Իրեմ Քարամեթե

թուրք սուսերամարտիկ

Իրեմ Քարամեթե (թուրքերեն՝ İrem Karamete, հունիսի 20, 1993, Ստամբուլ, Թուրքիա), թուրք սուսերամարտիկ, 2013 թվականի Միջերկրածովյան խաղերի բրոնզե մեդալակիր։

Իրեմ Քարամեթե
թուրքերեն՝ İrem Karamete[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1993(1993-06-20)[2][3] (30 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
ԿրթությունÖzyeğin University?[4] և Բոստոնի համալսարան
Մասնագիտությունսուսերամարտիկ
ԱմուսինAndrea Baldini?[5]
Ծնողներհայր՝ Mehmet Karamete?, մայր՝ Nili Drori?
 İrem Karamete Վիքիպահեստում

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած Ամառային օլիմպիական խաղերի մասնակից[6]։

Կենսագրություն

խմբագրել

Իրեմ Քարամեթեն ծնվել է 1993 թվականի հունիսի 20-ին Ստամբուլում՝ մարզիկի ընտանիքում։ Նրա հայրը՝ Մեհմեդ Քարամեթեն, եղել է Գերմանիայի սուսերամարտի ազգային թիմի մարզիչը, իսկ մայրը՝ Նիլին, մասնակցել է 1976 և 1984 թվականների օլիմպիական խաղերին։

Իրեմի ավագ քույրը`Մերվեն ևս զբաղվում է սուսերամարտով և հանդես է գալիս ազգային թիմում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլում[7]։

Իրեմը սուսերամարտով սկսել է զբաղվել դեռևս 10 տարեկանից[8]։ Միջազգային մրցաշարերում իր դեբյուտը կատարել է 2008 թվականին։ 2014 թվականին դարձել է Թուրքիայի սուսերամարտի ազգային առաջնության չեմպիոնը։ 2015 թվականին նա հաղթել է սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության մի շարք մրցանակներ։

2016 թվականին մեկնել է Բրազիլիա՝ կատարելով իր դեբյուտն ամառային օլիմպիական խաղերում։

Հիմնական արդյունքներ

խմբագրել
Տարի Մրցույթ Զբաղեցրած տեղ Անցկացման վայր
2013 Միջերկրածովյան խաղեր 2013 Մերսին, Թուրքիա 3
Աշխարհի առաջնություն 2013 Բուդապեշտ, Հունգարիա 54
2014 Աշխարհի առաջնություն Կազան, Ռուսաստան 79
2015 Եվրոպայի առաջնություն Մոնտրյո, Շվեյցարիա 35
Եվրոպայի առաջնություն Բաքու, Ադրբեջան 60[9]
Աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան 61
2016 Եվրոպայի առաջնություն Տորուն, Լեհաստան 24
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 27

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.fotomac.com.tr/2020-tokyo-olimpiyatlari/2021/07/25/son-dakika-2020-tokyo-olimpiyat-oyunlari-milli-eskrimci-irem-karamete-tokyoya-veda-etti
  2. https://fie.org/athletes/20938/profile
  3. https://tr.wikipedia.org/wiki/%C4%B0rem_Karamete#cite_note-birth-1
  4. https://tr.wikipedia.org/wiki/%C4%B0rem_Karamete#cite_note-5
  5. https://www.pianetascherma.com/2020/07/30/andrea-baldini-irem-karamete-matrimonio/
  6. Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի մասնակից Իրեմ Քարամեթե, Թուրքիա
  7. İrem Karamete, Parat Ripost’un «Yılın Eskrimcisi» ödülünü aldı
  8. ÖzÜ'den Bir Öğrenci: İrem Karamete
  9. «Իրեմ Քարամեթեն Բաքվի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեմ Քարամեթե» հոդվածին։