Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան

Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան (վրացերեն՝ აკაკი წერეთლის სახელობის სახელმწიფო უნივერსიტეტი), հայտնի է նաև որպես Քութայիսի համալսարան (վրացերեն՝ ქუთაისის უნივერსიტეტი), 1930 թվականի հուլիսին Թիֆլիսում հիմնադրված համալսարան, որ այժմ տեղակայված է Քութայիսում:

Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան
აკაკი წერეთლის სახელმწიფო უნივერსიტეტი.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1930
ՌեկտորԳիորգի Ղավտաձե
Ընդհանուր անձնակազմ5000
Գույներկարմիր, սպիտակ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՔութայիս
Կայքatsu.edu.ge

ՊատմությունԽմբագրել

Համալսարանը հիմնադրվել է Թիֆլիսի պետական համալսարանի հենքի վրա։ Թիֆլիսի պետական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին վրացի պատմաբան Իվանե Ջավախիշվիլու ղեկավարությամբ։ 1930 թվականի հուլիսին, երբ Վրաստանն արդեն գտնվում էր ԽՍՀՄ կազմում, իշխանությունները Թիֆլիսի պետական համալսարանի հենքի վրա ստեղծում են չորս առանձին համալսարաններ։ Դրանցից մեկն էլ Մանկավարժական պետական ինստիտուտն է։

1933 թվականի հունվարի 8-ին վերակազմավորվում է Թիֆլիսի պետական համալսարանն, ու Մանկավարժական պետական համալսարանը տեղափոխվում է Քութայիս։ Այժմ այն կոչվում է Քութայիսի համալսարան և գտնվում է քաղաքի կենտրոնում։ Համալսարանն սկսել է գործել 1933 թվականի փետրվարի 13-ին։ Ավելի քան 700 ուսանողներ Թիֆլիսից տեղափոխվել են Քութայիս՝ շարունակելու իրենց կրթությունը համալսարանում։

1990 թվականին համալսարանը սկսում է կոչվել Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան. այն կոչվել է վրացի բանաստեղծ ու ազգային-ազատագրական շարժման գործիչ Ակակի Ծերեթելու անվամբ։ 2006 թվականի փետրվարի 23-ին կառավարությունը համալսարանը միացնում է Քութայիսի Ն. Մուշկելիշվիլու անվան ճարտարագիտական ինստիտուտի հետ, որը հիմնադրվել էր 1974 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչի շնորհիվ ավելանում են տեխնիկական ոլորտի ֆակուլտետներն ու այդ գիտակարգերին նվիրված դասաժամերը[1]:

Տարբեր տարիների Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում աշխատել են Գևորգ Ախվլեդիանին (1887–1973), Իվան Բերիթաշվիլին (1885-1974), Նիկոլոզ Բերձենիշվիլին (1895-1965), Լևան Գոկիելին (1901-1975), Կոռնելի Կեկելիձեն (1879-1962), Նիկո Կեցխովելին (1897/1898-1982), Շալվա Նուցուբիձեն (1888-1969) և այլք։

ՖակուլտետներԽմբագրել

2011 թվականի տվյալներով՝ Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները՝

  • Արվեստների ֆակուլտետ,
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ,
  • Ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետ,
  • Մանկավարժության ֆակուլտետ,
  • Բժշկության ֆակուլտետ,
  • Տեխնիկական ճարտարագիտության ֆակուլտետ,
  • Ծովային տրանսպորտի ֆակուլտետ,
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել