Լադո Ասաթիանիի փողոց (Թբիլիսի)
Լադո Ասաթիանիի փողոց (վրացերեն՝ ლადო ასათიანის ქუჩა), փողոց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հին Թբիլիսի շրջանում՝ Սոլոլակ բլրի ստորոտում: Սկսվում է Երուսաղեմի փողոցից և ավարտվում Ամագլեբա ու Կոջորի փողոցների հատման վայրում:
Լադո Ասաթիանիի փողոց վրացերեն՝ ლადო ასათიანის ქუჩა | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Շրջան | Հին Թբիլիսի |
Գտնվում է | Թբիլիսի |
Երկարություն | 800 մետր |
Լայնություն | 6 մետր |
Մետրո | Տավիսուպլեբիս մեոդանի (մետրոյի կայարան) |
Նախկին անվանում | Այգեգործական (1841թ.), Բարսեղ Բեհբության (1843թ.), Ֆրիդրիխ Էնգելս (1922թ.), Իոսիֆ Իվանիձե (1923թ.) |
Անվանվել է | Լադո Ասատիանի |
Wikimapia-ում | |
OpenStreetMap-ում |
ՊատմությունԽմբագրել
Փողոցն իր ներկա անվանումը ստացել է ի պատիվ վրացի գրող Լադո Ասաթիանիի 1991 թվականին: Նախկինում բազմիցս փոխվել է փողոցի անունը: 1841 թվականին կոչվել է Այգեգործական, 1843 թվականին՝ Բարսեղ Բեհբության, 1922 թվականին՝ Ֆրիդրիխ Էնգելս, 1923 թվականին՝ Իոսիֆ Իվանիձե:
Լադո Ասաթիանիի փողոցում տարբեր տարիների բնակվել են հայտնի և ազդեցիկ անձինք, որոնց մեծ մասը հայեր են եղել:
Ասաթիանի փողոցում է գտնվել նախկին Մանթաշյանի առևտրային ուսումնարանը, որը խորհրդային տարիներին գործարկվել է որպես թիվ 43 դպրոցը, որտեղ սովորել և ավարտել են մշակույթի ազդեցիկ և հայտնի գործիչներ Միքայել Թարվերդյանը, Էդուարդ Խաղագորտյանը, Լև Կուլիջանյանը, Եվգենի Բաշինջաղյանը, Թելման Զուրաբյանը, Թադևոս Ավետի Բարխուդարյանը, Գրիգորի Բեժանովը, Ա. Տեր-Գրիգորյանը, Ա. Մուրադյանը և ուրիշներ:
Տեսարժան վայրերԽմբագրել
Թիվ 22 տուն - պատկանել է Բեհբությանին:
Թիվ 27 տուն (ճարտարապետ Կ.Ա.Սարգսյան)- պատկանել է Մ.Քալանթարյանին:
Թիվ 50 տուն (1910-1911, ճարտարապետ Ղազար Սարգսյան) - Մանթաշյանի առևտրային ուսումնարան[1]:
Թիվ 28 տուն - ազնվական կուսյերի խորհրդի շենք[2][3]:
Թիվ 30 տուն - այստեղ էին բնակվում սիմենսները[4]:
Թիվ 32 — այս հասցեում է գտնվում վրացականացված հայկական առաքելական Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցին[5][6]:
1909—1914 թվականներին Սոլոլակի բլրի մեջ թունել է փորվել, որը դարձել է դեպի բուսաբանական այգի տանող երկրորդ ճանապարհ: Ինժեներն է եղել Կ.Խատիսյանը (Բրայլովսկու հետ համատեղ): Թունելը գործել է մինչև 2004 թվականը: Փակվելուց հետո վերափոխվել է գիշերային ակումբի[7]:
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
Т. Р. Квирквелия Архитектура Тбилиси. М.: Стройиздат, 1985
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ [«Каждому урожденному тбилисцу знакомо это чувство возвращения к родному городу.(ռուս.)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին։ Վերցված է 2017-07-11 Каждому урожденному тбилисцу знакомо это чувство возвращения к родному городу.(ռուս.)]
- ↑ AUTHORIZED SCHOOL NO.6
- ↑ Georgian Hogwarts — 19th century Women’s Gymnasium in Tbilisi(անգլ.)
- ↑ Дом в столице Грузии на улице Ладо Асатиани, 30, в котором жили братья Сименсы.(ռուս.)
- ↑ Девичий монастырь Тбилиси.(ռուս.)
- ↑ Девичий монастырь Тбилиси.(ռուս.)
- ↑ Тбилисский ботанический сад.(ռուս.)