Արադ (ռում.՝ Arad, հունգ.՝ Arad), քաղաք Ռումինիայում՝ պատմական Կրիշանայի շրջանում։ Տեղեկայված է Մարոշ գետի ափին, Հունգարիայի սահմանից ոչ հեռու, հանդիսանում է համանուն ժուդեցի վարչական կենտրոնը։

Քաղաք
Արադ
Arad
Դրոշ Զինանշան
ROU AR Arad Flag.png Coa Romania Town Arad.svg

Arad Rathaus 3940-43.jpg
Arad - Palatul Cenad.jpgArad - biserica luterana (2).jpgArad - catedrala catolica (3).jpg
Fatada Colegiul National Moise Nicoara.jpgArad - Teatrul Ioan Slavici.jpg
St. Nepomuk's Statue.jpgRectoratul Universitatii "Aurel Vlaicu" -Arad.JPG
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ՔաղաքապետՔալին Բիբարթս
Առաջին հիշատակում1078
Մակերես46․18 քառ․ կմ կմ²
ԲԾՄ117±1 մետր
Խոսվող լեզուներՌումիներեն
Բնակչություն159․074 մարդ (2011)
Խտություն3400 մարդ/ քառ․կմ մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ(+40) 0257
Փոստային ինդեքս31xxx
Փոստային ինդեքսներ310001–310508
Ավտոմոբիլային կոդAR
Պաշտոնական կայքprimariaarad.ro/index.php?op=modload&name=fpg&file=index&newlang=eng&theme=th1-eng
##Արադ (Ռումինիա) (Ռումինիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Արադի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 11-րդ դարին։ 1241թ․ մոնղոլների՝ Հունգարիա ներխուժումից հետո Արադը վերածվեց ամրոցի՝ Հունգարիայի թագավորության սահմանները պաշտպանելու համար։ Օսմանյան կայսրությունը հետ վերցրեց ռեգիոնը 1551թ․։ Օսմանյան տիրապետության ժամանակ Արադը առանձին սանջակ էր։ 1699թ․ Կարլովյան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արադը, Հունգարիայի հետ միասին, անցավ Ավստրիային։ Համաձայն 1720թ․ կատարված մարդահամարի՝ քաղաքում բնակվում էին 177 ռումինացի, 162 սերբ և 35 հունգարացի ընտանիքներ։ 1742թ․ քաղաքում հաստատվեցին առաջին հրեաները: Առաջին աշխարհամարտից առաջ այստեղ կային արդեն 10000 հրեաներ, որոնք կազմում էին բնակչության 10%-ը[1]։

1763-ից 1783 թվականները Արադում նոր պաշտպանական կառույցներ հիմնվեցին։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան 1848-ից 1849 թվականների Հունգարական հեղափոխության ժամանակ։ 1849թ․ հուլիսին Արադը նվաճվեց հունգար հեղափոխականների կողմից, որից հետո քաղաքում հեղափոխականները հաստատեցին նոր կառավարություն։ Հեղափոխության պարտությունից հետո, 1849թ․ հոկտեմբերի 6-ին, ավստրիացիները Արադում մահապատժի ենթարկեցին 13 հունգարացի գեներալների, որոնք արդյունքում հայտնի դարձան որպես Արադի նահատակներ։

Տրիանոնսյան պայմանագրով 1920թ․ Արադը մտավ Ռումինիայի կազմի մեջ։

ԲնակչությունԽմբագրել

2011թ․ մարդահամարի տվյալներով քաղաքում կա 159074 բնակիչ, նրանցից 85,8%՝ ռումինացի, 10.5%` հունգար, 1,7%՝ գնչու և 2%՝ այլ[2]։

Գերիշխող կրոնական ճյուղերն են՝ Ռումինական ուղղափառ (72.7%), Ռոման Կաթոլիկ (12.1%), Բապտիստ (4.5%), Պենտեկոստալ (Հոգեգալստական, 4.4%), Ռեֆորմացիայի (3.1%) և Հույն Կաթոլիկ (1.1%) եկեղեցիները։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքը հանդիսանում է Ռումինիայի կարևոր տրանսպորտային և արդյունաբերական կենտրոն։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ Կա նաև կոշկեղենի, կահույքի, քիմիական նյութերի և շինարարական ապրանքների արտադրություն։

Քույր-քաղաքներԽմբագրել

Հայտնի բնակիչներԽմբագրել

  • Վալեր բարնա-Սաբադուս — գերմանացի կոնտրտենոր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Arad, Romania» (անգլերեն)։ 2020-03-20 
  2. «Arad (Arad, Romania) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information»։ www.citypopulation.de։ Վերցված է 2020-03-22 

ՀղումներԽմբագրել