Ինովրոցլավ (լեհ.՝ Inowrocław, գերմ.՝ Inowrazlaw, 1904—1920 թթ. և 1939—1945 թթ.՝ գերմ.՝ Hohensalza, հնացած անվանաձևը՝ Jungleslau)[2]) , քաղաք Լեհաստանի հյուսիսային մասում, Կույավիա-Պոմորյան վոևոդությունում։ Նույնանուն շրջանի (գավառի, պովիատի) և համայնքի վարչական կենտրոնն է։ Առողջարանային քաղաք է՝ ընկած Նոտեց գետի ափին, Ինովրոցլավյան դաշտավայրում։ Մեծությամբ 49-րդ բնակավայրն է Լեհաստանում. 2018 թվականի հունիսի 30-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 73.318[3]: 2019-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 72 786-ի։ Զբաղեցնում է 30,42 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության խտությունը կազմում է 2392,7 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[4][5] população = 72 786[4][5]: Վոևոդության վարչական կենտրոն և խոշորագույն քաղաք Բիդգոշչից հեռավորությունը մոտավորապես 40 կիլոմետր է։

Բնակավայր
Ինովրոցլավ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1120 թ.
Մակերես30,42 կմ²
Բնակչություն69 576 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ88-100 à 88-115
Ավտոմոբիլային կոդCIN
Պաշտոնական կայքinowroclaw.pl
Ինովրոցլավ (Լեհաստան)##
Ինովրոցլավ (Լեհաստան)

Ինովրոցլավն արդյունաբերական քաղաք է (առաջին հերթին հայտնի է իր աղի հանքերով), ինչպես նաև՝ երկաթուղային կարևոր հանգույց, որտեղ արևմուտք-արևելք (Պոզնան-Տորուն) երկաթգիծը խաչվում է Խոժուվից Գդինյա ձգվող լեհական ածխային մայրուղուն։

Բնակավայրի հովանավորը, քաղաքային խորհրդի ընդունած որոշման համաձայն, Յադվիգա թագուհին է[6]։

Պատմություն խմբագրել

  • 1185 - Ինովրոցլավն առաջին անգամ հիշատակվել է պատմական փաստաթղթերում
  • XII դար - պայքար տևտոնյան ուխտի (օրդենի) ասպետների դեմ
  • XIII դար - ստացել է քաղաքի կարգավիճակ և արտոնություններ
  • 14-րդ դար—1772 - Լեհական թագավորության և Ռեչ Պոսպոլիտայի Ինովրոցլավյան վոևոդության գլխավոր քաղաք՝ վարչական կենտրոն
  • XV դար - հայտնաբերվել են աղի հանքերը
  • 1812 - Նապոլեոն Բոնապարտն իր զորքերն այստեղ է գումարել Ռուսաստանի դեմ արշավանքին նախապատրաստվելիս
  • 1875 - հիմնվել են աղահանքաջրային առաջին առողջարանները
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանին տիրացած ֆաշիստներն այստեղ հիմնել են համակենտրոնացման ճամբար, որտեղ տաժանակրության էին դատապարտված լեհեր և գերի ընկած խորհրդային զինվորներ, ինչպես նաև գրավյալ տարածքներից բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ[7]
  • 1975-ից 1998 թվականներին գտնվել է Բիդգոշչի վոևոդության կազմում

Ժողովրդագրություն խմբագրել

Ինովրոցլավի բնակչության թվաքանակը, Լեհաստանի վիճակագրական կենտրոնական բյուրոյի (Główny Urząd Statystyczny|GUS) տվյալների համաձայն, 1997 թվականին եղել է 79 571, 2015-ին՝ 74 258[8], 2019-ի հունիսի 30-ի տվյալներով՝ 72.786[9]:

  • Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները վերջին 120 տարում.

Քույր քաղաքներ խմբագրել

Անվանի անձինք խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Heinrich Wuttke: Städtebuch des Landes Posen. Codex diplomaticus: Allgemeine Geschichte der Städte im Lande Posen. Geschichtliche Nachrichten von 149 einzelnen Städten. Leipzig 1864, S. 326–331.
  • Karol Kopeć, Ilustrowany przewodnik po Inowrocławiu i Kujawach (Kruszwica-Strzelno-Trzemeszno-Mogilno-Pakość), Inowrocław 1933 [1]
  • Stanisław Waszak, Przewodnik po Inowrocławiu i Kujawach (Kruszwica, Strzelno, Pakość), Inowrocław 1933 [2]
  • Alfred Krysiak, „Inowrocław i Kujawy” różne wydania z różnych lat

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/040416707011-0928989?var-id=1639616&format=jsonapi
  2. Nazwa miasta Արխիվացված 2020-11-23 Wayback Machine (pl)
  3. Dane GUS
  4. 4,0 4,1 https://www.polskawliczbach.pl/Inowroclaw |titulo=Inowrocław (Cujávia-Pomerânia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-03-01 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
  5. 5,0 5,1 https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-03-01 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
  6. «Pomnik Królowej Jadwigi». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  7. «Табір на Блонях» (польська). Արխիվացված է օրիգինալից 24.04.2017-ին. Վերցված է 29.06.2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Statystyczne Vademecum Samorządowca 2016» (PDF). /bydgoszcz.stat.gov.pl (polonais). 3 septembre 2017. Վերցված է 3 septembre 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  9. «GUS - Bank Danych Lokalnych» (polonais). 23 fevrier 2020.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել