Լադո Ասաթիանի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասաթիանի ազգանունով այլ մարդկանց մասին:
Լադո Մելիքսեդեկի Ասաթիանի (վրացերեն՝ ლადო ასათიანი, հունվարի 14, 1917, Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1943, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող[1][2]:
Լադո Ասաթիանի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1917 |
Ծննդավայր | Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 23, 1943 (26 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Q28096182? և Q28015884? |
Ժանրեր | լիրիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Q28096185? |
Lado Asatiani Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ասաթիանիի պապը՝ Գուջուն, եղել է Լեչխում պատմական երկրամասի Բարդնալա գյուղի բնակիչ և ենթարկվել է կուլակաթափության: Այդ դեպքից հետո Մելիքսեդեկների ընտանիքը տեղափոխվում է Քութայիսի, որտեղ Լադոն ավարտում է 7-ամյա դպրոցը և սկսում ուսումը գյուղատնտեսական տեխնիկումում[2]: Ասաթիանին հետագայում կարողանում է վերադառնալ հայրական գյուղ[2] և կնոջ հետ դասավանդել տեղի դպրոցում: Սակայն 1937 թվականին նրա կինը իշխանությունների կողմից հալածանքի է ենթարկվում:
Այնուհետև Ասաթիանին շարունակելով ուսումը՝ 1938 թվականին ավարտում է Քութայիսի մանկավարժական համալսարանը[1] և նույն թվականին տեղափոխվում Թիֆլիս[2]: Թղթակցել է «Մեր սերունդը» և «Պատանի լենինական» թերթերին, աշխատել է որպես խմբագիր[2]:
Մահացել է տուբերկուլոզից, որով հիվանդ էր 1939 թվականից սկսած: 1968 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է: Այժմ ամփոփված է Դիդուբեի պանթեոնում[2]:
Լադո Ասաթիանիի անունով է անվանակոչվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասի փողոցներից մեկը[3]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Ասաթիանիի առաջին բանաստեղծությունը՝ «Փետրվարյան առավոտն», տպագրվել է «Ստալինելի» թերթում 1936 թվականի փետրվարի 25-ին: 1941 թվականին լույս է տեսնում «Տաղեր» գիրքը: Նրա հեղինակած «Ասպինձա», «Բասիանիի ճակատամարտ», «Կոլխիդա» պոեմները տեսանելի հետք են թողել վրացական գրականության ոլորտում[4]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «ლადო ასათიანი - პოეტი»(վրաց.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «ლადო ასათიანი – ბიოგრაფია»․(վրաց.)
- ↑ ДОСТОПРИМЕЧАТЕЛЬНОСТИ ТБИЛИСИ․(ռուս.)
- ↑ «ლადო ასათიანი - ლექსები, პოემები»:(վրաց.)