Ջաբլե (արաբ․՝ جبلة‎‎), ծովափնյա քաղաք[1] Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ջաբլեի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի 75505 բնակչություն։

Քաղաք
Ջաբլե
արաբ․՝ جبلة‎‎
Jableh Collage.jpg
Կոորդինատներ: 35°21′35″ հս․ լ. 35°55′17″ ավ. ե. / 35.35972° հս․. լ. 35.92139° ավ. ե. / 35.35972; 35.92139
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
ՄինտակաՋաբլեի գավառ
ՆահիյաՋաբլեի շրջան
ԲԾՄ0 մ
Բնակչություն75505 մարդ (2012)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+963 41
##Ջաբլե (Սիրիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Փյունիկացիները Ջաբլե քաղաքն անվանում էին Գաբալա։

Անտիկ դարաշրջանում Ջեբլան համարվում էր Հռոմեական կայսրության կարևորագույն քաղաքներից մեկը։ Այստեղ կառուցվել էր հսկայական ամֆիթատրոն, որ տեղավորում էր մինչև 8000 հանդիսատես։ Պատերազմների ժամանակ ամֆիթատրոնը վերածվում էր ամրոցի, որտեղից գետնանցումով կարելի էր հասնել ծովին։

 
հռոմեական ամֆիթատրոն

Ավելի ուշ Ջեբլան մտնում էր Խաչակիրների պետություններից մեկի՝ Անտիոքի կոմսության կազմի մեջ։ Սալադինը Ջեբլան գրավեց Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ՝ 1179 թվականին։ Քաղաքում են գտնվում Իբրահիմ իբն Ադհամ սուլթանի շիրիմն ու մզկիթը։ Սուլթանը հայտնի սուֆիա էր, ով լքել էր իր գահը և կյանքի մնացած մասը նվիրել աղոթելուն[1][2]։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությամբ զբաղվող գործարաններ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ջաբլեն գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Լաթակիա քաղաքից 18 կմ դեպի հարավ։ Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակին հավասար բարձրության վրա[3]։

ԲնակչությունԽմբագրել

2012 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 75 505 մարդ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Gabala»։ Catholic Encyclopedia 
  2. Google Books Travels In Asia And Africa, 1325-54 By Battuta Ibn, Ibn Batuta Translated by Sir Hamilton Gibb (1996) ISBN 81-206-0809-7 p. 62
  3. «Jablah, Syria Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014 թ․ հունվարի 5 
  4. Stima World Gazetteer