Իոնա Էմանուիլովիչ Յակիր (ռուս.՝ Иона Эммануилович Якир, օգոստոսի 3 (15), 1896, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1937(1937-06-12), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, բանակի 1-ին կարգի հրամանատար (1935), ԽՄԿԿ անդամ (1917

Իոնա Յակիր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3 (15), 1896
ԾննդավայրՔիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 12, 1937(1937-06-12) (40 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի տեխնոլոգիական ինստիտուտ և Բազելի համալսարան
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմիսար և քիմիկոս
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԵրեխաներՊյոտր Յակիր
Ստորագրություն
Изображение автографа
 Iona Yakir Վիքիպահեստում

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Քիշնևում տարել է հակապատերազմական պրոպագանդա։ 1917 թվականի վերջին ընտրվել է Բեսարաբիայի հեղկոմի անդամ։ 1918 թվականի հունվարին ղեկավարել է ռումինական ուժերի հանդես եկող կարմիրգվարդիականների ջոկատը, այնուհետև եղել է 8-րդ բանակի ՌՀԻ անդամ, 45-րդ դիվիզիայի, 12-րդ բանակի խմբի (1919 թ.), Հարավ-արևմտյան ռազմաճակատի մի շարք զորախմբերի (1920 թ.) հրամանատար։ 1921 - 1924 թվականներին գլխավորել է Ղրիմի և Կիևի ռազմական շրջանների զորքերը և Կիևի ռազմական օկրուգը։

1924 - 1925 թվականներին եղել է ԲԳԿԲ ռազմական ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետ, 1925-1937 թվականներին՝ Ուկրաինա (ավելի ուշ Կիևի) ռազմական օկրուգի զորամասերի հրամանատար, 1930-1934 թվականներին՝ ԽՍՀՄ ՌՀՈւ և 1936 թվականից՝ ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմատի ռազմական խորհրդի անդամ։ Եղել է նաև ԽՄԿԿ 10-12-րդ, 14-17-րդ համագումարների պատգամավոր։ 1934 թվականից ՀամԿ(բ) կԿ անդամ, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 106
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոնա Յակիր» հոդվածին։