Իոան Գրիֆիդ (վալլիերեն՝ Ioan Gruffudd [ˈjo.an ˈɡrɪfɪð]), վալլիացի դերասան, որն առավել մեծ ճանաչում է ստացել ծովային սպայ Հորնբլաուերի դեր համանուն բազմասերիալանոց հեռուստաֆիլմում կատարելու համար։ Նաև խաղացել է «Ֆանտաստիկ քառյակը», «Ուայլդ», «Լուսնային հովտի գաղտնիքը», «Ֆանտաստիկ քառյակը: Արծաթե ալեսահորդի ներխուժումը», «Տիտանիկ», «Զարմանալի թեթևություն», «Թագավոր Արթուրը», «Լուսատտիկները պարտեզում», «Սանկտում» ֆիլմերում։

Իոան Գրիֆիդ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1973(1973-10-06)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրLlwydcoed, Rhondda Cynon Taf, Ուելս, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1995)[4] և Ysgol Gyfun Gymraeg Glantaf?
ԵրկերՖանտաստիկ քառյակը
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինAlice Evans?
Ioan Gruffudd Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Իոան Գրիֆիդը ծնվել է 1973 թվականին, Աբերդերեում, բայց ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Քարդիֆ[5]։ Իոանի ծնողները՝ Պետր և Ջիլիան Գրիֆիդները, եղել են միջին դասարանների ուսուցիչներ, իսկ հայրը նաև եղել է Հարավային Ուելսի դպրոցի տնօրեն[6][7]։ Իոան ունի նաև կրտսեր եղբայր՝ Ալանը,[8] և քույր՝ Շուանը[5]։

ԿարիերաԽմբագրել

Իոան կինոյում իր առաջնաելույթը նշել է 13 տարեկանում, երբ խաղացել է «People of the Valley» անգլիական սերիալում։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որն ավարտել է 1995 թվականին։ 1997 թվականին «Ուայլդ» ֆիլմում խաղացել է Ջոն Գրեյի դերը։ Նկարահանումները ավարտելուց հետո, Իոանին հրավիրել են նկարահանվելու «Տիտանիկ» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Հարլոդ Լոուի՝ նավի հինգերորդ օգնականի դերը։

1998 թվականից Ս. Ս. Ֆորեսթերա վեպերի հիման վրա նկարահանված հեռուստատեսային ֆիլմերի շարքում խաղացել է Հորացիո Հորնբլաուերի՝ ծովային սպայի դերը։ Այդ դերը շարունակել է մնալ Գրաֆիդի կարիերայի ամենանշանակալի դերը։ 1999 թվականին գլխավոր դեր է խաղացել «Սոլոմոն և Գեյնոր» ֆիլմում։

Այդ ֆիլմերից հետո նա մեծ համբավ է ձեռք բերել, ինչի շնորհիվ էլ նրան սկսել են հրավիրել տարբեր նախագծերի․ 2005-2007 թվականներին նա խաղացել է սուպերհերոս և Ֆանտաստիկ քառյակ խմբի անդամ՝ Պարոն Ֆանտաստիկին « Ֆանտաստիկ քառյակը» և« Ֆանտաստիկ քառյակը: Արծաթե ալեսահորդի ներխուժումը» ֆիլմերում։

2008 թվականին «Բուշ» ֆիլմում խաղացել է բրիտանացի վարչապետ Թոնի Բլեերի դերը, իսկ «Լուսավոր պարտեզում» ֆիլմում՝ Էդիսոնի դերը։ 2009 թվականին «Լուսնային հովտի գաղտնիքը» ֆիլմում խաղացել է պարոն Բենջամինի դերը։ 2011-2012 թվականներին CW ալիքի «Երկվորյակ» հեռուստասերիալում կատարել է Էնդրյու Մարտինի դերը։

2014 թվականին Գրիֆիդը ABC-ի «Հավերժություն» հեռուստասերիալում, որը պատմում է Նյու Յորքի բժշկական փորձագետների մասին[9], որը փորձում էր բացահայտել իր անմահության գաղտնիքը, գլխավոր դեր։ 2015 թվականին դերասանին Դուեյն Ջոնսոնի, Կարլա Գուջինոյի և Ալեքսանդրա Դադարիոյի ընկերակցությամբ կարելի էր տեսնել «Սան Անդրեաս» աղետ-ֆիլմում։

2018 թվականի մայիսին կայացել է «Բժիշկ Հերոու» դետեկտիվ սերիալի պրեմերիան, որտեղ գլխավոր դերում Գրիֆիդն էր։ Իսկ 2019 թվականին դերասանը խաղացել է բանասեր և բառարանագիր Հենրի Բրեդլիի «Պրոֆեսորն ու խենթը» դրամատիկ ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարել են Մել Գիբսոնը, Նատալի Դորմերը և Շոն Փենը։

2020 թվականին նախատեսվում էր թողարկել «Գործակալ Եվան» կինոնկարը Իոան Գրիֆիդի մասկանցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեսիկա Չեսթեյնը, Քոլին Ֆարելը և Ջոն Մալկովիչը։

Անձնական կյանքԽմբագրել

2007 թվականին Իոան Գրիֆիդը ամուսնացել է դերասանուհի Էլիս Էվանսի հետ[10]։ 2009 թվականի սեպտեմբերի 6-ին ծնվել է նրանց առաջին դուստրը, որին կոչել են Էլլա Բեթսի Ջանեթ Գրրիֆիդ (անգլ.՝ Ella Betsi Janet Gruffudd)[11], իսկ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին՝ երկրորդ դուստրը՝ Էլսի Մարիգոլդ Էվանս Գրիֆիդը։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Տիտանիկ Titanic Գարլոդ Լոու
1997 ֆ Ուայլդ Wilde Ջոն Գրեյ
1998 տֆ Հորնբլաուեր։ Հավասար հաջողություններ Hornblower: The Even Chance միչման Հորնբլաուեր
1998 տֆ Հորնբլաուեր։ Քննություններ լեյտենանտի հետ Hornblower: The Examination For Lieutenant միչման Հորնբլաուեր
1999 տֆ Հորնբլաուեր։ Դքսուհին և սատանան Hornblower: The Duchess & The Devil լեյտենանտ Հորնբլաուեր
1999 տֆ Հորնբլաուեր։ Գորտամաններ և օմարներ Hornblower: The Frogs & The Lobsters լեյտենանտ Հորնբլաուեր
1999 տֆ Մեծ հույսեր Great Expectations Պիպ
1999 ֆ Սոլոմոն և Գեյնոր Solomon and Gaenor Սոլոմոն Լևինսկի
2000 ֆ 102 դալմատին 102 Dalmatians Քևին Շեփերդ
2001 տֆ Լեյտենանտ Հորնբլաուեր։ Խռովություններ Hornblower: Mutiny լեյտենանտ Հորնբլաուեր
2001 տֆ Հորնբլաուեր։ Հատուցում Hornblower: Retribution լեյտենանտ Հորնբլաուեր
2001 ֆ Իսկական Աննա Մարիան Very Annie Mary Գոբ
2001 ֆ Սև ճուռակ Black Hawk Down լեյտենանտ Ջոն Բիլս
2002 ֆ Անիծվածների քաղաքը The Gathering Դեն Բլեկլի
2002 ս Ֆորսայթների պատմությունը The Forsyte Saga Ֆիլիպ Բոսինի
2003 տֆ Հորնբլաուեր։ Նվիրվածություն Hornblower: Loyality կապիտան Հորնբլաուեր
2003 տֆ Հորնբլաուեր։ Պարտականություն Hornblower: Duty կապիտան Հորնբլաուեր
2003 ֆ Մի աղջկա պամություն This Girl's Life Դենիել
2004 ֆ Թագավոր Արթուր King Arthur Լանսելոտ
2005 ֆ Ֆանտաստիկ քառյակը Fantastic Four Ռիդ Ռիչարդս/Միսթր Ֆանտաստիկ
2005 ֆ Փոքրիկ էակներ Little Things Սայմոն
2005 ֆ Հեռուստացույց The TV Set Ռիչարդ Մակկալիստեր
2006 ֆ Զարմանալի թեթևություն Amazing Grace Ուիլյամ Ուիլբերֆորս
2007 ֆ Ֆանտաստիկ քառյակը: Արծաթե ալեսահորդի ներխուժումը Fantastic Four: Rise of the Silver Surfer Ռիդ Ռիչարդս /Միսթր Ֆանտաստիկ
2008 մֆ Գործակալ Քրաշը Agent Crush Գործակալ Քրաշ (հնչյունավորող)
2008 ֆ Բուշ W. Թոնի Բլեեր
2009 ֆ Լուսնային հովտի գաղտնիքը The Secret of Moonacre Սեր Բենջամի
2011 ֆ Սանկտում Sanctum Կառլ Հերլի
2011 ս Երկվորյակ Ringer Էնդրյու Մարտին
2013 ս Կասլ Castle Էրիկ Վոն (եթերաշրջան 5 սերիա 21)
2015 ֆ Սան Անդրեաս San Andreas Դենիել Ռիդիկ
2017 ֆ Շարունակիր նայել Keep Watching Carl Mitchell
2018 ս Բժիշկ Հերոուն Harrow բժիշկ Դենիել Հերոու
2019 ֆ Պրոֆեսորն ու խենթը The Professor and the Madman Հենրի Բրեդլի
2020 ֆ Գործակալ Եվան Ava Պիտեր

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. Discogs — 2000.
  4. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  5. 5,0 5,1 «Ioan Gruffudd biography»։ BBC Wales։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2008-05-14 
  6. «Derbyn Ioan i'r Orsedd [Ioan received into the Gorsedd]» (ուելսերեն)։ BBC Wales։ 2003-08-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2008-08-02  «Biography for Ioan Gruffudd»։ Internet Movie Database (IMDb)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2008-05-15 
  7. «Mr Peter Griffiths»։ University of Glamorgan։ 2008։ Վերցված է 2008-08-02  (չաշխատող հղում)
  8. Karen Price (2007-09-18)։ «Ioan's wedding pictures published»։ Western Mail (reproduced on icWales.co.uk) 
  9. Nellie Andreeva (8 мая 2014)։ «ABC Picks Up ‘Selfie’, ‘Forever’, Jeff Lowell, ‘Galavant’, ‘The Whispers’, ‘How To Get Away With Murder’, ‘American Crime’, ‘Black-ish’ To Series»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-09 
  10. Mary Margaret (2007-09-15)։ «Fantastic Four Star Ioan Gruffudd gets married»։ People 
  11. Fantastic! Ioan Gruffudd and Alice Evans’s joy at birth of 'unbelievably beautiful' daughter, Ella Betsi | Mail Online