Լուսնային հովտի գաղտնիքը

Լուսնային հովտի գաղտնիքը (անգլ.՝ The Secret of Moonacre), արկածային ֆենտեզի ֆիլմ՝ նկարահանված է Էլիզաբեթ Գոուդջի «Սպիտակ ձիուկը» (անգլ.՝ The Little White Horse, ավելի հայտնի է «Լուսնային հովտի գաղտնիքը»[7] վերնագրով) վեպի հիման վրա։

Լուսնային հովտի գաղտնիքը
անգլ.՝ The Secret of Moonacre
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Հունգարիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], մանկական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԼուսնային հովտի գաղտնիքը
Թվական2008 և նոյեմբերի 19, 2009[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաբոր Չուպո
ՊրոդյուսերԴևիդ Բրաուն
ԴերակատարներԴակոտա Բլու Ռիչարդս[1][2][4][…], Թիմ Քարի[1][2][5], Իոան Գրիֆիդ[1][2][5], Նատաշա ՄակԷլհոն[1][5], Ավգուստ Փրյու[1][5], Ջուլիեթ Սթիվենսոն[1][5], Էնդի Լինդեն[5][6] և Էնդի Լինդեն
ՕպերատորԴևիդ Էգբի
ԵրաժշտությունՔրիստիան Հենսոն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԲուդապեշտ
Տևողություն103 րոպե

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2008 թվականի սեպտեմբերի 6-ին։

Սյուժե խմբագրել

13 տարեկան Մարիան լինելով որբ, ստիպված քաղաքակիրթ Լոնդոնից տեղափոխվում է «անկիրթ և աղքատներով ու գողերով» լի Լուսնային Հովիտ (Moonacre Valley): Այնտեղ միայնության մեջ ապրում է աղջկա տարօրինակ պապիկը։ Ֆիլմի ընթացքում Մարիան տեսնում է շատ արտասովոր իրեր, օրինակ՝ ինչպես են նրա սենյանկի առաստաղի աստղերը շարժվում, իսկ գիշերները տեսնում է մերջակայքում թափառող սպիտակ ձի։ Արդյունքում նա իմանում է, որ վերջին Լուսնային Արքայադուստրն է, ով կարող է փրկել հովիտը՝ երկու թշնամի ընտանիքներին հաշտեցնելով։

Այդ հարցում նրան օգնում են հորեղբայր Բենջամինը, ինչպես նաև ուրախ խոհարարը, Բենջամինի գլխավոր թշնամու տղան, նրա նախկին ընկերուհին և հանելուկայնի սև շունը, որից վախենում են թշնամիները։ Միասին նրանք պետք է գտնեն առաջին Լուսնային Արքայադստեր վզնոցը և վերադարձնել ծով, որպեսզի կանխեն Հովտի կործանումը։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել