Իկեչի Անյա (անգլ.՝ Ikechi Anya հունվարի 3, 1988(1988-01-03)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, Դերբի Կաունտի ակումբի և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան։

Իկեչի Անյա
Անձնական տվյալներ
Ազգությունը շոտլանդացի
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն,  Ռումինիա և  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1988(1988-01-03)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 170 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դերբի Կաունտի
Համար 8
Պատանեկան կարիերա
2002—2003 Անգլիա Օկսֆորդ Յունայթեդ
2003—2004 Անգլիա Ուիկոմ Ուոնդերերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2007 Անգլիա Ուիկոմ Ուոնդերերս 18 (0)
2007—2008 Անգլիա Օկսֆորդ Սիթի 17 (4)
2008 Անգլիա Խալեսոուն Թաուն 17 (0)
2009 Անգլիա Նորտգեմպտոն Թաուն 14 (4)
2009—2010 Իսպանիա Սևիլյա Բ 22 (7)
2010—2011 Իսպանիա Սելտա Բ 35 (8)
2011 Իսպանիա Սելտա 1 (0)
2011—2013 Իսպանիա Գրանադա 0 (0)
2011—2012  Իսպանիա Կադիս 38 (5)
2012—2013  Անգլիա Ուոթֆորդ 25 (3)
2013—2016 Անգլիա Ուոթֆորդ 99 (5)
2016—մ.հ. Անգլիա Դերբի Կաունտի 27 (1)
Ազգային հավաքական
2013—մ.հ. Շոտլանդիա Շոտլանդիա 27 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անյան ծնվել է Գլազգո քաղաքում, նիգերացու ու ռումինացու ընտանիքում, այդ պատճառով էլ նա հնարավորություններ ուներ ընտրելու Նիգերիայի, Ռումինիայի կամ Շոտլանդիայի հավաքականներից մեկը։

Ակումբային կարիերա խմբագրել

Անյան իր կարիերան սկսել է Ուիկոմ Ուոնդերերս ակումբի կազմում։ 2004 թվականի սեպտեմբերի 11-ին 16 տարեկան հասակում Սաութենդ Յունայթեդ ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարեց իր նորամուտը Ուոնդերերս երիտասարդական ակումբի կազմում[3]։ 2005 թվականին Անյան կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ 2007 թվականին հեռացել է ակումբից և առանց նշանակալի հաջողության հանդես է եկել Օկսֆորդ Սիթի և Խալեսոուն Թաուն ակումբներում։ 2009 թվականի ձմռանն Անյան տեղափոխվել է Նորտգեմտոն Թաուն ակումբ։ Փետրվարի 28-ին Չելտնեմ Թաուն ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ Մարտի 24-ին Սուինդոն Թաուն ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը Նորտգեմտոն ակումբի կազմում[5]։

Նորտգեմտոն ակումբի ղեկավարությունը փորձում էր պայմանագիր կնքել Անյաի հետ, սակայն նա երկու տարով պայմանագիր է կնքել իսպանական Սևիլյա Բ ակումբի հետ[6][7]։ Սեգունդայում անցկացրած մրցաշրջանում Անյան ցուցադրել է ոչ վատ արդյունքներ։ 2010 թվականի ամռանը Անյան տեղափոխվել է Սելտա ակումբ[8]։ Ողջ մրցաշրջանն անցկացրել է պահեստայինների թիմում հանդես գալով։ 2011 թվականի մարտի 20-ին Գրանադա ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարեց իր նորամուտը Սելտա ակումբի հիմնական կազմում[9]։

Նույն տարվա ամռանը նա տեղափոխվել է Գրանադա ակումբ[10], և այդպես էլ նա չի կարողացել կատարել իր նորամուտը թիմի կազմում։ 2012-2013 թվականների մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվել է Կադիս ակումբ[11], իսկ հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է անգլիական Ուոթֆորդ ակումբ[12]։ Օգոստոսի 21-ին Իսպվիչ Թաուն ակումբի հետ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[13]։ Նոյեմբերի 24-ին Բլէկպուլա ակումբի բեմ խաղի ժամանակ Անյան խփել է իր առաջին գոլը Ուոթֆորդ ակումբի կազմում[14]։ Ուոթֆորդ ակումբի վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Անյան ակումբի հետ երեք տարով կնքել է պայմանագիր։

2016 թվականի ամռանը Անյան տեղափոխվել է Դերբի Կաունտի ակումբ, պայմանագիր կնքելով չորս տարով[15]։ Տրանսվերի արժեքը կազմել է 4.7 եվրո։ Սեպտեմբերի 10-ին Նյուկասլ Յունայթեդ ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[16]։ Սեպտեմբերի 17-ին Բրիստոլ Սիթի ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը Դերբի Կաունտի[17]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականի նոյեմբերի 19-ին Նիգերիայի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Շոտլանդիայի հավաքականի կազմում[18]։ Սեպտեմբերի 10-ին 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Մեքսիկայի հավաքականի հետ խաղում Անյան խփել է իր առաջին գոլն ազգային թիմի կազմում[19]։ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա գոլ է խփել[20]։

Գոլերը Շոտլանդիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 2013 թվականի սեպտեմբերի 10-ի տվյալներով Ֆիլիպ II-րդ, Սկոպյե, Մակեդոնիա   Մակեդոնիա 0:1 1:2 ԱԱ-2014 որակավորման փուլ
02. 2014 թվականի սեպտեմբերի 7-ի տվյալներով Սիգնալ Իդունա Պարկ, Դորտմունդ, Գերմանիա   Գերմանիա 1:1 2:1 ԵԱ-2016 որակավորման փուլ
03. 2016 թվականի մարտի 24-ի տվյալներով Ջեներալի Արենա, Պրահա, Չեխիա   Չեխիա 0:1 0:1 Ընկերական խաղ

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ikechi Anya, Wycombe Wanderers». Lfe.org.uk. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Cobblers chance for winger». 4thegame.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  5. «Northampton v Swindon». 4thegame.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  6. «Ikechi Anya, el primer refuerzo del Sevilla Atlético de cara a la próxima temporada». Sevillafc.es. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Anya lands shock Spain move». Football365.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. By TOM WORDEN in Jerez, Spain (2010 թ․ սեպտեմբերի 13). «Glenn Hoddle and the Spanish team that's full of Englishmen». The Sun. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «Гранада VS. Сельта 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 20.
  10. «Ikechi Anya, nuevo fichaje del Granada» (Spanish). nuevofutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Cádiz C.F Squad Արխիվացված 2011-09-22 Wayback Machine cadizcf.com. Retrieved 2011-10-05.
  12. "Official: Hornets delighted with a magnificent seven signings" Արխիվացված 2012-08-02 Wayback Machine. Watford Football Club. 30 July 2012. Retrieved 30 July 2012.
  13. «Уотфорд VS. Ипсвич Таун 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 21.
  14. «Блэкпул VS. Ипсвич Таун 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 24.
  15. «Ikechi Anya: Derby County sign Watford and Scotland winger». BBC Sport. BBC. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «Дерби Каунти VS. Ньюкасл Юнайтед 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
  17. «Бристоль Сити VS. Дерби Каунти 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 17.
  18. «Норвегия VS. Шотландия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 19.
  19. «Македония VS. Шотландия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 10.
  20. «Германия VS. Шотландия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկեչի Անյա» հոդվածին։