Բացել գլխավոր ցանկը

Իվան Դուկե Մարկես

կոլումբիացի քաղաքական գործիչ, իրավաբան

Իվան Դուկե Մարկես (իսպ.՝ Iván Duque Márquez, օգոստոսի 1, 1976(1976-08-01), Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի օգոստոսի 7-ից՝ Կոլումբիայի նախագահ։ Նախկինում եղել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։

Իվան Դուկե Մարկես
Iván Duque Márquez
Iván Duque.png
Իվան Դուկե Մարկեսը 2018 թվականին
Դրոշ
Կոլումբիայի Հանրապետության նախագահ
Դրոշ
 2018, օգոստոսի 7
 
Կուսակցություն՝ Democratic Center?
Կրթություն՝ Sergio Arboleda University?, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Ջորջթաունի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, գրող և տնտեսագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 1, 1976(1976-08-01) (43 տարեկան)
Ծննդավայր Բոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն Flag of Colombia.svg Կոլումբիա
Հայր Iván Duque Escobar?
 
Կայք՝ ivanduque.com

ԿենսագրությունԽմբագրել

Իվան Դուկե Մարտինեսը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 1-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Նրա հայրը՝ Իվան Դուկե Էսկոբարը, Բելիսարիո Բետանկուր Կուարտասի նախագահության տարիներին եղել է Հանրապետական Կոլումբիայի բնական պաշարների և հանքային ռեսուրսների նախարարը, ինչպես նաև Անտյոկիայի երկրամասի նահանգապետը (1981-1982)։

Նախնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Կոլումբիայի Սերխիո Արբոլեդիի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որից հետո ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում նախ և առաջ ուսանել է քաղաքամայր Վաշինգտոնի «Ամերիկյան համալսարան»-ում (տնտեսական իրավունքի բաժնում), այնուհետև նաև Ջորջթաունի համալսարանում և Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում։

1999 թվականին դարձել է Կոլումբիայի ֆինանսների նախարար (հետագայում՝ նախագահ) Խուան Մանուել Սանտոսի գլխավոր խորհրդականը։ 2001-2013 թվականներին աշխատել է համաամերիկյան զարգացման բանկում։ Դրանից հետո աշխատել է որպես Կոլումբիայում, Պերուում և Էկվադորում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր տեղակալ։ 2014 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։

2018 թվականի նախագահական ընտրություններԽմբագրել

2017 թվականին պարզ դարձավ, որ Իվան Դուկե Մարկեսը կլինի Կոլումբիայի դեմոկրատական կենտրոն կուսակցության թեկնածուն հաջորդ տարում տեղի ունեցող նախագահական ընտրություններում։ 2018 թվականի նախագահական ընտրություններում Մարկեսը հավաքեց ձայերի 53,97%-ը՝ ընտրվելով Կոլումբիայի նախագահ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել