«Իշխանություն» (անգլ.՝ Vice), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստն է Ադամ Մաքքեյը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Էմի Ադամսը, Սեմ Ռոքուելը, Սթիվ Կարելը և Քրիստիան Բեյլը, որը մարմնավորել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիին[3]։ Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես Չեյնին հարթելով իր ուղին, դառնում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փոխնախագահը[4][5]։

Իշխանություն
անգլ.՝ Vice
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա, կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաԴիկ Չեյնի
Թվականդեկտեմբերի 25, 2018, հունվարի 25, 2019 և փետրվարի 21, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ ՄաքՔեյ
ՊրոդյուսերԲրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Մեգան Էլիսոն և Ուիլ Ֆերրել
Սցենարի հեղինակԱդամ ՄաքՔեյ
ԴերակատարներՔրիստիան Բեյլ, Էմի Ադամս, Ալիսոն Փիլ[2], Սթիվ Քարել[2], Սեմ Ռոքուել[2], Բիլ Փուլման[2], Թալլեր Փերրի[2], Շի Ուինգհեմ[2], Լիլի Ռեյբ[2], Ֆեյ Մասթերսոն[2], Դոն ՄակՄանուս[2], Ջամիլիան Արմենանտե[2], Լիզա Գեյ Համիլթոն[2], Մեթ Նոլան[2], Ռոման Միտիչյան[2] և Ջեսի Փլեմոնս
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունՆիկոլաս Բրիթել
ՄոնտաժՀենք Քորուին
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ԿինոընկերությունAnnapurna Pictures և Plan B Entertainment
Տևողություն132 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Vice (2018 film) Վիքիպահեստում

Ֆիլմը Միացյալ Նահանգներում էկրան է բարձրացել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմն ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, ներառյալ՝ 8-ը Կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում, 6 մրցանակ Ոսկե գլոբուսում և ևս 6-ը՝ Բրիտանական Ակադեմիայի 72-րդ մրցանակաբաշխությունում։ Իրենց դերակատարման համար Բեյլը, Ադամսն ու Ռոքուելը երեք մրցանակաբաշխություններում էլ ներկայացված են եղել, իսկ Ոսկե Գլոբուսում Բեյլը հաղթող է ճանաչվել «Լավագույն դերասան կատակերգությունում կամ մյուզիքլում» անվանակարգում։

Սյուժե խմբագրել

Երբ աշխարհում կառավարում են փողն ու կապերը, միայն մարդը կարող է ստանալ անսահման ազդեցություն։ Համոզելու յուրօրինակ ձիրքը, արտասովոր խելքն ու ամենաբարձր ատյանների հասանելիությունը նրան թույլատրեցին դառնալ տիկնիկախաղաց ողջ աշխարհի ուժեղների մեջ։ Մնալով ստվերային խաղացող՝ նա ընդմիշտ փոխեց պատմության ընթացքը[6]։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարվել է, որ «Paramount Pictures» կինոընկերությունը ձեռք է բերել Դիկ Չեյնիի պատմության էկրանավորման իրավունքը։ Վերջինս եղել է Halliburton ընկերության գործադիր տնօրենը և ըստ համընդհանուր կարծիքի դարձել է ամենաազդեցիկ փոխնախագահը Ամերիկայի պատմության մեջ։ Նաև հայտնի դարձավ, որ կատակերգության սցենարը գրելու է Ադամ Մաքքեյը, հենց նա էլ լինելու է նախագծի ռեժիսորը։ Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես կգան Բրեդ Փիթը, Դեդե Գարդները, Ջերեմի Քլայները, Ադամ Մաքքեյը և նրա գործընկերներ Ուիլ Ֆերրելն ու Քևին Մեսիքը «Gary Sanchez Productions» պրոդյուսերական ընկերությունից[8]։ 2017 թվականի ապրիլին Դիկ Չեյնիի դերում ընտրվեց Քրիստիան Բեյլը։ Որպեսզի համապատասխանի կերպարին, Բեյլը քաշն ավելացրել է 30 ֆունտով[9][10]։

Թողարկում խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 25-ին Ֆիլմը թողարկվել է Կանադայում և Միացյալ նահանգներում[11][12]։ Նախապես հայտարարվել էր, որ պետք է թողարկվեր 2018 թվականի դեկտեմբերի 14-ն[13]։ Միացյալ Թագավորությունում ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 25-ին, իսկ եվրոպական այլ քաղաքներում և Հոնկոնգում՝ փետրվարին[14]։

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը ցուցադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Christian Bale cast as Dick Cheney in biopic». Page Six. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. Agar, Chris (2017 թ․ օգոստոսի 18). «Dick Cheney Biopic: George W. Bush Actor & More Revealed». Screen Rant. Montreal, Quebec, Canada: Valnet, Inc. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Patten, Dominic (2017 թ․ օգոստոսի 22). «Bill Pullman joins Jeff Bridges' Dick Cheney movie as a veep himself». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Власть, 2018
  7. Petski, Denise (2018 թ․ մարտի 15). «'Kidding': Justin Kirk Set To Recur On Jim Carrey's Showtime Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  8. Adam McKay To Direct Dick Cheney Movie At Paramount
  9. Christian Bale to play Dick Cheney in Adam McKay’s biopic
  10. See Christian Bale’s Incredible Dick Cheney Transformation in First Vice Photo
  11. D'Alessandro, Anthony (2018 թ․ սեպտեմբերի 28). «Adam McKay's Dick Cheney Project Now Titled 'Vice'; Will Go Wide On Christmas Day». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. 12,0 12,1 Sippell, Margeaux (2018 թ․ հոկտեմբերի 3). «Christian Bale Transforms Into Dick Cheney in 'Vice' First Trailer (Watch)». Variety. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 9). «Annapurna Dates Films By Adam McKay, Babak Anvari & Sundance Acquisition 'Sorry To Bother You'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  14. «Vice Release Info». IMDb. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշխանություն (ֆիլմ, 2018)» հոդվածին։