղերը քարից էին, դրանցից վեր երկու շարքը՝ փայտից, արտաքին սյունասրահները միհարկանի էին, և նրանցում տեղակայված էին խանութներ և պանդոկներ։ Կլավդիոսը կառուցեց մարմարե ստարտեր և նշանագծեր։ Ներոնը 63 թվականին հանձնարարեց Կեսարի ջրանցքը փակել, որպեսզի հեծյալներն ավելի շատ տեղ ունենան։ 64 թվականի հրդեհը հավանաբար ոչնչացրել է միայն փայտե հատվածները, իսկ 68 թվականին Կրկեսում վերստին իրականացվում են ճոխ տոնակատարություններ։ 81 թվականին Տիտոսի կողմից կրկեսի հարավային կարճ կողմի վրա կառուցվեցին հիանալի դարբասներ։ Տրայանոսի օրոք հանդիսատեսների տեղերը ավելացվեցին։ Դոմիցիանոսը Մեծ կրկեսից դեպի իր պալատ ճանապարհ անցկացրեց[5]։ Տրայանոսից հետո տեղերի մեծ մասը փայտից էր, և ինչպես ցույց էին տալիս սողանքների կրկվող դեպքերը, դրանք խլում էին հազարավոր հանդիսատեսների կյանքեր։ Կոստանդիանոս Ա Մեծի օրոք Մեծ կրկեսը հիմնավոր կերպով վերակառուցվեց, spina ձևավորվեց նոր սյունով, որը բերվել էր Հին Եգիպտոսից։
Անկում և կործանում
խմբագրելԴեռևս 6-րդ դարում Թեոդորիխը գործածում էր կրկեսը։ Վերջին խաղերը անցկացրել է Տոտիլան 549 թվականին։ Մինչև 12-րդ դարը ամենախոշոր կրկեսային կառույցը՝ Տիտա կամարը, կանգուն էր, սակայն արդեն 16-րդ դարում կրկեսից մնացել էր ոչ ավելին, քան 19-րդ դարում, երբ կրկեսի հովտում կառուցվեց գազային գործարան։ Միջնադարյան քարե կառույցները օգտագործվեցին այլ շինությունների կառուցման համար։ Ամեն դեպքում Մեծ կրկեսի տարածքը երբեք ամբողջությամբ չի կառուցապատվել, այստեղ մինչև օրս տեղի են ունենում հասարակական իրադաարձություններ (օր.՝ ռոք համերգներ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Circus Maximus (arena, Rome, Italy) (անգլ.). — Encyclopædia Britannica Online.
- ↑ This is a modern recalculation of the seating capacity at the Circus, a substantial downward revision of Pliny the Elder's estimate of 250,000. For discussion see Humphrey, p. 216.
- ↑ Секст Аврелий Виктор. Происхождение римского народа. VII
- ↑ Rom. Verlag Baedeker. 12.Auflage 2002 ISBN 3-87504-125-9
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.aviewoncities.com/rome/circusmaximus.htm Արխիվացված 2016-07-26 Wayback Machine
- http://www.ancient.eu/Circus_Maximus
- http://www.italyguides.it/en/lazio/rome/districts-of-rome/aventine/circus-maximus
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ կրկես» հոդվածին։ |