Իրինա Խակամադա

ռուս քաղաքական գործիչ

Իրինա Խակամադա (ռուս.՝ Ирина Муцуовна Хакамада, ապրիլի 13, 1955(1955-04-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ և հրապարակախոս, տնտեսագիտության թեկնածու, գրող, ռադիո- և հեռուստահաղորդավարուհի։ Պետական դումայի երեք գումարումների պատգամավոր (1993-2003), «Աջ ուժերի միություն» քաղաքական կուսակցության համանախագահ (1999-2003), Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու (2004), «Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ (2012 թվականից)։

Իրինա Խակամադա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1955(1955-04-13)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան (1978)
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու (1984)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, նորաձևության դիզայներ, գրող, տնտեսագետ և Պետական Դումայի անդամ
ԱշխատավայրMoscow State Industrial University? և Russian Commodity and Raw Materials Exchange?
Ծնողներհայր՝ Mutsuo Hakamada?
Զբաղեցրած պաշտոններSpecial Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe? և Պետական Դումայի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ, Party of Economic Freedom?, Աջ ուժերի միություն, Our Choice?, Ռուսական ժողովրդա-դեմոկրատական միություն, անկախ քաղաքական գործիչ և Party of Growth?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, 3rd State Duma of the Russian Federation?, 2nd State Duma of the Russian Federation? և 1st State Duma of the Russian Federation?
Կայքhakamada.ru
 Irina Khakamada Վիքիպահեստում

Հոր ազգանունն է վերցրել Կոնստանտին Բորովոյի խորհրդով (մինչ այդ եղել է Իրինա Զլոբինա)[2][3]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1955 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում։ Հայրը՝ Մուցուո Խակամադան (ճապ.՝ 袴田陸奥男, ճապոներեն արտասանությամբ՝ Հաքամադա) ճապոնացի կոմունիստ էր, գաղթել է Խորհրդային Միություն 1939 թվականին[4]։ Մայրը՝ Նինա Սինելնիկովան ուներ ռուսական, հայկական և լեզգինական արմատներ[5], աշխատում էր որպես անգլերենի ուսուցչուհի։

Արյունակից ավագ եղբայրը՝ Սիգեկի Հակամադան (ճապ.՝ 袴田茂樹) Տոկիոյի Աոյամա համալսարանի պրոֆեսոր է։

Կրթությունը բարձրագույն է, ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1983 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան «քաղաքական տնտեսագիտություն» մասնագիտության համար։ Տիրապետւմ է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

1980 թվականին եղել է ՌԽՖՍՀ ԳՀԻ Պետպլանի կրտսեր գիտաշխատող։

Մինչ 1990-ականների սկիզբը զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքներով։ Եղել է «Системы + программы» կոոպերատիվի ղեկավարներից մեկը, Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենը, Ռուսական ապրանքահումքային բորսայի խորհրդի անդամը և գլխավոր փորձագետը։

Քաղաքական գործունեություն խմբագրել

 
Հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ (2014-04-17)

1984-1989 թվականներին՝ ԽՄԿԿ անդամ։

1992-1994 թվականներին Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր։

1995-1999 թվականներին «Ընդհանուր գործ» հասարակական շարժման նախագահ, վերընտրվել է Պետական Դումայի երկրորդ գումարման պատգամավոր։ 1997 թվականին Պետական դումայում ընտրվել է Փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման պետական կոմիտեի նախագահ։ Եղել է Ռուսաստանի կառավարության օպերատիվ հարցերի կոմիտեի անդամ, տնտեսական բերափոխումների կոմիտեի անդամ։ ԱՊՀ երկրներում տնտեսական բարեփոխումների, փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման կոմիտեի անդամ։ Այս պաշտոնում էլ, ըստ «Московский комсомолец» թերթում Ալեքսանդր Խեյնշտեյնի արտահայտած կարծիքի, չարաշահել է դիրքը՝ օգնելով իր ամուսնու ընկերությանը։

1999-2003 թվականներին «Աջ ուժերի միություն» (ԱՈՒՄ) կուսակցության համանախագահ, վերընտրվել է Պետական դումայի երրորդ գումարման պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ, «Աջ ուժերի միության» խմբակցության անդամ։

2003 թվականին Իրինա Խակամադան չի կարողացել անցնել Պետդումայի 4-րդ գումարում։

2004 թվականին առաջադրել է իր թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում և հավաքել է 3.84% ձայն։

2004 թվականից Ռուսական դեմոկրատական «Մեր ընտրությունը» կուսակցության նախագահ։ 2008 թվականին դուրս է եկել կուսակցությունից սեփական որոշմամբ՝ բացատրելով, որ դադարեցնում է քաղաքական գործունեությունը։

2012 թվականին ընդգրկվել է «Ռուսաստանի նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի» մեջ[6][7]։

2016 թվականին ընդգրկվել է քաղաքական «Աճի կուսակցության» խորհրդի անդամների կազմում[8]։ Պետդումայի 7-րդ գումարման ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավոր «Աճի կուսակցությունից»[9]։

Պետդումայի պատգամավոր խմբագրել

 
Իրինա Խակամադան 2003 թվականին

1995 թվականին «Թայմ» ամսագիրը Իրինա Խակամադային ընդգրկել է 21-րդ դարի 100 հայտնի կանանց շարքում։ 1977-1999, 2001-2005 թվականների սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ անվանվել է տարվա կին, իսկ 1999 և 2002 թվականին հաղթել է այդ անվանակարգում։ 2005 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։

2002 թվականին մասնակցել է ՄԱԿԳլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանին։

Հասարակական դիրքորոշում խմբագրել

2014 թվականի ապրիլի 25-ին «Էխո Մոսկվի» ռադիոյի «2014» ծրագրին տված հարցազրույցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանին միացումը «անեքսիա» է անվանել։ Նույն հարցազրույցին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից Ղրիմը վերցրել է, որպեսզի կոնսոլիդացնի ազգը[10]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Մուցուո Հակամադա,
  • Մայրը՝ Նինա Իոսիֆի Սիլնիկովա,
  • Ամուսիններ՝
    • Սերգեյ Զլոբին (առաջին)՝ գործարարը,
    • Դմիտրի Նիկոլայի Սուխինենկո (երկրորդ)՝ «РИНАКО» ներդրումային ընկերության նախկին նախագահ,
    • Վլադիմիր Եվգենիի Սիրոտինսկի (երրորդ)՝ ֆինանսական խորհրդատու, մենեջեր,
  • Երեխաներ՝
    • Դանիել (1978 թվականի ծնունդ),
    • Մարիա (1997 թվականի ծնունդ),
  • Սիգեկի Հակամադա՝ արյունակից եղբայր, գիտնական, Տոկիոյի Աոյամա համալսարանի պրոֆեսոր։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Տեսակ Անվանում Բնօրինակ

անվանում

Դեր
1991 ֆիլմ Հանճարը Гений կամեո
1999 ֆիլմ Դ․Դ․Դ Դետեկտիվ

Դուբրովսկու դոսյեն

Д. Д. Д. Досье детектива Дубровского Լենա
2011 ֆիլմ Իմ ընկերը հրեշտակ է Мой парень — ангел կինոռեժիսոր
2011 սերիալ Երջանիկ կյանքի

համառոտ դասընթաց

Краткий курс счастливой жизни Վերա Ռոդինկա
2013 ֆիլմ Բուքը Метель VIP-մարդ

Մատենագիտություն խմբագրել

  • Ирина Хакамада. Общее дело. - М.: Ректор комьюникейшнз, 1995
  • Ирина Хакамада. Девичья фамилия. - М.: Подкова, 1999
  • Ирина Хакамада. Особенности национального политика. - М.: Олма-пресс, 2002
  • Ирина Хакамада В предвкушении себя: От имиджа к стилю. — М.: Альпина Паблишер, 2014. — 234 с. — ISBN 978-5-9614-4729-3
  • Ирина Хакамада Дао жизни: Мастер-класс от убежденного индивидуалиста. — М.: «Альпина Паблишер», 2012. — С. 204. — ISBN 978-5-9614-1827-9
  • Ирина Хакамада Sex в большой политике. Самоучитель self-made woman. — М.: Новая газета, Книжный клуб 36.6, 2006. — 232 с. — ISBN 5-91147-001-2
  • SUCCESS (Успех) в большом городе.
  • Ирина Хакамада Любовь, вне игры. История одного политического самоубийства. — М.: Аст, 2007. — 192 с. — ISBN 978-5-271-16838-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Ирина Хакамада: Дочь самурая Արխիվացված 2013-04-17 archive.today.
  3. http://www.whoiswho.ru/old_site/russian/Password/papers/21r/hakamada/st1.htm
  4. «Ирина Хакамада: Дочь самурая». www.hakamada.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Гостьей Киры Прошутинской в очередном выпуске программы Жена. MAGMETALL.RU». magmetall.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 12 ноября 2012 г. № 1513
  7. Совет при Президенте РФ / Состав совета
  8. «Совет Партии Роста, Хакамада Ирина Муцуовна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Выборы 2016, Хакамада И.М. Партия Роста». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «Программа «2014» от 25.04.2014. Граждане и власть: есть ли возможность диалога? Ведущая — Ксения Ларина, гость — Ирина Хакамада». Эхо Москвы. 2014 թ․ ապրիլի 25.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Խակամադա» հոդվածին։