Իսկական այծկիթներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Այծկիթներ (Caprimulgiformes)
Ընտանիք Իսկական այծկիթներ (Caprimulgidae)
Vigors, 1825
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Իսկական այծկիթներ[1][2] (լատին․՝ Caprimulgidae), թռչունների ընտանիք, որոնք հիմնականում վարում են գիշերային կամ մթնշային կենսակերպ։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Արտաքին տեսք խմբագրել

Փոքր և միջին չափի թռչուններ։ Իսկական այծկիթների բնորոշ առանձնահատկություններն են համեմատաբար մեծ գլուխը, մեծ աչքերը, կարճ և թույլ կտուցը։ Բերանն ունի շատ մեծ կտրվածք, թևերը երկար են և նեղ։ Տեսակների մեծ մասի մոտ, բացառությամբ Chordeilinae ենթաընտանիքի թռչունների բերանի անկյուններում զարգացած են ամուր շոշափուկներ։ Առաջնային ծայրափետուրները 10-ն են։ Կրծքավանդակն ունի երկու թույլ կտրվածք։ Ոտքերը թույլ են՝ կարճ մատներով, որոնք վատ են հարմարեցված գետնին շարժվելու համար։ Արտաքին մատը բաղկացած է 4 ֆալանգներից։ Միջին մատի ճանկը ներքին կողմից քառթավոր է։ Փետրավորումը փափուկ և փխրուն է, հիմնականում պատված է ավազագույն, գորշ, մուգ դարչնագույն հովանավորող գունավորմամաբ, որը անտեսանելի է դարձնում թռչունին փայտի կամ հողի ֆոնի վրա։ Կիսաանապատային տեսակները, ինչպիսիք են Աֆրիկայի չորային շրջաններում ապրող այծկիթը (Caprimulgus eximius), ունի կավաքարային կարմիր փետրավորում, որը համապատասխանում է շրջակա լանդշաֆտի ֆոնին։

Հյուսիսային տեսակները համարվում են չվող։ Որոշ Հարավային տեսակներ, ինչպիսին է ամերիկյան սպիտակավզիկ այծկիթը (phalaenoptilus nuttallii), իրականացնում են հիպոթերապիա, ինչը կարող է տևել մինչև 85 օր, իսկ թռչնի ջերմաստիճանը՝ նվազել մինչև 18-19 °C: Կարճաժամկետ փետրավորումը նկարագրված է նաև սովորական այծկիթների համար։

Կենսակերպ խմբագրել

Թռչունները վարում են գիշերային և մթնշաղային ապրելակերպ։ Ապրում են տարբեր լանդշաֆտներում, հաճախ՝ անտառա-թփուտային բուսականությամբ և բաց տարածություններում։ Շատ երկար թևերի շնորհիվ թռիչքը համեմատաբար դանդաղ է, բայց մանրևային է և անաղմուկ։ Հաճախ թևերի երկու-երեք խորը թափահարումներից հետո սավառնում են անշարժ բացված թևերի վրա, կարող են կախված մնալ մեկ տեղում՝ թափահարելով թևերը։ Սնվում են հիմնականում գիշերային թռչող միջատներով։ Հիմնականում միջատներ են որսում թռիչքի ժամանակ, սակայն կարող են որսալ նաև երկրի մակերևույթից, բուսականության և թփերի վրայից։

Նստած թռչուններին գետնի կամ ճյուղերի վրա նկատել դժվար է հովանավորող գունավորում ունեցող փետուրների և թռչունների անշարժ նստելու սովորության շնորհիվ։ Որոշ տեսակներ նստում են ծառի ճյուղերի երկայնքով, այլ ոչ թե լայնքով, ինչպես թռչունների մեծ մասը։ Այս մեխանիզմը թույլ է տալիս նրանց ավելի լավ թաքնվել ցերեկը։ Նրանք հազվադեպ և դժկամությամբ են քայլում, խիտ բարձր խոտի մեջ չեն նստում՝ նախապատվությունը տալով գետնի բուսազուրկ հատվածներին։

Մոնոգամ են, բայց զույգերը կայուն չեն։ Բնադրում են գետնի վրա։ Բազմանում են ձվադրմամբ։ Հատուկ բներ չեն պատրաստում։ Ձուն դնում են ուղղակիորեն հողի վրա, ավելի հաճախ՝ ասեղնատերևի, անցյալ տարվա սաղարթի, փտած ծառի փտափոշու վրա։ Այն վայրում, որտեղ դրել են ձուն, մի փոքր խորացում է ձևավորվում[3]։

Տարածում խմբագրել

Ընտանիքն ընդգրկում է 89 տեսակ, որոնցից 6-ը, այսպես թե այնպես, վտանգված են և գտնվում են Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր գրքի պահպանության ներքո[4]։ Մասնավորապես, կրիտիկական վիճակում (CR) տաքսոնի կարգավիճակ ունեն պուերտոռիկյան այծկիթը (Caprimulgus noctitherus) և Ճամայկայում ապրող Siphonorhis americana տեսակը։ Այծկիթները լայնորեն տարածված են աշխարհում, սակայն բացակայում են Հյուսիսային տայգաների և մերձբևեռաշրջանային մասերում, ամենաշոգ անապատներում և հեռավոր օվկիանոսային կղզիներում։

Գրեթե ամբողջ աշխարհում տարածված է Caprimulgus ցեղը, որն ունի ավելի քան 50 տեսակ։ Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում տարածված են այծկիթների միայն երեք տեսակ, որոնք բոլորը պատկանում են այս ցեղին[5]։

Սովորական, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայից մինչև Կանադա բնակվող Վիրջինիայի մթնշաղային այծկիթը (Chordeiles minor) համարվում է հեռավոր չվողներ են․ ձմռանը չվում են արևադարձային շրջաններ՝ համապատասխանաբար Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի։ Ամերիկյան սպիտակավզիկը, որը բնակվում է Մեծ հարթավայրերում, այլ թռչունների համեմատ ունի յուրահատուկ հնարավորություն. այն կարողանում է քուն մտնել, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Այլ տեսակներ, որոնք բնակվում են ավելի տաք տարածքներում, վարում են կամ նստակյաց կամ քոչվոր ապրելակերպ, կամ ձմեռում են բնադրման տարածքից համեմատաբար կարճ հեռավորության վրա։ Վերջիններիս թվին կարելի է դասել Պիրենեյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի կարմրավզիկ այծկիթին (Caprimulgus ruficollis) և Հարավային Աֆրիկայի կարմրաթուշ այծկիթին (Caprimulgus rufigena):

Դասակարգում խմբագրել

Ընտանիքը բաժանվում է երկու ենթաընտանիքի․ առավել մեծ է Caprimulginae ենթաընտանիքը, որը միավորում է մոտ 70 տեսակ և տարածված է երկու կիսագնդերում և Chordeilinae ենթաընտանիքը, որն ունի 9 տեսակ և տարածված է արմտյան կիսագնդում։ Արտաքին հատկանիշներով երկու խմբերն էլ շատ ընդհանրություններ ունեն, թեև Caprimulginae-ի ներկայացուցիչների փետրավորումն ավելի փափուկ է, իսկ բերանի անկյուններում առկա են պինդ շոշափուկներ, որոնք թռչունը, ամենայն հավանականությամբ, օգտագործում է թռչող պինդ միջատներից աչքերը պաշտպանելու համար։ Որոշ տաքսոնոմիկ համակարգեր, ինչպես օրինակ՝ ԴՆԹ-ի հիբրիդացման վերլուծության վրա հիմնված Սիբլի-Ալքվիստի դասակարգումը, հարավասիական այծկիթների (Eurostopodus) տեսակներից 7 ցեղ առանձնացնում է Eurostopodidae ինքնուրույն ընտանիքում։

 
Macrodipteryx vexillarius

.

  • Chordeilinae ենթաընտանիք
    • Ցեղ՝ Ժապավենավոր այծկիթներ (Nyctiprogne)-2 տեսակ
    • Ցեղ՝ Սպիտակափոր այծկիթներ (Podager)-1 տեսակ
    • Ցեղ՝ Lurocalis-2 տեսակ
    • Ցեղ՝ Մթնշաղային այծկիթներ (Chordeiles)-5 տեսակ
  • Caprimulginae ենթաընտանիք
    • Ցեղ՝ Nyctidromus-2 տեսակ
    • Ցեղ՝ Սպիտակավզիկ այծկիթներ (Phalaenoptilus)-1 տեսակ
    • Ցեղ՝ Գաիտանյան այծկիթներ (Siphonorhis)-2 տեսակ
    • Ցեղ՝ Բծավոր այծկիթներ (Nyctiphrynus)-4 տեսակ
    • Ցեղ՝ Caprimulgus-40 տեսակ
    • Ցեղ՝ Վիմպելային այծկիթներ (Macrodipteryx)-2 տեսակ
    • Ցեղ՝ Antrostomus-12 տեսակ
    • Ցեղ՝ Setopagis-4 տեսակ
    • Ցեղ՝ Nyctipolus-1 տեսակ
    • Ցեղ՝ Զոլաթևավոր այծկիթներ (Systellura)-1 տեսակ
    • Ցեղ՝ Գորշ այծկիթներ (Veles)-1 տեսակ
    • Ցեղ՝ Սրապոչ այծկիթներ (Hydropsalis)-4 տեսակ
    • Ցեղ՝ Ծիծեռնականման այծկիթներ (Uropsalis)-2 տեսակ
    • Ցեղ՝ Քնարահավանման այծկիթներ (Macropsalis)-1 տեսակ
    • Ցեղ՝ Մանգաղաթև այծկիթներ (Eleothreptus)-2 տեսակ
  • Eurostopodinae ենթաընտանիք
    • Ցեղ՝ Lyncornis-2 տեսակ
      • Lyncornis temminckii-Մալայան հարավասիական այծկիթ
    • Ցեղ՝ Հարավասիական այծկիթներ (Eurostopodus)- 2

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Птицы России и сопредельных регионов: Совообразные, Козодоеобразные, Стрижеобразные, Ракшеобразные, Удодообразные, Дятлообразные / Отв. ред.: С. Г. Приклонский, В. П. Иванчев, В. А. Зубакин. — М.: Товарищество научных изданий КМК, 2005. — С. 108. — 487 с. — ISBN 5-87317-198-X
  2. Иванов А. И., Штегман Б. К. Краткий определитель птиц СССР. — Изд. 2-е, испр. и доп. (В серии: Определители по фауне СССР, издаваемые Зоологическим институтом АН СССР. Вып. 115) — Ленинград: Наука, 1978. — С. 285. — 560 с.
  3. Храбрый В. М. Школьный атлас-определитель птиц. — Москва: Просвещение, 1988—224 с.
  4. Cleere, 1999, էջ 302—387
  5. Птицы России и сопредельных регионов: Совообразные, Козодоеобразные, Стрижеобразные, Ракшеобразные, Удодообразные, Дятлообразные / отв. ред.: С. Г. Приклонский, В. П. Иванчев, Зубакин, Виктор Анатольевич. — М.: Товарищество научных изданий КМК, 2005. — 487 с. — ISBN 5-87317-198-X

Գրականություն խմբագրել

  • Cleere N. Family Caprimulgidae (Nightjars) / del Hoyo J., Elliott A., Christie D., eds.. — Handbook of the birds of the world/ Vol. 5. — Barcelona: Lynx Edicions, 1999. — 759 p. — ISBN 8487334253
  • Charles Gald Sibley, Jon Edward Ahlquist Phylogeny and classification of birds. — New Haven, Conn.: Yale University Press, 1990.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական այծկիթներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական այծկիթներ» հոդվածին։