Հիպոթերապիա կամ ձիաբուժություն ( հին հունարեն՝ ἵππος «ձի»), բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ։

Ներգործության սկզբունքներ խմբագրել

Հիպոթերապիայի յուրահատկությունը մարմնական և կոգնիտիվ հնարների ներդաշնակ համակցությունն է պացիենտի հոգեկանի վրա[1]։ Բուժական ձիավարությունը մարդու օրգանիզմի վրա ունենում է բիոմեխանիկական ազդեցություն և ամրապնդում է այն։ Ձիավարության ընթացքում մարդու մոտ նկատվում են այնպիսի շարժողական իմպուլսներ, որոնք լինում են քայլքի ժամանակ։ Ձիու մեջքի մկանների բարդ շարժումները ունեն մերսող և թույլ տաքացնող ազդեցություն (ձիու մարմնի ջերմությունը 1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից) ձիավորի ոտքերի մկանների և փոքր կոնքի օրգանների համար և ակտիվացնում են այստեղ արյան շրջանառությունը։ Քայլքի ժամանակ ձին կատարում է 110 տեսակի տարբեր ուղղության տատանողական շարժումներ, որոնք հաղորդվում են ձիավորին։ Ճիշտ կեցվածքը պահպանելու համար ներգործվում է հավասարակշռությունը և կոորդինացվում են շարժումները։ Մանկական ուղեղային կաթվածով հիվանդների մոտ հենց այս պատճառով սկսում են աշխատել այն մկանները, որոնք առօրյա կյանքում անգործության են մատնված։ Բացի դրանից, ձիավարության ընթացքում խթանվում է մանր մոտորիկան և հիվանդների մոտ լավանում է շրջակա աշխարհի ներդաշնակ ընկալումը՝ նույնիսկ հոգեկան տարբեր խնդիրների դեպքում։ Հիպոթերապիան լավ արդյունքներ է տալիս նաև աուտիզմի բուժման ընթացքում[2]։

Կիրառման ցուցումներ խմբագրել

 

Հիպոթերապիան կիրառվում է նյարդաբանական և այլ խանգարումների, օրինակ՝ աուտիզմի, ուղեղային կաթվածի[3], հոդատապի, ցրված սկլերոզի, գանգուղեղային վնասվածքների, ողնուղեղի վնասվածքների, վարքային և հոգեկան խանգարումների դեպքում։ Հիպոթերապիայի արդյունավետությունը բազմաթիվ ցուցումներով մինչև վերջ պարզ չէ, և այդ պատճառով ցուցվում է շարունակական հետազոտություններ։

Աուտիզմի բուժման տեսանկյունից հիպոթերապիայի արդյունավետությունը բավարար ապացուցված չէ[4]։

Հիպոթերապիան կիրառվում է նաև լսողության և տեսողության խանգարումների բուժման ժամանակ։

Հետազոտությունների արդյունքներ խմբագրել

Հիպոթերապիան դրական ազդեցություն է թողնում սահմանափակ մտավոր ունակություններով դեռահասների հավասարկշռության և ուժի վրա՝ նրանք ավելի հեշտությամբ են կատարում բավականին դժվար գործողությունները, օրինակ՝ մեկ ոտքի վրա կանգնելը։ Ստացված արդյունքների հիման վրա կարելի է կատարել եզրակացություն՝ հիպոթերապիան դրական է ազդում սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող մարդկանց հավասարակշռության պահպանման և ուժի ավելացման վրա[5]։

Այլ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հիպոթերապիան լավացնում է ցրված սկլերոզով ամբուլատոր բուժում ստացողների մոտ հավասարակշռության պահպանման գործընթացը[6]։

Աուտիզմի բուժման ժամանակ վերջերս կատարված սակավաթիվ հետազոտություններից մեկի ընթացքում ուսումնասիրվել է հիպոթերապիայի ազդեցությունը և պարզվել է, որ առաջին փուլի ընթացքում այն ոչ մի փոփոխություն չի բերել,սակայն բուժման կուրսի ընթացքում 3-6 ամսվա ձիավարության համատեղման արդյունքում նկատվում է աուտիզմի նշանների զգալի նվազում։ Ծնողների մոտ ևս նկատվել է կյանքի որակի զգալի բարձրացում[7]։

Հիպոթերապիայի պատմություն խմբագրել

Ձիաբուժության մասին առաջին գրավոր հիշատակումները եղել են Հին Հունաստանում՝ Հիպոկրատի աշխատություններում[8]։ 18-րդ դարի կեսին հետազոտող Դենի Դիդրոն իր՝ «Ձիավարությունը և նրա նշանակությունը առողջության պահպանման և այն կրկին ձեռք բերելու համար» ձեռնարկում գրել է․- «Ֆիզիկական վարժությունների մեջ առաջին տեղը պատկանում է ձիավարությանը։ Նրա օգնությամբ կարելի է շատ հիվանդություններ բուժել կամ էլ կանխել դրանք հենց ծագման պահին»։ Միայն 19-րդ դարի վերջին սկսվեցին գիտական հետազոտությունները մարդու օրգանիզմի վրա ձիավարության բուժական ազդեցության ուղղությամբ։ Հիպոթերապիայի առաջին ստանդարտացված ծրագիրը մշակվել է 1980-ականների վերջին՝ կանադական և ամերիկայն բժիշկների խմբի կողմից, որոնք գնացել էին Գերմանիա՝ նոր մեթոդի մասին գիտելիքները Հս․ Ամերիկա տանելու համար։

Ծանոթություններ խմբագրել

  1. И. И. Ионов «Развитие межполушароного взаимодействия на занятиях иппотерапией» — сборник материалов IV Межрегиональной Конференции «Иппотерапия. Инвалидный конный спорт. Опыт и перспективы» 01-02 мая 2011 года, Санкт — Петербург
  2. https://ker.com/equinews/autistic-children-improve-skills-hippotherapy/
  3. Zadnikar M, Kastrin A. Effects of hippotherapy and therapeutic horseback riding on postural control or balance in children with cerebral palsy: a meta-analysis(անգլ.) // Dev Med Child Neurol. : Epub.. — 2011. — Т. 53. — № 8. — PMID 21729249.
  4. «Clinical Policy Bulletin: Hippotherapy (151)». Aetna Clinial Policy Bulletins. Aetna. 2010-04-23. Retrieved 17 August 2010.
  5. Giagazoglou P, Arabatzi F, Dipla K, Liga M, Kellis E. Effect of a hippotherapy intervention program on static balance and strength in adolescents with intellectual disabilities.(անգլ.) // Laboratory of Neuromechanics, Department of Physical Education and Sp orts Science, Aristotle University of Thessaloniki, Serres, Greece. : Epub.. — 2012. — PMID 22853887.
  6. Muñoz-Lasa S, Ferriero G, Valero R, Gomez-Muñiz F, Rabini A, Varela E. Effect of therapeutic horseback riding on balance and gait of people with multiple sclerosis.(անգլ.) // Universidad Complutense, Dept. de Medicina Física y Rehabilitación, Madrid, España.. : Epub.. — 2011. — PMID 22452106.
  7. Kern JK, Fletcher CL, Garver CR, Mehta JA, Grannemann BD, Knox KR, Richardson TA, Trivedi MH. Prospective trial of equine-assisted activities in autism spectrum disorder(անգլ.) // Research Department, Autism Treatment Center, Dallas, Texas, USA. : Epub.. — 2011. — PMID 22164808.
  8. Грачев Л. К., Казаченко И. Ю., Роберт Н.С "Об опыте деятельности детского экологического центра «Живая Нить» — Москва, НИИ семьи 1997 г.


Արտաքին հղումներ խմբագրել

https://americanhippotherapyassociation.org