Իլոնա Մոնթագ (հունգ.՝ Ilona Montagh, երբեմն հիշատակվում է որպես Ilona Montag, հայտնի է նաև Իլոնա ֆոն Մոնթագ անգլ.՝ Ilona von Montagh անվամբ, դեկտեմբերի 8, 1899(1899-12-08), Հունգարիա, մահվան տեղն ու թվականը հայտնի չէ[2]), թատրոնի և կինոյի հունգարացի դերասանուհի։ Դերասանական վարպետություն սովորել է դերասանուհի Սիդի Ռակոշի հունգ.՝ Rákosi Szidi մոտ։ Առաջին քննադատական գնահատանքը ստացել է «Լեհական արյուն» բեմադրության մեջ կանացի գլխավոր դերի համար։ Հանդես է եկել Հունգարիայի, այնուհետև Գերմանիայի թատրոններում, իսկ իր կարիերիայի գագաթնակետում արտագաղթել է Ամերիկա։ Նկարահանվել է մի քանի համր ֆիլմերում։

Իլոնա Մոնթագ
հունգ.՝ Ilona Montagh
Ծնվել էդեկտեմբերի 8, 1899(1899-12-08) (124 տարեկան)
ԾննդավայրՀունգարիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Բելա Լուգոշի[1]

1921 թվականի սեպտեմբերի 7–ին Մոնթագն ամուսնացել է Բելա Լուգոշիի հետ և դարձել է նրա երկրորդ կինը։ Նրանց համատեղ կյանքը տևել է ընդամենը մի քանի շաբաթ, իսկ զույգը բաժանվել է 1925 թվականի սկզբին։ Նրանց համատեղ կյանքի ընթացքն ուղեկցվել է մի քանի խոշոր վիճաբանություններով, որոնք լայնորեն լուսաբանել է մամուլը։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ և աշխատանք Եվրոպայում

խմբագրել

Իլոնա Մոնթագը ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 8–ին Հունգարիայում[2]։ Պլոնայի ծննդյան ճշգրիտ վայրը հայտնի չէՙ քանի որ նախկինում, տարբեր փաստաթղթերում նա նշել է այնպիսի բնակության վայրեր, ինչպիսիք են Արադը[2], Չանադը և Դոմբեգիհազը հունգ.՝ Dombegyház։ Նա ունեցել է սև մազեր և մուգ աչքեր։ Վաղ տարիներից Մոնթագը երազել է դերասանուհի դառնալ[3] և դեռ փոքր հասակից խաղացել է հարազատ քաղաքի թատերական բեմադրություններում [2]։ Դերասանական վարպետություն սովորել է Սիդի Ռակոշի հունգ.՝ Rákosi Szidi մոտ։

Իր մասնագիտական կարիերիայի սկզբում, որը համընկավ Առաջին Համաշխարհային պատերազմի շրջանի հետ[2], նա ճանաչում է ձեռք բերել «Լեհական արյուն» (հունգ.՝ Lengyelvér) բեմադրության մեջ կանացի գլխավոր դերակատարման համար։ Դրանից հետո սկսել է հայտնվել թատերական ամսագրերի կազմին[2]։ 1916 թվականին Մոնթագը նկարահանվել է հունգարական երկու ֆիլմերում՝ «Կոմսուհուն թալանողները» և «Ամուսնություն Լիպատվարոշեում»։ Երկու ֆիլմն էլ նկարահանել է ռեժիսյոր Յուջեն Իլլեսը հունգ.՝ Illés Jenő (filmrendező)[3]։ Հետագայում Մոնթագը տեղափոխվել է Բեռլին, որտեղ 1917 թվականի հունիսին «Մետրոպոլ» թատրոնում խաղացել է «Փոքրիկ սպիտակ այծիկ» (հունգ.՝ Fehér báránykák) բեմականացման գլխավոր դերում։ Տեղի քննադատներոը ապշել էին նրա խաղից և նույնիսկ նրան անվանում էին «բեռլինյան ամենահայտնի դերասանուհիներից մեկը»։ Բեռլինում ելույթներից հետո, նրա հետ պայմանագիր են կնքում Դրեզդենում։ Դրեզդենում իր առաջին ելույթից հետո նա «բարձրագույն ճանաչում» է ստացել ինչպես քննադատների, այպես էլ հասարակ հանդիսատեսի կողմից[4]։ Իր ժողովրդականության գագաթնակետին Իլոնայի հասակը 5 ֆուտ 9 դյույմ էր[3]։

1917 թվականի օգոստոսի 6–ին Մոնթագը ելույթ է ունեցել Բեռլինի Լեսինգ թատրոնում «Օդի թագուհի» (հունգ.՝ Königin der Luft) օպերետտեում։ Հունգարական թաերական հրատարակություններից մեկը հայտնել է․ «Բեռլինի թերթերը գովում էին նրա քաղցր ձայնը, աշխույժ շարժումները և խոսելու հմայիչ ձևը»[5]։ Մոնթագի խոսքերով, Եվրոպայում իրեն մեծ ճանաչում բերեց «Աղջիկը Շվարցվալդից» (հունգ.՝ Schwarzwaldmädel) բեմադրությունը, որը բեմադրվել է Բուդապեշտում, Դրեզդենում, Հաննովերում, Վիեննայում և Բեռլինում[6]։ 1924 թվականին հոդվածներից մեկում գրվել է․ «Այս շոուն անընդհատ գնում էր ու գնում, ոչ մի մրցակից երբեք չի կարողացել նույնիսկ հեռավորության վրա հասնել նրա ռեկորդին»[6]։

Արտագաղթ ԱՄՆ

խմբագրել

1921 թվականի հունվարի 6–ին, երբ Մոնթագը արդեն քսանմեկ տարեկան էր, մեկնել էր Նյու Յորք[7]։ Գուստավ Ամբերգը, որը ամերիկյան հանդիսատեսի համար անընդհատ գերմանական օպերաներ էր ներկայացնում, վճարել է Մոնթագի ճանապարհածախսը։ Սկզբնական շրջանում նա ապրել է Ամբերգի ընկերոջ՝ Հուլիուս Կեսսլերի (Julius Kessler) տանը, հունգարացի, որը հարստություն է վաստակել արտադրության ոլորտում[8]։ Ենթադրվում է, որ Ամբերգը իմացել է Բեռլինում Մոնթագի հաջողությունների մասին և ցանկացել է նրան ներկայացնել ամերիկյան հասարակությանը, ինչպես նաև, դատելով այդ ամենից, նաև Կանադայում, քանի որ հաղորդել են, որ նա հայտնվել է Օտտավայի բեմում 1921 թվականի փետրվարին[9]։ Ամբերգը մահացել է 1921 թվականի մայիսի 23–ին[5]։

ԱմերիկայումՄոնթագը փորձել է ստեղծել ազնվականի կերպար, ստելով, որ ծնվել է «Բուդապեշտի արիստոկրատ ընտանիքներից մեկում»։ Նա իրեն սկսել է անվանել «կոմսուհի» և սովորաբար իր անունն արտասանել է Իլոնա ֆոն Մոնթագ, երբեմն՝ Իլոնա դե Մոնթագ (գերմ.՝ Ilona de Montagh)[8]։

1921 թվականի նոյեմբերին նա երգել է Մենհետենի օպերային թատրոնում «Եղբայր Շտրաուբինգեր» (Bruder Straubinger) օպերետտում, այնուհետև 1922 թվականի հունվարին խաղացել է Բռուքլինում՝ «Ամեն ինչ սիրո մասին» գերմ.՝ Rund um die Liebe (Operette) օպերետում։ Դրանից հետո նա հայտնվել է Կենտրոնական օպերային թատրոնում՝ «Գյուղական հարսնացուներ» (գերմ.՝ Falusi Menyecskék) օպերետտում, որում խաղացել է Կլարա Կյուրի հունգ.՝ Küry Klára[8][2]։

Ամուսնություն Բելա Լուգոշի հետ

խմբագրել

Modern Screen ամսագրի համար հարցազրույցում Բելա Լուգոշին հիշել է․ «Նյու Յորքում հունգարական թատրոնի իմ խմբում նույն ծագումով մի աղջիկ կար, որի հետ ես կապվեցի։ Տարօրինակ էր, որ նրա անունը նույնպես Իլոնա էր, ինչպես իմ առաջին կնոջ։ Մենք սսիրահարներ դարձանք և շուտով որոշեցինք ամուսնանալ։ Ես կրկին սիրահարվել էի․․․»[3]։ Իրականում Մոնթագը լիովին կարող էր ծանոթանալ Լուգոշի հետ Բուդապեշտում։ Նրանք նաև կարող էին հանդիպել Բեռլինում, որտեղ նա ոչ միայն աշխատել է բեմում, այլև նկարահանվել է Էմիլ Վալդմանի գերմանական «Ջեկն ու խելացին» (գերմ.՝ Juck und Schlau) (1920) ֆիլմում[Ն 1]։ Նույնիսկ եթե նրանք չեն հանդիպել Եվրոպայում, նրանք, ամենայն հավանականությամբ, իմացել են միմյանց մասին հեղինակությամբ[5]։ Նրանց լիակատար ծանոթությունը տեղի է ունեցել Նյու Յորքում, երբ նրանք երկուսն էլ խաղում էին «Երիտասարդ աղջկա ամուսինը» (հունգ.՝ Kisasszony férje) պիեսում, պրեմիերան եղի է ունեցել 1921 թվականի փետրվարի 20–ին Երեսունինը փողոցում թատրոնում։ Բեմադրության մասին հոդվածներից մեկում լրագրողը Մոնթագին անվանել է «հայտնի պրիմադոննա»։ Մեկ այլ քննադատ գրել է․ «Նրա կծու հմայքն ու կենդանի լպիրշությունը հրաշալի էին»։ Արդյունքում Մոնթագն ու Լուգոշին միասին խաղացել են մի քանի ներկայացումներում[5]։

Մոնթագի և Լուգոշիի սիրավեպը սկսվել է, երբ նրանք միասին խաղացլ են «Երիտասարդ աղջկա ամուսինը» պիեսում։ Մի լրագրող պնդել է․ «Սա ինքնաբուխ, կրքոտ սիրավեպ է, որի մեջ միավորված է սերը իրենց ընդհանուր արվեստի և միմյանց հանդեպ»։ Նրանք ամուսնացել են 1921 թվականի սեպտեմբերի 7–ին։ Տարիներ անց Լուգոշին հիշել է, որ ամուսնությունը տևել է տասնչորս օր։ Մոնթագը ասել է, որ դրանք եղել են «ձանձրալի երկու ամիսներ»[8]։ Լուգոշին հույս է ունեցել, որ Մոնթագը երեխա կունենա իրենից։ «Ես ցանկացել եմ ունենալ կին, որը տանը հանգստություն կպահպանի»,— հիշել է նա։ Մոնթագն ասել է, որ նա եղել է «իդեալական սիրահար, բայց վատ ամուսին, և նա բոլոր հարաբերություններում չի համապատասխանել այն չափանիշներին, որն ինքն էր սահմանել»։ Սակայն ամենից շատ նրան նյարդայնացրել է Լուգոշիի խանդը[8]։

Հարաբերությունների խզում և ամուսնալուծություն

խմբագրել
 
Իլոնա Մոնթագ։ Լուսանկար հունգ.՝ Színházi Élet ամսագրից, 1923 թվականի դեկտեմբեր

1921 թվականի նոյեմբերից Մոնթագը սկսեց հայտնվել ներկայացումներում առանց Լուգոշի, ենթադրվում է իրենց բաժանության պատճառով[8]։ Հնարավոր է, 1922 թվականին նրանք որոշ ժամանակով հաշտվել են։ Նույն տարվա ապրիլին նրանք միասին ելույթ են ունեցել «Մարդկային ողբերգություն»[8] ներկայացման մեջ։ Սակայն մեկ ամիս անց հունգարա–ամերիկյան մամուլը հայտարարել է, որ Մոնթագը Նյու Յորքի Ռանդ դպրոցում անց է կացրել հրաժեշտի ելույթ, քանի որ նա լքում է Ամերիկան, որպեսզի վերականգնի իր կարիերիան Փարիզում[8]։ Չնայած տոմսերը վաճառվել էին, ներկայացումը տեղի չի ունեցել։ Մոնթագը ասել է, որ կույր աղիքի պատճառով պառկած է անկողնում։ Նա պատմել է, որ Փարիզում իրեն պայմանագիր է սպասվում, բայց նա մոտ մեկ տարի չի լքել Ամերիկան։ Իսկ մյուս ներկայացումների թիվը Ամերիկայում կտրուկ կրճատվել է[10].

Մոնթագը պատմել է, որ հենց ինքն է եղել Լուգոշի հետ բաժանման նախաձեռնողը, հաճախ իր բառերը ուղեկցելով տարօրինակ պատմություններով, թե ինչպես է Բելան փորփել վերադարձնել իրեն։ Նա պատմել է, որ Լուգոշը փախցրել է իր սիրելի շանը՝ Ֆլարետտիին, վերադարձրել է շանը այն պայմանով, որ Մոնթագը կխոսի իր հետ։ Նա նաև պատմել է, որ օրեն զանգահարել էն գիշերները և համոզել վերադառնալ ամուսնու մոտ։ Մի ուրիշ անգամ նա պատմել է, որ շատ հաճախ նրան խնդրում էին հարցազրույց տալ և, երբ նա համաձայնել է, նրանք «անկեղծորեն իրեն ասել են», որ եկել են իր ամուսնու խնդրանքով։ Մեկ այլ առիթով, երբ գնում էր դեպի թատրոն, նրա վրա հարձակվել է անհայտ մի տղամարդ, ով «անհամեմատելի բառեր է խոսում և տարօրինակ ժեստեր անում», նրա արարքի իմաստը տանում էր այն բանին, որ Իլոնան վերադառնա ամուսնու մոտ։ Երբ Իլոնան արդեն պատրաստվել է դիմել ոստիկանություն, տղամարդը հանել է դնովի մորուքը և նա ճանաչել է ամուսնուն[11]։ Այս պատմությունից մեկ շաբաթ անց, Մոնթագը արդեն մել այլ պատմություն էր պատմել այն մասին, թե ինչպես է Լուգոշին հարձակվել իր վրա ավտոբուսում, սկզբում աննկատելի հետևից մոտեցել է նստատեղին, կռացել և աննկատ կապել ոտքերը։ Այնուհետև նստել է կողքին և քանդել կապածները։ Ինչ–որ կերպով Իլոնային հաջողվել է դուրս թռչել ավտոբուսից, Լուգոշին չի կարողացել հասնել նրան, և նա թաքնվել է մութ փողոցում[11]։

1924 թվականի հոկտեմբերի 24–ին Մոնթագը դատավոր Ուիլյամ Պ․ Բուրրուին է դիմել ամուսնու հետ բաժանման հարցով։ Հայցում նա Լուգոշիին մեղադրել է ոչ թե ոտնձգությունների կամ հսկողության մեջ, այլ այն բանում, որ տեսել է նրան այլ կնոջ հետ։ 1924 մայիսին նա եկել է ամուսնու տուն, որտեղ «հայտնաբերել է անհայտ կնոջ»։ Հասկանալով, որ հաշտություն չի լինելու, դերասանուհին հայտարարել է, որ իրեն երեխաներ պետք չեն Լուգոշիից, իրեն անհրաժեշտ է «միայն ազատություն»[12]։ Ամուսնալուծությունը գրանցվել է 1925 թվականի փետրվարի 13–ին[13]։ Իր հայտարարության մեջ Մոնթագը պնդել է, որ բռնացրել է ամուսնուն բրյունետի հետ, սակայն հունգարական թերթերից մեկում նշված էր, որ երկու դերասաններ՝ Գեզա Խուշարը և Ալադար Հերոն ներկա են եղել այդ տեսարանին և նրանք խոսել են շիկահերի մասին[13]։ Լուգոշի կենսագրական գրողները՝ Գարի Ռոդսը (Gary D. Rhodes) և Բիլ Կաֆենբերգերը Մոնթագի պատմությունը անտրամաբանական են համարում։ Օրինակ, նրանք կասկածում են դերասանի հետապնդումների մասին բոլոր պատմություններին, նաև ուշադրություն են դարձնում այն բանին, որ հենց Մոնթագի խոսքերով, նրանք բաժանվել են դեռ 1921 թվականին, այդ ժամանակ քիչ հավանական է, որ Իլոնան կգնար Լուգոշի բնակարան 1924 թվականի կեսերին։ Նաև անհավանակն է, որ նա կսպասեր մի քանի ամիս, որպեսզի դիմի ամուսնալուծության, եթե իրոք այդքան զայրացած է եղել Լուգոշին այլ կնոջ հետ տեսնելիս։ Ռոդսը և Կաֆենբերգերը հակված են այն տարբերակին, որ դավաճանությունը հորինված է, որին համաձայնել են երկու կողմերն էլ՝ ամուսնալուծության դիմելու համար[13]։

Կարիերիայի վերջ և հաջորդող տարիներ

խմբագրել

Հայտնի չէ, գնացե՞լ է Մոնթագը Փարիզ, ինչպես գրել է թերթերից մեկը։ Սակայն 1927 թվականին նա դիմում է գրել ԱՄՆ–ի քաղաքացիություն ստանալու համար, որը ստացել է 1928 թվականին հունվարին։ Ձայնագրություններ կան այդ ժամանակ նրա երկրից դուրս գալու մասին, մի դատական ամսագրում հայտնել են Նյու Յորք նրա վերադարձի մասին 1932 թվականի ապրիլին։ Նա հաստատ Նյու Յորքում մնացել է մինչև 1935 թվական[13]։ Այդ ժամանակ Արևելյան 67–րդ փողոցում նրան բռնել են հագուստի խանութից գողություն կատարելու համար և բանտարկել։ Մոնթագը և ընկերուհին մեղադրվել են B. Altman & Co խանութից 64,85 դոլլար արժողությամբ չորս հագուստ գողանալու համար։ Ջոն Ֆ․ Լարկինի՝ դետեկտիվ բաժնի գլխավորի խոսքերով, երկուսն էլ եկել են հագուստի բաժին և խնդրել իրենց ցույց տալ մի քանի զգեստ։ Մտնելով հանդերձարան՝ զույգը հագուստը դրել է թղթե տոպրակի մեջ և դուրս եկել։ Ոստիկանությունում նրանք ծիծաղելով ասել են, որ դա կատարել են գրազով։ Նրանցից ոչ մեկը չի կարողացել վճարել պահանջվող գրավը 500 դոլլարի չափով[14]։ Հետագայում Մոնթագը հրաժարվել է իր ասած բառերից, անվանելով այս արարքը «իր կողմից գրվող գրքի համար գովազդային հնարք»[15]։ 1935 թվականի օգոստոսի 7–ն, երբ գործը մտել է դատարան, նա առաջվա պես իրեն անվանել է Իլոնա ֆոն Մոնթագ։ Նա հայտնվել է աղվեսի մորթիով թիկնոցով և ադամանդե թևնոցով։ Նա կրկին փոխել է իր պատմությունը և իրեն մեղավոր համարել խանութից գողության համար[16]։ Մոնթագը պայմանական պատիժ է ստացել[17]։

Մոնթագի հետագա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, ասում են, որ նա որոշ ժամանակ անց է կացրել հոգեբանական ինստիտուտում։ Նաև խոսվում էր, որ նա վերադարձել է Հունգարիա, նույնսկ Լուգոշին դա ճիշտ էր համարել։ «Իլոնա Մոնթագ» անունը իսկապես հանդիպել է 1945 թվականի ընտրողների գրանցման վերաբերյալ հունգարական փաստաթղթերում, նշվել է, որ այդ կինը տնային տնտեսուհի է, ամուսնացած է Գեզանե Չանակի հետ։ Հայտնի չէ, թե այդ կինը իսկապե՞ս Իլոնա Մոնթագն է, թե այլ մեկը[18]։

Ֆիլմադարան

խմբագրել
Բնօրինակ անուն Անվանումը հայերեն Տարեթիվ
A Grófnö betöröi «Կոմսուհուն թալանողները» 1916
Házasság a Lipótvárosban «Ամուսնություն Լիպոտվարոշեում» 1916
Juck und Schlau «Ջեկն ու խելացին» 1920

Նշումներ

խմբագրել
  1. Այդ ֆիլմի գովազդը կա Lichtbild-Biihne ամսագրի 1920 թվականի հուլիսի 28-ի համարում։ Իլոնա Մոնթագից բացի ֆիլմում նկարահանվել են Աննա Մյուլլեր Լինկեն ու Հանս Լասկուսը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://beladraculalugosi.wordpress.com/2012/08/04/wild-wooing-tactics-of-a-temperamental-adonis-bela-lugosi-and-ilona-von-montagh/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sándor, 2005, էջ 130
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջ 94
  4. Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջեր 94—95
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջ 95
  6. 6,0 6,1 Wild Wooing Tactics of a Temperamental Adon // Tampa Sunday Tribun. —Tampa, FL, 1924.
  7. Montagh Ilona megérkezett Amerikába // Világ. —Budapest, Hungary, 1921.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջ 96
  9. Aradi színésznő Newyorkban // Körösvidék. —Békéscsaba,Hungary, 1921.
  10. Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջեր 96—97
  11. 11,0 11,1 Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջ 97
  12. Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջեր 97—98
  13. 13,0 13,1 13,2 13,3 Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջ 98
  14. Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջեր 98—99
  15. Bela Lugosi’s Ex Laughs at Theft Charg // New York Daily New. — 1935.
  16. One Time Countess Held Under Bond on Shoplifting Charg // Chicago Tribune. — 1935.
  17. Countess Admits Shoplifting Charge // Pittsburgh Press. — 1935.
  18. Rhodes, Kaffenberger (vol. 2), 2021, էջ 99

Գրականություն

խմբագրել
  • Rhodes G. D. & Kaffenberger B. Becoming Dracula: The Early Years of Bela Lugosi. — Kindle Edition. — BearManor Media, 2021. — Vol. II. — 799 p. — ISBN 978-1629338118
  • Sándor, Enyedi Színészek, színházak, városok. — Balassi Kiadó, 2005. — 224 p. — ISBN 9789635066353