Իլմենաու
Իլմենաու (գերմ.՝ Ilmenau. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈɪlmənaʊ̯]]] ( )), քաղաք Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Իլմ օկրուգում, որի ամենամեծ բնակավայրն է բնակչության թվաքանակով։ Ընկած է Իլմի դաշտավայրում, Թյուրինգյան անտառի հյուսիսային ծայրամասում, Էրֆուրտից մոտավորապես 35 կիլոմետր դեպի հարավ, Նյուրնբերգից 135 կիլոմետր դեպի հյուսիս, ծովի մակերևույթից 500 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 168,18 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը՝ 38 600: Համբավվել է որպես համալսարանական բնակավայր և Գյոթեի քաղաք։ Այստեղ է գտնվում Իլմենաուի տեխնիկական համալսարանը (Technische Universität Ilmenau), որը ոչ միայն կրթական, այլև պետական գիտահետազոտական հաստատություն է։ Թյուրինգիայի միակ տեխնիկական համալսարանն է, ընդ որում՝ հիմնական ուշադրությունը նվիրվում է ճարտարագիտական առարկաներին, ինֆորմատիկային, մաթեմատիկային, բնական գիտություններին, տնտեսագիտությանը և զանգվածային լրատվամիջոցների բնագավառում հետազոտությունների իրականացմանը։ Ուսանողների թիվը հասնում է մոտավորապես 4 900-ի[2]։ Համալսարանը վերջնականապես կազմավորվել է 1992 թվականին՝ դեռևս 1894 թվականին հիմնադրված ուսումնական հաստատության հիմքի վրա[3]։ Սկսած 1990 թվականից՝ նրա շուրջն ստեղծվել են բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, ինչի շնորհիվ համալսարանը վերածվել է տեխնոլոգիական հետազոտությունների կարևոր կենտրոնի։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իլմենաու | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Մակերես | 168,18 կմ² | ||
ԲԾՄ | 500 մետր | ||
Բնակչություն | ▲39 127 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03677 | ||
Փոստային դասիչ | 98693 և 98694 | ||
Ավտոմոբիլային կոդ | IK և IL | ||
Պաշտոնական կայք | ilmenau.de(գերմ.) | ||
| |||
Իլմենաուն սկզբնապես եղել է հանքարդյունահանողների ոչ մեծ ավան. հիմնականում արդյունահանել են արծաթ, պղինձ, մարգանեց, մինչև որ հանքապաշարներն սպառվել են։ 1800 թվականից համբավվել է որպես առողջարանային բնակավայր, ուր սիրով և հաճախակի այցելել է նաև Վոլֆգանգ Գյոթեն։ 1838 թվականից այստեղ զարկ է տրվել նաև զբոսաշրջությանը, որը մինչև օրս քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերից է համարվում։ Բնակավայրի ինդուստրալացումն սկսվել է 1879 թվականից՝ երկաթուղու շահագործման հանձնումից հետո և արագ թափ է ստացել հաջորդ հարյուրամյակում։ Հիմնականում զարգացել է ապակու և հախճապակու արտադրությունը։ Ինչպես Արևմտյան Եվրոպայի այլ վայրերում, այստեղ նույնպես 1990-ական թվականներին հախճապակու գործարանները փակվել են, բայց ապակու արտադրությունը շարունակվել է. թողարկվել և թողարկվում են լաբորատորիաների համար անհրաժեշտ ապակեղեն, չափիչ սարքեր։ Մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի արտադրության, ծրագրային ապահովման մշակման հետ մեկտեղ ապակու արտադրությունը այսօր էլ քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերից է։
Իլմենաուն ու նրա շրջակա բնակավայրերը ձմեռային օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոններ են տվել սահնակային սպորտի, բոբսլեյի ու բիաթլոնի մրցաձևերում։
Քույր քաղաքներ խմբագրել
Իլմենաուի քույր քաղաքներն են[4]՝
Պատկերասրահ խմբագրել
-
Ծխական եկեղեցին
-
Սուրբ խաչ եկեղեցին
-
Քաղաքապետարանը
-
Նոր տեխնիկումը
-
Բաուհաուս ոճով կառուցված հանրախանութ
-
Բաուհաուս ոճով կառուցված շենք
-
Սբ. Հովսեփ եկեղեցին
-
Գյոթեի հուշակոթողը
-
Համալսարանի նոր մասնաշենքը
-
Հիդրավլիկ ճարտարագիտության դաշնային ինստիտուտի շենքը Իլմենաուում
-
Գյոթեի քաղաքային թանգարանը
-
Հետիոտնային տարածք քաղաքի կենտրոնում
-
Լինդենշտրասեն՝ Իլմենաուի բուլվարը
-
Պատմական շինություն
-
Art Nouveau ոճով առանձնատուն
-
Առանձնատում Շտուրմհայդեում
-
Պլատենբաու թաղամասը
-
Նեոկլասիցիստական ոճի մասնաշենք Էրենբերգ կամպուսում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ «Facts and Figures». TU Ilmenau. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Portrait and Mission Statement». TU Ilmenau. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Partnerstädte» (գերմաներեն). Ilmenau. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
Գրականություն խմբագրել
- Paul Bleisch: Bilder aus Ilmenaus Vergangenheit. Ilmenau 1910. (Nachdruck: 1987, ISBN 3-7463-0053-3)
- Claudia Fiala, Karl-Heinz Veit, Rainer Paschy: Ilmenau, Goethestadt und Universitätsstadt. Verlagshaus Thüringen, Erfurt 1998, ISBN 3-89683-123-2.
- Silke Leisner u. a.: ILMENAU – Beiträge zur Geschichte einer Stadt. Frankenschwelle, Hildburghausen 1998, ISBN 3-86180-043-8.
- Hanno Müller: Ilmenau. Verlagshaus Thüringen, Erfurt 1992, ISBN 3-86087-032-7.
- Johann August Friedrich Schmidt: Historisch-topographische Beschreibung der Bergstadt Ilmenau. Ilmenau 1839.
- Constance Ehrhardt: Ilmenau und der Goethewanderweg: Geschichte – Landschaft – Goethewanderweg. Grünes Herz, Ilmenau 2015, ISBN 978-3-86636-148-5.
- Gerhard Schlössinger: Zwischen Ilmenau und Schwarzburg. Greifenverlag, Rudolstadt 1967, .
- Willi Ehrlich: Ilmenau – Gabelbach – Stützerbach. Die Goethe-Gedenkstätten und der Wanderweg „Auf Goethes Spuren“. Nationale Forschungs- und Gedenkstätten der Klassischen Deutschen Literatur in Weimar, Weimar 1989, ISBN 3-7443-0007-2.
- Julius Voigt: Goethe und Ilmenau. Unter Benutzung zahlreichen unveröffentlichten Materials dargestellt. Xenien-Verlag, Leipzig 1912. (Nachdruck: 1990, ISBN 3-7463-1658-8)
- Kurt Steenbuck: Silber und Kupfer aus Ilmenau. Ein Bergwerk unter Goethes Leitung. Böhlaus Nachfolger, Weimar 1995, ISBN 3-7400-0967-5.
- Arne Martius: Zwangsarbeiter in Ilmenau. Escher, Gehren 2004, ISBN 3-00-016747-1.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք (անգլերեն)
- Ilmenau Notgeld (emergency banknotes)
- Goethestätten in Ilmenau, Gabelbach, Manebach und Stützerbach
- Ilmenau հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլմենաու» հոդվածին։ |