Իվան Մայսկի
Իվան Միխայիլի Մայսկի (հունվարի 19, 1884[1][2], Կիրիլով, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 3, 1975[1][2] կամ 1975[4], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), ԽՄԿԿ անդամ (1921)։
Իվան Մայսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1884[1][2] |
Ծննդավայր | Կիրիլով, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1975[1][2] (91 տարեկան) կամ 1975[4] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան և հրապարակախոս |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Soviet-finnish-nonaggression-pact-1932.jpg/220px-Soviet-finnish-nonaggression-pact-1932.jpg)
1902 թվականից ընդգրկվել է հեղափոխական շարժման մեջ, 1903 թվականին հարել է մենշևիկներին (որոնցից հրաժարվել է 1918 թվականին)։ 1908 թվականից տարագրվել է։ 1912 թվականին ավարտել է Մյունխենի համալսարանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան։ 1922 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։
1929-1932 թվականներին՝ լիազոր ներկայացուցիչ Ֆինլանդիայում, 1932-1943 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Մեծ Բրիտանիայում։ 1943-1946 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Ղրիմի (1945), Պոտսդամի (1945) կոնֆերանսներին։ 1935-1937 թվականներին եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, 1941-1947 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ 1946 թվականից զբաղվել է գիտական և գիտամանկավարժական աշխատանքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Майский Иван Михайлович // Майский Иван Михайлович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Մայսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 205)։ |