Սքոթ Էդքինս

անգլիացի դերասան

Սքոթ Էդվարդ Էդքինս (անգլ.՝ Scott Edward Adkins; հունիսի 17, 1976(1976-06-17)[1][2][3], Սաթոն Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, մարտարվեստների վարպետ, առավել հայտնի են նրա խաղացած դերերը «Անվիճարկելի 2» ֆիլմաշարում և «Անսանձները 2» ֆիլմում[4]։

Սքոթ Էդքինս
անգլ.՝ Scott Adkins
Ծնվել էհունիսի 17, 1976(1976-06-17)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրՍաթոն Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունBishop Vesey's Grammar School? և Birmingham Metropolitan College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, մարտարվեստի վարպետ, կինոդերասան, թեքվանդոյի մարզիկ, կասկադյոր, ձյուդոիստ և հեռուստատեսային դերասան
scottadkins.com

Կենսագրություն խմբագրել

Էդքինսը ծնվել է Սաթոն Քոլդֆիլդում, Անգլիա 1976 թվականի հունիսի 17-ին[5]։ Տասը տարեկանում հետաքրքրվել է մարտարվեստներով այն բանից հետո, երբ հոր և եղբոր հետ այցելել է ձյուդոյի տեղական ակումբ։ Նույն թվականին նա հետաքրքրվել է թաեքվոնդոյով:

Մի քանի տարի անց Էնթոնի Ջոնսի ղեկավարությամբ սկսեց զբաղվել քիքբոքսինգով։

Կարիերա խմբագրել

Սքոթի համար առաջին բեկումնային պահը դարձել է հոնկոնգյան «Վտանգավոր մարտահրավեր» ֆիլմում հրավերը։ Նրան հրավիրել է Հոնկոնգի Կասկադյորների ասոցիացիայի նախագահ Ստեֆեն Տունգ Ֆեյը։ Այսպիսով Էդքինսն առաջին անգամ հայտնվեց Արևելքում։ «Ես գիտեմ, որ շատ ու շատ մարտիկներ են գնում Հոնկոնգ, որպեսզի փորձեն աշխատել նրանց կինարտադրությունում, սակայն, ի տարբերություն նրանց, ես երբեք այդ մասին լրջորեն չեմ մտածել։ Ես ապշած էի, որ այնտեղ ցանկանում էին աշխատել ինձ հետ»։ Սքոթը հնարավորություն ստացավ աշխատել Հոնկոնգի կինեմատոգրաֆիայի առաջատար անձանց, այդ թվում՝ Յուն Վոն Պինգի, Կորի Յուենյի, Սամո Հունգի և լեգենդար Ջեկի Չանի հետ։

Նա նաեւ փոքրիկ դերով է հանդես եկել Բի-բի-սի ալիքի «Բժիշկներ» հեռուստասերիալում, «Իսթ-ԷՆդի բնակիչներ»-ի մի քանի սերիաներում, որին հաջորդեց մասնակցությունը «Ուղեկցորդուհիները» հեռուստասերիալում։ Շուտով Սքոթին առաջարկեցին դեր "Փիթբուլ" ֆիլմում։ Թեև ֆիլմը մարտաֆիլմ էր, և Սքոթը խաղաց վարձու մարդասպանի դեր, սակայն էքշն-տեսարաններում նա մասնակցություն չունեցավ։

Սքոթի համար իրական բեկում էր մարտեր առանց կանոնների անպարտելի բանտային չեմպիոն Յուրի Բոյկայի դերը «Անվիճարկելի 2» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղում է Մայքլ Ջեյ Ուայթը, ով նույնպես հանդես է եկել որպես Սքոթի բռնցքամարտի մարզիչ։ Այս ֆիլմից հետո նրան հրավիրել են այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են «Բոռնի վերջնագիր» և «Իքս Մարդիկ։ Սկիզբ. Ռոսոմախա», իսկ «Նինձա» ֆիլմում 2009 թվականին Սքոթն առաջին անգամ ստացավ գլխավոր դերը։

2014 թվականին նա խաղաց Ամֆիթրիոնի արքայի դերը «Հերակլես։ Լեգենդի սկիզբը» ֆիլմում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 պաշտոնական կայք
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. McNary, Dave (2014 թ․ օգոստոսի 5). «'Kickboxer' Reboot Punches Up Cast With Scott Adkins, Tony Jaa». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  5. «About Scott Adkins». scottadkins.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  6. Martin, Peter (2013 թ․ մայիսի 24). «Scott Adkins Crowned King In Renny Harlin's HERCULES 3D». ScreenAnarchy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Էդքինս» հոդվածին։