Ջաբլեի գավառ
Ջաբլեի գավառ (արաբ․՝ منطقة جبلة), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Լաթակիայի մարզի 4 գավառներից մեկը։ Ըստ 2004 թվականի մարդահամարի Ջաբլեի գավառի բնակչությունը կազմում է 196 171 մարդ[1]։ Գավառիի կենտրոնը Ջաբլե քաղաքն է։
Ջաբլեի գավառ արաբ․՝ منطقة جبلة | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Գավառ |
Մտնում է | Լաթակիայի մարզ |
Ներառում է | Այն ալ-Շարկիայի, Այն Շիկակի, Բեյթ Յաշուտի, Դալիայի, Ալ-Կուտեյլիբիայի, Ջաբլեի շրջաններ |
Վարչկենտրոն | Ջաբլե |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2014) | 196 171 |
Տարածք | 485,54 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ջաբլեի գավառի տնտեսության կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է, որը արդյունք է միջերկրածովյան մեղմ կլիմայի։ Այստեղից արտահանվում են ցիտրուսային մրգեր, խնձոր, ձիթապտուղ։ Ամառային ամիսներին զարգացած է նաև զբոսաշրջությունը։ Շատ են միջերկրածովյան անտառները, որոնք ձգվում են ալ-Նուսայրիայի լեռներն ի վեր։ 12-13-րդ դարերում գավառը կազմել է Տրիպոլիի կոմսության մասը։
Ջաբլեի գավառը կազմված է 6 շրջաններից (բնակչության թվաքանակը ներկայացված է 2004 թվականի մարդահամարի տվյալներով)։ Դրանք են՝
- Այն ալ-Շարկիայի շրջան (արաբ․՝ ناحية عين الشرقية), կենտրոն՝ Այն ալ-Շարկիա, բնակչություն՝ 16 800 մարդ
- Այն Շիկակի շրջան (արաբ․՝ ناحية حرف المسيترة), կենտրոն՝ Այն Շիկակ, բնակչություն՝ 16 031 մարդ
- Բեյթ Յաշուտի շրջան (արաբ․՝ ناحية بيت ياشوط), կենտրոն՝ Բեյթ Յաշուտ, բնակչություն՝ 10,086 մարդ
- Դալիայի շրջան (ناحية دالية), կենտրոն՝ Դալիա, բնակչություն՝ 13 608
- Ալ-Կուտեյլիբիայի շրջան (արաբ․՝ ناحية القطيلبية), կենտրոն՝ Ալ-Կուտեյլիբիա, բնակչություն՝ 32 582 մարդ
- Ջաբլեի շրջան (արաբ․՝ ناحية جبلة ), կենտրոն՝ Ջաբլե, բնակչություն՝ 107 064 մարդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիրիայի մարդահամար, 2004