Համայի մարզ
մարզ
Համա (արաբ․՝ مُحافظة حماة), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության կենտրոնական մասի արևմուտքում։ Ունի 8, 883 կմ² տարածք և 1 628 000 բնակչություն[1]։
Համայի մարզ արաբ․՝ مُحافظة حماة | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Սիրիա |
Ներառում է | 5 գավառ |
Վարչկենտրոն | Համա |
Խոշորագույն քաղաք | Սալամիա, Մասյաֆ |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2011) | 1․628․000 |
Խտություն | 180 |
Տարածք | 8, 883 |
Ժամային գոտի | UTC+2, ամռանը UTC+3 |
ISO 3166-2 կոդ | SY-RA |
esyria.sy/ehama/ | |
Վարչական կենտրոնը Համա քաղաքն է։
Աշխարհագրություն
խմբագրելՀյուսիս-արևմուտքում սահմանակցում է Լաթակիայի մարզի, արևելքում՝ Իդլիբի մարզի, հարավում՝ Հոմսի մարզի, հարավ-արևմուտքում՝ Տարտուսի մարզի, արևելքում՝ Ռակկայի մարզի, հյուսիսում՝ Հալեպի մարզի հետ։ Մարզի տարածքով հարավից հյուսիս - արևմուտք հոսում է Ալ-Ասի գետը։
Վարչական բաժանում
խմբագրելՄարզը բաժանված է հինգ գավառների՝
- Ալ-Սալամիայի գավառ (արաբ․՝ منطقة السلمية), կենտրոն՝ Սալամիյա, բնակչություն՝ 186 337 մարդ, 5 շրջան
- Ալ-Սուկեյլաբիայի գավառ (արաբ․՝ منطقة السقيلبية), կենտրոն՝ Ալ-Սուկայլաբիա, բնակչություն՝ 240 091 մարդ, 5 շրջան
- Համայի գավառ (արաբ․՝ منطقة حماة), կենտրոն՝ Համա, բնակչություն՝ 645 104 մարդ, 4 շրջան
- Մահարդայի գավառ (արաբ․՝ منطقة محردة), կենտրոն՝ Մահարդա, բնակչություն՝ 144 506 մարդ, 3 շրջան
- Մասյաֆի գավառ (արաբ․՝ منطقة مصياف), կենտրոն՝ Մասյաֆ, բնակչություն՝ 170 795 մարդ, 5 շրջան
Պատկերասրահ
խմբագրելԱբու Կաբիս ամրոց | Ալ-Ասի գետ | տեսարան Համա քաղաքից | Համայի ջրանիվներ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիրիայի մարդահամար, 2004